Վախճանվել է Էլինա Բիստրիցկայան
Կյանքի 92-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Փոքր թատրոնի մամուլի ծառայությունում, թատրոն, որտեղ Բիստրիցկայան աշխատում Էր 1958 թվականից:
Վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ Էր:
«Ենթադրվում Է, որ Բիստրիցկայայի հետ հրաժեշտը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, մեր թատրոնում»,-նշել են մամուլի ծառայությունում: Կինոյում դերասանուհին դեբյուտել Է Լենա Ալեքսեենկոյի դերով՝ «Խաղաղ օրերին» կինոնկարում:
Սակայն «արվեստի մեջ ամենագլխավոր ճանապարհը», Բիստրիցկայայի խոստովանությամբ, սկսվեց Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն» (1957-1957 թթ.) կինոպատումում Ակսինիայի դերում նրա հաստատվելուց հետո: «Խաղաղ Դոն»-ից հետո Բիստրիցկայան նկարահանվեց մեկ այլ նշանակալի կինոժապավենում՝ «Կամավորներ»-ում, որն ամրապնդեց նրա փառքը: