Երևան, 17.Հունվարի.2022, 00:00
Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ Գեղամ Նազարյան Ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին․ Սեյրան Օհանյան Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ Երկրաշարժ Հայասատանում. զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք Նիկոլը մուռ է հանում նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց

Սյունիքի 6 գյուղերում անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ է, սրվել են հումանիտար խնդիրները․ ՄԻՊ-ը տվյալներ է ներկայացրել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվեն են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ մեր փաստահավաք տվյալները (մանրամասներով)։

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը:
 
Ստորև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի փաստահավաք աշխատանքների արդյունքներն են՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ:
 
Նախ, բոլոր 6 բնակավայրերում մարդկանց համար ստեղծված է անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ, իրավունքների իրացումն ոչ միայն էլ ավելի է դժվարացել, այլ տարբեր դեպքերում՝ դարձել է անհնար։
 
Սկսած այն օրից (նոյեմբերի 15), երբ Կապան-Ճակատեն ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետեր, լրջորեն սահմանափակվել է առանց այն էլ մարդկանց ազատ տեղաշարժի վտանգի տակ գտնվող իրավունքը:
Դեռևս նոյեմբերի 10-ին և 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին և զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Սա էլ այն դեպքում, երբ ճանապարհով երթևեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երևույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաև երեխաներ։
Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչի ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում: Այս մասին նշել են հենց իրենք գյուղի բնակիչները:
Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև մանկավարժական անձնակազմը Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց, և մարզպետարանի ցուցումների հիման վրա՝ դասերն իրականացվել և շարունակում են իրականացվել հեռավար եղանակով։ Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցի Սրաշենում գործող մասնաշենքում աշխատում են ուսուցիչներ, որոնք Սրաշեն են գալիս Կապանից: Քանի որ ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով Կապանից դպրոց չի կարողանում հասնել Ներքին Հանդի ուսուցիչը: Ուստի, դասերը նշված բնակավայրերում հեռավար եղանակով են անցկացվում։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ հատկապես ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
 
Մի շարք բնակիչներ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։ Ավելին, ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։
Նշված 6 բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ՝ ոտնահարելով մարդկանց Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը:
 
Այսպես, թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (ընդհանուր՝ մեկ մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության մեկ բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում, ստացվում է, մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բնակիչների տեղեկությունների, շտապ օգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Սա այն դեպքում, երբ մինչև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև մի շարք այլ բնակավայրերի դեպքում, իսկ անհրաժեշտ դեղորայքը տեղում չլինելու դեպքում հիմնականում բերվում է Մեղրիից։
 
Այս դեպքում խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Օրինակ՝ նշված բնակավայրերից մեկի բնակիչը (անհատական տվյալներ հատուկ չեն նշվում), ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Այդ պարագայում նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, քանի որ ինքնուրույն, անգամ դեղորայքի կիրառմամբ, հնարավոր չի լինում կայունացնել մարդու ինքնազգացողությունը: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին առավելագույն 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապ օգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի, ինչը հրատապ անհետաձգելի բուժօգնության տրամադրման տեսանկյունից անթույլատրելի է: Հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման օրինակներ կան մի շարք այլ բնակավայրերում ևս:
 
Ստեղծված իրավիճակում խնդիրներ են առաջանում ոչ միայն Մեղրիի բուժհաստատություն մարդկանց հրատապ հոսպիտալացնելու պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ նշված բնակավայրերի բնակիչները պետք է դիմեն Կապանի պոլիկլինիկա, որտեղ էլ հիմնականում հաշվառված են: Նման անհրաժեշտություն կարող է առաջ գալ, օրինակ, բժշկական հետազոտությունների, բժշկասոցիալական փորձաքննությունների նպատակով առողջության պահպանման առաջնային օղակից՝ պոլիկլինիկայից ուղեգրեր կամ այլ փաստաթղթեր ստանալու նպատակով:
 
Հատուկ պետք է ընդգծել՝ ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ, անձրևի պատճառով անանցանելի է դառնում։ Ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Այս ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է:
 
Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաև առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի ընթացքում տարբեր բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ երեխաները նշել են, որ պարենային ապրանքների խանութ կա Ծավում, որտեղ վաճառվող պաշարները ձեռք են բերվում հիմնականում Կապանից:
Մյուս բնակավայրերում բնակիչները տեղում կարողանում են գնել բացառապես չոր, շուտ չփչացող սնունդ, իսկ հիմնական գնումները կատարում էին շաբաթական մոտ երկու անգամ՝ Կապանում: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև այս հարցի հետ կապված: Այս դեպքում համայնքապետերը փորձում են գյուղի բնակիչներին անհրաժեշտ պարագաներն ու ապրանքները ձեռք բերելու համար որոշակի պարբերականությամբ, օրինակ, երկու օրը մեկ, ամենագնաց մեքենաներով անցնել այլընտրանքային ճանապարհը և գնալ Կապան, որի համար կարող է պահանջվել մոտ 2 ժամ՝ կախված եղանակային պայմաններից:
 
Մեկ այլ դեպքում՝ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։
Վերը նշված փաստերը, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային և մաքսային առանց որևէ իրավական հիմքի վերահսկողության կապակցությամբ Պաշտպանի՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությամբ ներկայացված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:
 
Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:
Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ Զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն անձնուրաց ծառայություն են տանում մարդկանց անվտանգության ապահովման ու աջակցության հարցերում: Աջակցության ծրագրեր են իրականացնում նաև տեղական մարմինները: Այս մասին նշել են նաև բնակիչները:
 
Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստերն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները և էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը:
 
Ակնհայտ է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց ցանկացած արարք ապօրինի է (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:
 
Ուստի, ադրբեջանական զինված կամ որևէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինի: Դա անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար:
 
Այս փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին՝ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, հանցավոր բնույթի արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ»։
 
Թուրքիայի կառավարությունում կքննարկեն բանագնացների հանդիպումը ՊՆ-ն՝ վիրավորված զինծառայողների վիճակի մասին Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը. Պարսյան Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ Եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, սնվելու համար չի գնալու պատվաստվի․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր. Yerevan.today Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամ Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք Անկանխիկ գործառնության պարտադրանքից տուժելու է հասարակությունը, շահելու են բանկերը․ Արթուր Խաչատրյան Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար Սա կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին․ Արամ Վարդևանյան Կրակել էր իր տան պատշգամբ մտած երիտասարդին Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության հարցերից․ Խամոյան Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում Հարցերին բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն գալիս ո՞ւմ վրա եք հոխորտում․ Աննա Գրիգորյան Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ Գեղամ Նազարյան Ամոթ է, մի համեմատեք Ձեր իշխանության օրոք արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ․ Ագնեսա Խամոյան Էրդողանին նախագահ Քոչարյանի պատասխանը գաղտնի չի պահվել ու նույն ժամանակ հրապարակվել է մամուլում․ քաղաքագետ Եթե ընդդիմությունն է ներկայացնում, մերժում եք ձեր իսկ կարևորած հարցերը․ Արծվիկ Մինասյանը՝ իշխող ուժին Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն․ Էդգար Ղազարյան Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ Երկրորդ նախագահի գրասենյակ․ News.am Ինչո՞ւ Ռուբինյանը, երբ խոսվել է նրա՝ գործակալ լինելու մասին․ Ագնեսա Խամոյան Թուրքական հատուկ ծառայությունները Ռուբեն Ռուբինյանին նախապատրաստել են հենց այս գործընթացին. Հայկ Դեմոյան (տեսանյութ) Ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին․ Սեյրան Օհանյան Այս ողջ գործընթացում թելադրողը եղել են թուրքերը․ Գեղամ Մանուկյան 4 ամսում Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղման, ինչի համար 120 հազար դոլար է ծախսվել․ Արեգնազ Մանուկյան Նոր նշանակումներ՝ ՔԿ-ում Վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին. կան վիրավորներ Ադրբեջանի ԶՈւ-ն զոհ ունի Աննա Հակոբյանի ևս մեկ ազգական մանդատ ստացավ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Ծնվել է 39-ամյա կնոջ 10-րդ զավակը (լուսանկար) Opel-ը հայտնվել է «Կախանովի» ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Պարտքը տնտեսությունից մի քանի անգամ արագ է աճում. ո՞ւր է գլորվում երկիրը․ 168․am Ավտոտնակում հրդեհ է բռնկվել Երևանը և մի քանի մարզ կհոսանքազրկվեն Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ Աշտարակում կանխվել է 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը․ նա ցանկանում էր միանալ իր զոհված ընկերներին Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել հափշտակված ոչխարները. համայնքապետ Վարդենիսը կաթվածահար է. սպասում են դատարանի վճռին Ոստիկանները 95 կգ ապօրինի որսված սիգ են հայտնաբերել. 2 հոգու բերման են ենթարկել Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գևորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին Շնորհավորում եմ, փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաև բնական գազը. Զոհրաբյան 225 զոհ, 4578 տուժած. Ղազախստանի իշխանությունը թվեր է հրապարակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար «Իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է․ Արմեն Աշոտյան Էջմիածնում 17-ամյա վարորդը Nissan-ով տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահներով 10 ինքնաթիռ Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են․ Սենոր Հասրաթյան Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան Հովունի գյուղի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք Արագածոտնի մարզում գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական օրակարգերին. ոչ մի բան. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինվորները Տեղ գյուղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել. ՄԻՊ Ինչպես Փաշինյանն է վախենում Ալիևից, այնպես էլ Ալիևը կաթվածահար էր լինում Քոչարյանից և Սարգսյանից. ադրբեջանագետ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Վթար Երևանի Բեյրութի փողոցում. կա զոհ Երկրաշարժ Հայասատանում. զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Կառուցողականության» էստաֆետն անցավ Թուրքիային. 7or.am Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 13-ամյա տղա Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին Քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ Ռուբեն Ռուբինյանին Մոսկվայում սպասարկող մեքենայի վրայից հանված է Հայաստանի դրոշը. Yerkir.am Infinity-ին հարվածել է բետոնե էլեկտրական սյանը. կա տուժած Պաշտպանության նախարարն ամուսնանում է. Aravot.am ԱՄՆ դիրքորոշումը Երևան-Անկարա երկխոսության շուրջ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաներից մեկում Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան Ադրբեջանը, թուրքիան ու արևմուտքը հայտարարեցին բաց մրցույթ` Հայաստանը ներսից քանդողի համար․ Արա Վարդանյան Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ․ Արթուր Ղազինյան