Եթե չտամ էն, ինչ ուզում են, պատերազմ կլինի, այսպիսով, ահաբեկեմ ժողովրդին ու տամ ինչ ուզեն․ Մանթաշյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քանի, որ երեկ ասուլիս չէր, այլ ընտրված հարցերին տրված մի քանի դուբլով նկարած հարցազրույց, որը ավելի շատ նման էր ապագայում քննվող քրեական գործի մեղայական, ապա զուտ արձանագրենք մի քանի կարևոր կետ, որոնք հանցանք են Հայ ժողովրդի նկատմամբ.
1. Մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի
2. Ադրբեջանն ու թուրքիան եր բարեկամն են
3. Սյունիքը ունի 6 գյուղ, որտեղ ապրում է 250 ընտանիք, որը մեզ պետք չէ, դա հանձնել են 30 տարի առաջ
4. Միջանցք լինելու է, բայց քանի որ դա կարող է զրկել պաշտոնից, խնդրում եմ կիրթ ու կառուցողական ընկերոջս, այդ միջանցքը հանձնել առանց միջանցք անվան
5. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պիտի ճանաչեմ, բայց դա 30 տարի առաջ են ճանաչել (սա նաև առանձին անգրագիտությունա,դեռ կանդրադառնամ)
6. Թուրքը մեր թշնամին չի
7. Զոհերի մի մասին չեմ հայտարարում, այդ տղաներին ներկայացնում եմ , որպես գերի, հետո ասում գերիներին շուտ բերել չեմ կարող, բերածներն էլ դատվելու են
8. Միլիմետր առ միլիմետր գիտեմ ինչքան ենք կորցրել, բայց դրա մեջ Սև լճի մտած նախկին մասերը չեմ հաշվում,փաստելով, որ դա նրանցն է
9. Եթե չտամ են ինչ ուզում են պատերազմ կլինի, այսպիսով ահաբեկեմ ժողովրդին ու տամ ինչ ուզեն
10. և այլն, կանդրադառնամ այլ կետերի ևս ավելի ուշ...»։