Երևան, 07.Դեկտեմբերի.2021, 00:00
Շտապ հավաք ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ․ ուղիղ ԱԺ-ում ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան ԱԺ նախագահն ասում է, որ իր համար գերիներն արդեն չկան․ «Դեժավյու» (տեսանյութ) Կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա․ «Հայաստան» դաշինք Մեր մանդատը ծառայեցնելու ենք բոլորիս երազանքների համայնքը ձևավորելու գործին, դա անելու ենք պատասխանատվությամբ և համոզմունքով, որ քաղաքը յուրաքանչյուրս ենք․ Սևակ Խաչատրյան Այս իշխանությունները հստակ մարտավարություն ունեն՝ կալանավորել բոլորին անխտիր․ Արամ Վարդևանյան Իշխանությունները փորձում են գրավել ՏԻՄ մարմինները և որևէ ապօրինությունից զերծ չեն մնում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը Էջմիածինը կարող է հոգևոր տուրիզմի կենտրոն դառնալ, սակայն այդ պոտենցիալը չի օգտագործվում․ Սևակ Խաչատրյան (տեսանյութ)

Հայաստանի գլխավոր խնդիրը հետպատերազմյան փուլ մտնել է, իսկ դրա ամենաճիշտ ճանապարհն իշխանափոխությունն է. Վահե Հովհաննիսյան

Երեկվա հայտնի  հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր  սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։

Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկերացնում, թե ո´ւր կարող է գնալ պրոցեսը, չի հասկանում հնարավոր պրոցեսների տրամաբանությունը։ Նա այստեղ գուցե իրոք անկեղծ է։

Նիկոլը, ըստ էության,  չի հասկանում Հայաստանի ամենակարևոր խնդիրը. պատերազմից հետո Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ, ինչու՞։

Այսօր Հայաստանի գլոբալ սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը և ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ։

Հետպատերազմյան փուլն առաջին հերթին ներքին օրակարգն է, պետության ներսում արված հետևություններն ու փոփոխությունները։

Եթե սա չի արվում, ապա հակառակորդը կանգ չի առնելու։

Հետպատերազմյան փուլ մտնելու ամենաճիշտ ու էֆեկտիվ ճանապարհը Հայաստանում իշխանության փոփոխությունն էր։ Նիկոլն ինքնակամ չհեռացավ, նրա թիմը ամուլ էր՝ չգնաց ներքին փոփոխությունների, 680 հազար ընտրող սխալվեց, 800 հազարը՝ չմոտիվացվեց։

Կար նաև կիսաճանապարհ, եթե Նիկոլն էապես փոխվեր։ Դա էլ չեղավ։ Իրականության մասին նրա պատկերացումները մնացին քրեական գործերի և նախկիններին մեղադրելու խիստ նեղ շրջանակում։

 

Հայաստանի շատ բարդ հարցերը

 

Կա մեկ կարևորագույն խնդիր՝ ներքին փոփոխությունների շնորհիվ Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ։ Սա նշանակելու է Հայաստանի և հայկական աշխարհի բոլոր ռեսուրսների համատեղում։ Հայաստանի առաջ կանգնած հարցերը չափազանց բարդ են, դրանք չեն լուծվելու մակերեսային մոտեցումներով։

Նիկոլի շփոթվածությունը գուցե անկեղծ էր։ Նա պատասխաններ չունի։ Իսկ ո՞ւմ հետ քննարկի Նիկոլը բարդ հարցերը. իր իսկ նշանակած թիմակից բարձրաստիճան պաշտոնյաների՞- նրանց ունակությունները հենց այսօրվա Հայաստանի վիճակն են արտացոլում։ Անվտանգության խորհրդի՞- այնտեղ արդեն չկա ինքնուրույն կարծիքի ունակ գործիչ։ Իր շուրջ հավաքած արտախորհրդականների՞, որոնք գոյություն չունեն, թե՞ իր խմբակցության, որը մեկ զանգով դառնում է հակառուսական, իսկ հաջորդ օրը՝ պրոռուսական։

Բարդ հարցերը կարելի է քննարկել ոչ յուրայինների հետ։

Գործող նախագահի՞, որը Հայաստանից ինքնամեկուսացել է, թե՞ նախկին նախագահների, որոնց հանդեպ քրեական գործեր են հարուցվում։

 

Ընդդիմադիր միտքը չի կարող գերի լինել ընդդիմադիր ձևաչափերին

 

Իրավիճակը ճիշտ գնահատելու, ապագա հնարավոր պրոցեսների տրամաբանությունը ճիշտ հասկանալու առումով, բավական անմխիթար վիճակ է նաև ոչիշխանական համակարգերում։

«Ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը, ոչ ապաշրջափակմանը» բացականչությունները իրականում մատնում են պատկերացումների անորոշությունը։ «Մինչև Հադրութն ու Շուշին չվերադարձնեն՝ ոչ մի բանակցություններ» և այլն։ Իսկ հայ հասարակության պասիոնար տեսակի համար սրանք նոստալգիկ-հաճելի տոքսիկ գաղափարներ են. նա իրեն երբեք հարց չի տա՝ ո՞վ պետք է վերադարձնի, և ինչո՞ւ։

Ադրբեջանը մինչև պատերազմը գիտեր, թե ինչ է ուզում, ու պատերազմից հետո էլ, նոր պայմաններում, շատ լավ գիտի, թե ինչ է ուզում։ Թուրքիան էլ գիտի, Ռուսաստանն էլ, Իրանն էլ, թե իրենք ինչ են ուզում։ Մենք չգիտեինք, թե ինչ ենք ուզում մինչև պատերազմը, և չգիտենք թե ինչ ենք ուզում հիմա։ Առաջին դեպքում տեսանք, թե դա ինչի բերեց…

Ոչիշխանական համակարգերում, ընդդիմության մեջ կան լուրջ մարդիկ, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց ամբողջականության մեջ ընդդիմադիր համակարգը պարբերաբար հանդես է գալիս ֆիդայականության շղարշով։ Ի՞նչ ասել է՝ դեմ ենք ապաշրջափակմանը։ Բա ինչի՞ն եք կողմ։ Գոնե նախկին

նախագահները հո գիտեն, որ իրենք տարիներով աշխատել են վերացնելու համար շրջափակումը, և ճիշտ են արել, պարբերական հաջողությամբ ստվերային և հրապարակային աշխատանք են տարել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, և ճիշտ են արել։

Հայաստանի բարդ հարցերը պահանջում են առավելագույնս գրագիտություն, փորձ, զսպվածություն, հստակություն։

Նիկոլից սպասելիք գրեթե չկա։ Նա գնում է նեղ քաղաքական թիմով փակվելու ճանապարհով և չունի բարդ հարցերին պատասխաններ գտնելու ռեսուրս։

Բայց Նիկոլի երեկվա նախաբանակցային շփոթվածությունը միայն իր խնդիր չէ. դա Հայաստանի շփոթվածությունն է։ Սա պետք է լավ հասկանալ ու դրա հետևանքները դարձյալ Հայաստանինն են լինելու։

Այս պայմաններում կա երկու կարևոր գործ.

 

  1. Ոչիշխանական համակարգի, ընդդիմության սոլիդացում, հանրությանը ներկայացվող գաղափարների, տեսակետների հստակեցում՝ հիմնված պրագմատիզմի և ազգային արժանապատվության վրա։
  2. Միջընտրազանգվածային երկխոսություն. միևնույն է, Հայաստանը բոլորինս է, և այս գիտակցումով պետք է սկսենք իրար հետ խոսել, գանք միասնական գիտակցման, որ այս վիճակը շարունակվել չի կարող, ու գանք միասնական որոշման՝ փրկել պետությունը։

 

