Պետական բյուջեն միայն Նիկոլին ու իր մերձավորներին է ծառայում, ժողովուրդն իր կոպեկներով մի կերպ կապրի
«Պետական բյուջեն միայն Նիկոլին ու իր մերձավորներին է ծառայում, ժողովուրդն իր կոպեկներով մի կերպ կապրի
Երկրում բազմաթիվ չլուծված հարցեր կան, բայց պետական բյուջեն միայն Նիկոլին ու իր ուսապարկերին է ծառայում:
Շաբաթը մեկ մի բան թանկանում է, մարդիկ արդեն հոգնել են այս ամենից, չգիտեն չնչին աշխատավարձն ու թոշակներն ինչի վրա ծախսեն` ուտելու, թե կոմունալ վճարելու, իսկ Նիկոլենք ծախսեր է, որ անում են պետության հաշվին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սիրտը BMW ուզեց, 200.000 դոլար ՀՀ քաղաքացու գրպանից` պետական բյուջեից, գնաց Ալենի մեքենային: Ալենի եղբորը փող է պետք. էլի խնդիր չկա, առանց մրցույթի ասֆալտապատում կիրականցնեն: 93 միլիոն դրամ էլի գնաց Ալենենց ընտանիք: Քաղաքապետարանում վարչության պետերն են միայն նեղվում թանկացումներից, բայց այդ հարցն է, լուծվեց. աշխատավարձերը կրկնակի կբարձրանան:
Միայն ժողովուրդը պիտի մտածի, թե չնչին կոպեկներով թանկացած ապրանքներից, որը գնի, որ այդ օրը սոված չանցկացնի»:
Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ։