Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին չի կարող խոսք լինել. ՌԴ ԱԳՆ
Չի կարող խոսք գնալ Ուկրաինայի արևելյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական դերի մասին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու՝ Անկարայի պատրաստակամության մասին։
«Չի կարող խոսք լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին ուկրաինական ներքին հակամարտության կարգավորման հարցում»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա։