Երևան, 21.Հունվարի.2022, 00:00
Ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում․ Տիգրան Աբրահամյան «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Պատերազմի հետևանքով զոհերի թիվը կազմում է 3809 անձ է․ ՔԿ-ն թվեր է հրապարկել Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի «իրավունքները» Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը․ Անդրանիկ Թևանյան Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ Գեղամ Նազարյան Ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին․ Սեյրան Օհանյան Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ

Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քայլ անգամ չեն նահանջելու հայության շահերի պաշտպանության դիրքերից. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբեր

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցել են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի մասնակիցները լսեցին զեկուցումներ՝

ա) ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի կողմից՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին քաղաքականութեան մարտահրավերների, ՀՀ ներքաղաքական իրավիճակի և 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու այնուհետեւ ՀՅԴ Հայ դատի համակարգի աշխատանքների մասին,

բ) ոլորտային փորձագետների կողմից ներկայացված՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին ու ներքին ճակատներում քայլերի ու զարգացումների վերաբերյալ, ինչպես նաեւ՝

գ) Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (Արտաքին գործերի նախարար, Մարդու իրավունքների պաշտպան, Անվտանգության խորհուրդի քարտուղար)՝ համապատասխան ոլորտների վերաբերյալ։

Խորհրդաժողովի մասնակիցները Երեւանում այցելեցին Եռաբլուր, իսկ Ստեփանա-կերտում՝ Եղբայրական գերեզմանատուն-հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր մարտերում և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին։ Նրանք ծաղկամատույցով հարգեցին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակը։

Խորհրդաժողովը քննության է առել Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեությունը բոլոր ուղղություններով՝ սկսած 2020թ․ փետրվարին կայացած նախորդ խորհրդաժողովից։ Հայ ժողովրդի նկատմամբ նախորդ տարի սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված նոր իրավիճակին համապատասխան՝ խորհրդաժողովը կատարեց անհրաժեշտ աշխատակարգային և մարտավարական ճշգրտումներ, հստակեցրեց գործողությունների ծրագիրը՝ միտված ավելի ընդարձակելու Հայ դատի գործունեության շրջանակը և ճշգրտելու թիրախները։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կարողականությունների զարգացմանը՝ ցանցային գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում։

Քննարկումների արդյունքում խորհրդաժողովն արձանագրեց

1. Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քայլ անգամ չեն նահանջելու հայության շահերի պաշտպանության դիրքերից և հավելյալ թափով լծվելու են նոր նախաձեռնությունների կենսագործմանը, որոնք նպատակ են ունենալու նպաստել Հայաստանի անվտանգության, ժողովրդագրության բարելավմանը, տնտեսական զարգացման և ժողովրդավարական խնդիրների լուծմանը:

2. Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ուժեղացումը պայմանավորված է արտաքին քաղաքականության հավասարակշռմամբ և բովանդակային հագեցվածությամբ։ Հայաստանը պետք է վստահելի գործընկեր հանդիսանա և քաղաքական որոշակի օրակարգ ունենա ինչպես ռազմավարական դաշնակցի, այնպես էլ ռազմավարական գործընկերների և առհասարակ բարեկամ պետությունների հետ:

3. Արցախյան հիմնախնդրի վերջնական ու համապարփակ լուծումը հնարավոր է միջազգային իրավունքով սահմանված կարգով՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման հնարավորության վերականգնման և ճանաչման, ինչպես նաև Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի պարագայում։ Արցախի Հանրապետությունը մինչեւ իր անկախության լիարժեք ճանաչումը պետք է ունենա միջազգայնորեն երաշխավորված անվտանգություն և Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապ։ Արցախի կարգավիճակի ճշտման համար պետք է վերաշխուժանան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ բանակցությունները:

4. Հայ դատի հանձնախմբերը, Վաշինգտոնում գրանցված «Հայկական իրավական կենտրոնի» հետ, շարունակելու են միջազգային դատական գործընթացներում հետապնդել հայ ռազմագերիների խնդիրը՝ Ադրբեջանի դեմ ներկայացնելով բազմաբնույթ դատական գործեր, որոնք վերաբերում են նաև մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններին:

5. Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները հետևողական աշխատանք են տանելու Արցախի, ներառյալ ներկայում ադրբեջանական բռնագրավման տակ գտնվող նրա հատվածներում, հայկական մշակութային ժառանգության և դրա հայկական պատկա-նելության պահպանման ուղղությամբ՝ աշխատելով խնդրով մտահոգ պետությունների, միջազգային մշակութային և կրոնական կազմակերպությունների հետ:

6. Շարունակվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման գործընթացը։ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու հետևանքների հնարավորինս հաղթահարումը պետք է ամրապնդվի որպես միջազգային խնդիր՝ մարդկության նկատմամբ հետագա ցեղասպան գործողությունների կանխման համատեքստում:

7. Թուրքիայի ներկա պահվածքը և ագրեսիվ քաղաքական վարքը պետք է ուշադրության արժանանա ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի կողմից՝ իբրև գլոբալ սպառնալիք։ Թուրքիան, իր պանթուրքական անթաքույց նկրտումներով, վեր է ածվել միջազգային հարաբերությունները կազմաքանդող և իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող գործոնի։ Արցախյան 44-օրյա պատերազմի հրահրմամբ, ապա դրանում ուղղակի ներգրավ¬մամբ՝ Թուրքիան, ըստ էության, իրեն դուրս է դրել միջազգային հարաբերությունների իրավակարգավորման տիրույթից:

8. Թուրքիայի ներկա սանձարձակ պահվածքը խթանող գործոններից մեկն էլ այդ պետության նախկին ու ներկա բռնությունների և ոճրագործությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության չենթարկվելու հետևանք է:

9. Հայաստանի իշխանություններին շարունակելու ենք խստորեն հորդորել և զգուշացնել՝ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսության պարագայում կասկածի չեն կարող ենթարկվել մեր հայրենիքի գերիշխանությունը, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներն ու արժանապատվությունը.

10. Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքական վարքը, այդ թվում Թուրքիային և Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող տարերային հայտարարությունները, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրում անհստակությունը ոչ միայն հարվածում են հայոց պետականու-թյան անվտանգությանն ու ազգային-պետական շահերին, այլեւ խոչընդոտում են Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությանը վերոհիշյալ ուղղություններով:

11. Քննարկելով Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված տագնապալի կացությունը՝ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են հատուկ ուշադրության տակ պահել Մերձավոր Արևելքի, հատկապես Սիրիայի և Լիբանանի հայահոծ համայնքների խնդիրներն ու ապահովել համապատասխան օժանդակություն միջազգային աղբյուրներից:

12. Անկախ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից՝ Հայ դատի հանձնախմբերն աշխատանքները վերաշխուժացնելու են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

13. Շարունակելու ենք մղել հայ երիտասարդությանը որպեսզի հայրենիքի, թե սփյուռքի պարագայում մասնակցեն իրենց ապրած երկրների քաղաքական կյանքին:

14. Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակաբար արդիականացնելու են իրենց գործելաոճը և ընդարձակելու են սոցիալական ցանցերում իրենց գործուն ներկայությունը՝ որդեգրելով ժամանակակից արդիական միջոցներ:

15. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը շարունակելու է հանրությանը իրազեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների և հընթացս զարգացումների վերաբերյալ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
06.12․ 2021 թ.

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հաղթել է Էրդողանի դեմ դատը Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի․ Ռոբերտ Հայրապետյան Մեր շահերի հաշվին չպետք է գնալ խաղաղության․ Սեյրան Օհանյան DataLex համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները. Թաթոյան Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Սիսիան Պօղոսեանը` զբոսաշրջության կոմիտեի նախագահ Կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ. Էդգար Ղազարյան Փաշինյանի մանիպուլացիան. ոստիկաններն ի՞նչ գիտեն, որ դա ոստիկանապետի որդու մեքենան է. «Հրապարակ» Սուրեն Պապիկյանը հարսանիքից առաջ արձակուրդ է գնում Նա ինքը երգում է ք*քի մասին, բայց խորհրդարանի ամբիոնից բարձր արժեքների մասին է խոսում․ տիպիկ Նիկոլ (տեսանյութ) 20-ամյա աղջիկը Երևանում նետվել է 3-րդ հարկի պատուհանից Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի Պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները» չեն փոխվել․ Վարդան Ոսկանյան Վարորդն Opel-ով բախվել է ծառին. դին մեքենայից դուրս են բերել փրկարարները Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի առաջին հայկական ֆիլմը՝ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Ռուբլին էժանանում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞․ Էդուարդ Շարմազանով Այսօր Ժնևում կհանդիպեն Լավրովն ու Բլինկենը «Ժողովուրդ»․ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդը, ում պարանոցը կտրված է եղել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է «Հրապարակ»․ Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզի» փայատեր Շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը. ՄԻՊ «Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ «Հրապարակ»․ Արցախում կյանքի կկոչեն պատերազմից հետո մտածած սցենարը «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում «Հրապարակ»․ Հայկական զորախումբն արդեն վերադարձել է, իսկ նիստի վերաբերյալ մինչ օրս ընդդիմությունը պատասխան չի ստացել «Հրապարակ»․ Փաշինյանը կրկին գնաց սև-սպիտակի ճանապարհով «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը` Կրեմլում Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինելու Ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում․ Տիգրան Աբրահամյան Սուտ է, թե իբր հայ–թուրքական ներկա շփումներն ընթանում են առանց նախապայմանների․ քաղաքագետ Լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է (տեսանյութ) «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար Վարդանյան «Ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում՝ ուսուցչի մասնագիտությունը»․ Ավետիք Իշխանյան Լոռու մարզում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Պատերազմի մասնակցին դիտավորյալ հեռացրել են ԵՊՀ-ից Գերությունից հայրենադարձված Արեն Արամյանը հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, առկա է ոտքն ամպուտացնելու վտանգ, սակայն նրան կալանքի տակ են պահում. փաստաբանը միջնորդել է գրավ կիրառել Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու կարիք չի տեսնում «Ադրբեջանի խնդիրը ոչ թե անհեթեթ «խաղաղության դարաշրջան» բացելն է, այլ այն, որ ՀՀ քաղաքական միավոր գոյություն չունենա»․ Վարուժան Գեղամյան․ 168.am Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Անկախության հռչակագրի բոլոր դրույթները պաշտպանվելո՞ւ են հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ․ պատգամավոր (տեսանյութ) Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Սպասվում է առանց տեղումների եղանակ Յուրացում քրեակատարողական հիմնարկից Lada Priora-ն բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով․ փորձագետ ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովա Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա. Panorama.am Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ․ Էդգար Ղազարյան Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում Կենդանաբանական այգում հինգ անգղ է սատկել, մեկ արջ և մեկ քարայծ Ճորտերը․ Փաշինյանը ասաց, որ նախարարներն իր թույլտվությամբ են ապրում․ yerevan.today Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու Դիվանագետներին տրամադրվող դրամական փոխհատուցումը կվերանայվի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա․ պատգամավոր Եվս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի․ պաշտպան Հայհոյանքի քրեականացման դեպքերից 263-ով հարուցվել են քրեական գործեր Ի՞նչ է առաջարկել պաշտոնական Երևանը Բաքվին․ մանրամասնում է ԱԽ քարտուղարը Պաշտոնյաներին տուգանած, փչացած մեքենան հրած պարեկները խրախուսվել են․ Փաշինյան Արթուր Ղազինյանի նկատմամբ Ձեր մոտեցումը ցույց է տալիս, որ զավթման գործողություն եք իրականացնում. Արծվիկ Մինասյան Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի․ Սուրեն Սարգսյան Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում․ Արտակ Զաքարյան Սահմանազատման հարցում նախապայմաններ չունենք. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ դատապարտյալի կողմից «Կարաբաս Բարաբասը» և «քաղաքական թրաֆիքինգի» զոհերը. 7or.am Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի «Ժողովուրդ»․Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու «ՎԱԶ 21099»-ը. կա վիրավոր (լուսանկարներ) Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում Ռուբլին նկատելիորեն թանկացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի ցուցմունքը