Երևան, 21.Հունվարի.2022, 00:00
Ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում․ Տիգրան Աբրահամյան «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Պատերազմի հետևանքով զոհերի թիվը կազմում է 3809 անձ է․ ՔԿ-ն թվեր է հրապարկել Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի «իրավունքները» Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը․ Անդրանիկ Թևանյան Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ Գեղամ Նազարյան Ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին․ Սեյրան Օհանյան Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ

Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված նախօրեին Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարության հետ։

ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի նոյեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել.

1.Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածությունները արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:

2.2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

3.2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ:

4.2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։

5.2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:

6.Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:

7.Հայաստանի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

8.Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:

9.2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:

10.2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են սույն հայտարարության 9-րդ կետում նշված սկզբունքները:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը»:

 

Մեր շահերի հաշվին չպետք է գնալ խաղաղության․ Սեյրան Օհանյան DataLex համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները. Թաթոյան Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Սիսիան Պօղոսեանը` զբոսաշրջության կոմիտեի նախագահ Կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ. Էդգար Ղազարյան Փաշինյանի մանիպուլացիան. ոստիկաններն ի՞նչ գիտեն, որ դա ոստիկանապետի որդու մեքենան է. «Հրապարակ» Սուրեն Պապիկյանը հարսանիքից առաջ արձակուրդ է գնում Նա ինքը երգում է ք*քի մասին, բայց խորհրդարանի ամբիոնից բարձր արժեքների մասին է խոսում․ տիպիկ Նիկոլ (տեսանյութ) 20-ամյա աղջիկը Երևանում նետվել է 3-րդ հարկի պատուհանից Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի Պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները» չեն փոխվել․ Վարդան Ոսկանյան Վարորդն Opel-ով բախվել է ծառին. դին մեքենայից դուրս են բերել փրկարարները Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի առաջին հայկական ֆիլմը՝ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Ռուբլին էժանանում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞․ Էդուարդ Շարմազանով Այսօր Ժնևում կհանդիպեն Լավրովն ու Բլինկենը «Ժողովուրդ»․ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդը, ում պարանոցը կտրված է եղել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է «Հրապարակ»․ Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզի» փայատեր Շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը. ՄԻՊ «Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ «Հրապարակ»․ Արցախում կյանքի կկոչեն պատերազմից հետո մտածած սցենարը «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում «Հրապարակ»․ Հայկական զորախումբն արդեն վերադարձել է, իսկ նիստի վերաբերյալ մինչ օրս ընդդիմությունը պատասխան չի ստացել «Հրապարակ»․ Փաշինյանը կրկին գնաց սև-սպիտակի ճանապարհով «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը` Կրեմլում Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինելու Ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում․ Տիգրան Աբրահամյան Սուտ է, թե իբր հայ–թուրքական ներկա շփումներն ընթանում են առանց նախապայմանների․ քաղաքագետ Լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է (տեսանյութ) «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար Վարդանյան «Ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում՝ ուսուցչի մասնագիտությունը»․ Ավետիք Իշխանյան Լոռու մարզում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Պատերազմի մասնակցին դիտավորյալ հեռացրել են ԵՊՀ-ից Գերությունից հայրենադարձված Արեն Արամյանը հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, առկա է ոտքն ամպուտացնելու վտանգ, սակայն նրան կալանքի տակ են պահում. փաստաբանը միջնորդել է գրավ կիրառել Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու կարիք չի տեսնում «Ադրբեջանի խնդիրը ոչ թե անհեթեթ «խաղաղության դարաշրջան» բացելն է, այլ այն, որ ՀՀ քաղաքական միավոր գոյություն չունենա»․ Վարուժան Գեղամյան․ 168.am Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Անկախության հռչակագրի բոլոր դրույթները պաշտպանվելո՞ւ են հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ․ պատգամավոր (տեսանյութ) Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Սպասվում է առանց տեղումների եղանակ Յուրացում քրեակատարողական հիմնարկից Lada Priora-ն բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով․ փորձագետ ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովա Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա. Panorama.am Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ․ Էդգար Ղազարյան Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում Կենդանաբանական այգում հինգ անգղ է սատկել, մեկ արջ և մեկ քարայծ Ճորտերը․ Փաշինյանը ասաց, որ նախարարներն իր թույլտվությամբ են ապրում․ yerevan.today Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու Դիվանագետներին տրամադրվող դրամական փոխհատուցումը կվերանայվի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա․ պատգամավոր Եվս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի․ պաշտպան Հայհոյանքի քրեականացման դեպքերից 263-ով հարուցվել են քրեական գործեր Ի՞նչ է առաջարկել պաշտոնական Երևանը Բաքվին․ մանրամասնում է ԱԽ քարտուղարը Պաշտոնյաներին տուգանած, փչացած մեքենան հրած պարեկները խրախուսվել են․ Փաշինյան Արթուր Ղազինյանի նկատմամբ Ձեր մոտեցումը ցույց է տալիս, որ զավթման գործողություն եք իրականացնում. Արծվիկ Մինասյան Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի․ Սուրեն Սարգսյան Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում․ Արտակ Զաքարյան Սահմանազատման հարցում նախապայմաններ չունենք. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ դատապարտյալի կողմից «Կարաբաս Բարաբասը» և «քաղաքական թրաֆիքինգի» զոհերը. 7or.am Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի «Ժողովուրդ»․Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու «ՎԱԶ 21099»-ը. կա վիրավոր (լուսանկարներ) Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում Ռուբլին նկատելիորեն թանկացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի ցուցմունքը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում Լարսը փակ է բեռնատարների համար