ԿԳ նախարարության նախաձեռնած՝ դպրոցների ընդունելություն առցանց համակարգը լուրջ խնդիրներ ունի. Մանե Թանդիլյան
Կրթության նախարարությունը նախաձեռնել է դպրոցների ընդունելություն առցանց համակարգ, որը թեև պարզեցնում է ընդունելությունը և նվազեցնում է բազմաթիվ չարաշահումներ, սակայն ունի լուրջ խնդիրներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Ընդունելության միակ չափանիշը արագ գրանցվել է տվյալ դպրոցում և հաշվի չի առնվում այլ կարևոր գործոններ:
Մասնավորապես, որևէ ծնող չունի արտոնություն իր երեխայի համար դպրոց ընտրելու, եթե մյուս երեխան (երեխաները) հաճախում է (են) տվյալ դպրոց, և արդյունքում ծնողը երեխաներին դպրոց տանելու հետ կապված ունենալու ժամանակի և ծախսերի լուրջ խնդիր: Ի դեպ, երեխա ունեցող ընտանիքների մոտ 75 տոկոսն ունի մեկից ավել երեխա:
Արտոնություններ չկան նաև հաշմանդամ ծնողների, միայնակ մայրերի համար, որոնք նույնպես ունենալու են խնդիրներ, եթե երեխային չհաջողվի ընդունել բնակավայրին կամ աշխատավայրին մոտ դպրոց:
Հուսով եմ մինչև համակարգի գործարկումը կսահմանվեն արտոնություններ նշված դեպքերի համար, հակառակ դեպքում հերթական բարեփոխումը րի ծառայելու իր նպատակին»,- գրել է Թանդիլյանը: