Ազատագրական շարժման մասնակիցները ուխտագնացությամբ քայլում են դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման խորհուրդով
Ազատագրական շարժման նախաձեռնողները և հետևորդները հանրապետության հրապարակում էին։ Ուխտագնացությամբ գնում են դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր քաղաքական որևէ հայտարարություն, կոչ չեն ներկայացնելու:
«Գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ու հույս ունենանք, որ այսօրվանից հետո չարի պարիսպները կքանդվի և այսօրվանից հետո կունենանք քրիստոնեական Հայաստան կառուցելու հնարավորություն»։
Երկու միկրոավտոբոսներ քաղաքացիների համար սպասում էին հրապարակում՝ ցանկացող տարեց քաղաքացիներին ուղեկցելու դեպի Էջմիածին։ Զոհրաբյանը նշեց, որ հավաքվածները հրապարակից քայլելու են Վազգեն Սրգսյան փողոցով, Հաղթանակ կամրջով, Իսակովի Պողոտայով ուղևորվելու են Էջմածին, կանցնեն մոտ 4 ժամ ճանապարհ։
Հավաքվածները տերունական աղոթքով սկսեցին իրենց ճանապարհը։