Երևանի ավագանու 6 անդամ՝ ներառյալ Հայկ Մարությանը, վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը, ինչպես նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն էլ դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: