Լույս աշխարհ է եկել 53-ամյա կնոջ առաջնեկը
«Շենգավիթ» ԲԿ-ից փոխանցում են, որ 53-ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքը անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չենք հրապարակում), մի շարք դժվարություններ հաղթահարելուց հետո, արտամարմնային բեղմնավորման (эко) փորձից հետո հղիացել է։
«Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։ Ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։ Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հուզիչ հանդիպումը ծնարանում, երբ առաջին անգամ բժիշկը նորածնին մոտեցրեց երջանիկ մայրիկին։ Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են և իրենց շնորհակալություն են հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնագետներին, իրենց անփոխարինելի բժիշկներ Աշոտ Սիրունյանին և Աննա Խաչատրյանին՝ նոր կյանքի հնարավորության և Անահիտ անունով մի բուռ երջանկության համար:
Մենք ևս շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն փոքրիկին»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։