Խնդիրները ձևակերպելով՝ Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, Հայաստանին պետք է սոլիդ իշխանություն, Հայաստանը չպետք է վախենա խաղաղությունից, այդ նպատակով Հայաստանը կարճ ժամանակում պետք է ուժեղացնի իր անվտանգությունը, Հայաստանին պետք է նոր ներքին միջավայր ու նոր ներքին օրակարգ։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թուրքը Քոչարյանի թիկունքը չի տեսել իսկ ձեր ողջ թիմի, ուսապարկ առ ուսապարկ, հետույքներին է ձեռ տվել․ Էդիկ Անդրեասյան ՔՊ-ականները նրանց հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել. Վարդևանյան (տեսանյութ) Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման. Տարոն Ղազարյան Շտապ հավաք ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ․ ուղիղ Սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ-ում ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը պիտի հրաժարական տա. Նարեկ Մանթաշյան Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին Ալենը արտաբերեց նույն միտքը, ինչ օրեր առաջ Նիկոլը. Արա Վարդանյան Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա․ Գարեգին Միսկարյան ՀՀ-ից ՌԴ մեկնողների թիվն աճում է. Sputnik Ближнее зарубежье Պահանջում եմ Ալեն Սիմոնյանի հրաժարականը․ Քրիստինա Նազարյան Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ (լուսանկարներ) Նանսենի նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի «Արմավիր» ՔԿՀ-ի 2 խորդանոցներում գտել են թմրանյութեր, բջջային հեռախոսներ Ալիևի համար Ռոբերտ Քոչարյանը վատ երազ է, իսկ Փաշինյանն Ալիևի համար եղել է երազելի․ Արամ Վարդևանյան Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ ԱԺ նախագահն ասում է, որ իր համար գերիներն արդեն չկան․ «Դեժավյու» (տեսանյութ) Թալինում երեք ուժեր միավորվում են Մեզ հասել են նաև ՏԻմ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Արման Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը Իշխանությունը կա՛մ նոր պատերազմ է բերելու, կա՛մ ՀՀ ազգային անվտանգությանը չնպաստող սահմանագծում և սահմանազատում է անելու․ Թևանյան Haqqin.az-ի էջերից Նիկոլ Փաշինյանի նկարը չի իջնում․ Արեգնազ Մանուկյան «Հայաստան»-ը նախատեսում է ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձել, այն ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում․ Սեյրան Օհանյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք Եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս․ Արտակ Զաքարյան Թոշակի համար փող չկա, Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար՝ կա. Արեգնազ Մանուկյան Ալիևը հայտնվել է իր լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով. Վարդան Ոսկանյան Աղետի գոտին՝ Հայաստանի ղեկավարների օրոք․ ե՞րբ և ի՞նչ աշխատանք է կատարվել Երդվում եմ հավատարիմ մնալ հորս՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին․ Ասպրամ Կրպեյան Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. թվեր և փաստեր Վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց «Ժողովուրդ»․ Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել Ռուս խաղաղապահները 9 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել. մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Իրանում գազատար է պայթել Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել «Ժողովուրդ». Ուզում էին ավելի լավ, ստացվեց, ինչպես միշտ․ քաղաքացին ընտրեց անհատին «Փաստ». Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն «Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել «Ժողովուրդ». Ավելի քան 11 մլն դոլար միջազգային կառույցներից Հայաստանին՝ կորոնավիրուսի կանխարգելման համար «Հրապարակ». Ովքեր կոալիցիա կկազմեն Արարատում. Ամենահավանականը ՔՊ-ի և «Բարի Արսենի» միավորվելն է «Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող «Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները «Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալու «Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ) Բրյուսելում կստորագրվի հայերիս համար ամենավտանգավոր փաստաթուղթը. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)․ 168․am Հրդեհ Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի հրավերով Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա Հովիկ Աղազարյա՛ն, գետինը բացի, մտի մեջը. Ջորջ Քլունին մերժել է թուրքական ընկերության 35 միլիոն դոլարանոց գործարքը. Գ. Ասատրյան Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման․ Տիգրան Աբրահամյան Անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց հայտնաբերվել է այնտեղ աշխատող 63-ամյա կնոջ դին՝ մասամբ հոշոտված Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի մաքսային օրենսգրքով սահմանված կարգով, այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է․ փաստաբան Վեց ամսում ՀՀ մի շարք քաղաքներում իշխանության վարկանիշը քառակի նվազել է. թվեր. Yerevan.Today ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ․ Վահե Հովհաննիսյան Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը ժողովրդի թիկունքում է տեղի ունենում. Ռուստամյան Վահե Հակոբյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն ընդունել են ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչնեներին Կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա․ «Հայաստան» դաշինք Մեր մանդատը ծառայեցնելու ենք բոլորիս երազանքների համայնքը ձևավորելու գործին, դա անելու ենք պատասխանատվությամբ և համոզմունքով, որ քաղաքը յուրաքանչյուրս ենք․ Սևակ Խաչատրյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պարզվում է՝ ՀՀ-ում հաստիքային վկաներ ունենք. Ալեքսանդր Կոչուբաևը՝ «սյունյաց ողջույնների» քրգործի մասին Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր թափ են առել․ Էրիկ Ալեքսանյան Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը․ Աշոտ Մինասյանի պաշտպան Ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է կորած 84-ամյա քաղաքացու դին Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկաններին Փաստը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն ամենամեծ ընդդիմադիր ուժն է․ Ագնեսա Խամոյան Այս իշխանությունները հստակ մարտավարություն ունեն՝ կալանավորել բոլորին անխտիր․ Արամ Վարդևանյան Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քայլ անգամ չեն նահանջելու հայության շահերի պաշտպանության դիրքերից. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբեր ԱԽ նիստ է կայացել 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. Դատախազություն