Երևան, 17.Հունվարի.2022, 00:00
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ Երկրաշարժ Հայասատանում. զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք Նիկոլը մուռ է հանում նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց Առևանգված հովիվը փոխանցվել է ռուս խաղաղապահներին Ադրբեջանցի զինծառայողները իջել են իրենց դիրքերից, ուժի գործադրմամբ տարել են Տեղ գյուղի բնակչին. Արման Թաթոյան Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին և իր ոչխարներին Ռուսաստանի նախագահը մեդալով է պարգևատրում մի գլխավոր դատախազի, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել գրեթե բոլոր պրոռուսական գործիչներին․ Բորիս Մուրազի

«Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման նպատակային քաղաքականություն»․ ՀՀ ՄԻՊ

 ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:
Սա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով:
Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է:
Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում:
Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։
Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը:
Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:
Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն:
Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին:
ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը:
Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):
Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է:
Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը):
Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին:
Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան և դրանց առաջացրած իրական հետևանքները մարդկանց համար:
 
 
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ Աշտարակում կանխվել է 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը․ նա ցանկանում էր միանալ իր զոհված ընկերներին Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել հափշտակված ոչխարները. համայնքապետ Վարդենիսը կաթվածահար է. սպասում են դատարանի վճռին Ոստիկանները 95 կգ ապօրինի որսված սիգ են հայտնաբերել. 2 հոգու բերման են ենթարկել Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գևորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին Շնորհավորում եմ, փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաև բնական գազը. Զոհրաբյան 225 զոհ, 4578 տուժած. Ղազախստանի իշխանությունը թվեր է հրապարակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար «Իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է․ Արմեն Աշոտյան Էջմիածնում 17-ամյա վարորդը Nissan-ով տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահներով 10 ինքնաթիռ Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են․ Սենոր Հասրաթյան Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան Հովունի գյուղի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք Արագածոտնի մարզում գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական օրակարգերին. ոչ մի բան. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինվորները Տեղ գյուղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել. ՄԻՊ Ինչպես Փաշինյանն է վախենում Ալիևից, այնպես էլ Ալիևը կաթվածահար էր լինում Քոչարյանից և Սարգսյանից. ադրբեջանագետ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Վթար Երևանի Բեյրութի փողոցում. կա զոհ Երկրաշարժ Հայասատանում. զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Կառուցողականության» էստաֆետն անցավ Թուրքիային. 7or.am Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 13-ամյա տղա Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին Քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ Ռուբեն Ռուբինյանին Մոսկվայում սպասարկող մեքենայի վրայից հանված է Հայաստանի դրոշը. Yerkir.am Infinity-ին հարվածել է բետոնե էլեկտրական սյանը. կա տուժած Պաշտպանության նախարարն ամուսնանում է. Aravot.am ԱՄՆ դիրքորոշումը Երևան-Անկարա երկխոսության շուրջ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաներից մեկում Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան Ադրբեջանը, թուրքիան ու արևմուտքը հայտարարեցին բաց մրցույթ` Հայաստանը ներսից քանդողի համար․ Արա Վարդանյան Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ․ Արթուր Ղազինյան Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է․ Վահե Հովհաննիսյան Ռուբլին դեռ «ուշքի չի գալիս» ու շարունակում է «գահավիժել». արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ «Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել «Փաստ». Սինանյանին հրաժե՞շտ են տալիս «Ժողովուրդ». Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ «Փաստ». Գազի սակագնի միջին բարձրացումը ողջ ծավալով է կրելու ազգաբնակչությունը. Թադևոս Ավետիսյան «Ժողովուրդ». Խոզի մսի գինը բարձրացել է «Փաստ». Մարզերում նոր տեռոր կսկսեն՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ինչ եղանակ է սպասվում այսօր «Փաստ». «Ջայլամային» քաղաքականությունը «168 ժամ» . Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ԱԺ պատվիրակության կազմում` իշխող ուժի կամայական որոշման պատճառով Ազարյանն այն դասական օրինակն է, ով կարող է սերունդների համար ֆենոմեն մնալ․ փաստաբան Թուրքիայի լարած թակարդում ենք, որով վերջինս լուծում է հետևյալ 3 խնդիրները․ Նաիրի Հոխիկյան Շնորհակալ եմ անկախության վճռականություն ցուցաբերած բոլոր դատավորներին․ պարոն Ազարյանը, քանիցս ասել եմ, արդարադատության լեգենդ է․ Վարդևանյան Ի՞նչ հուշ երեկո, սպանեցիք հիմա էլ թե բա հուշ երեկո․ Զոհվածի մայր Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն. թուրքագետ Երևանն ու Անկարան պայմանավորվել են ապաքաղաքական երկխոսություն վարել. ՌԴ ԱԳՆ Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ ՀՀ իշխանությունը Սահմանադրության և գերիների հարցում կատարում է Ալիևի ցանկությունները․ իրավաբան Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի Հայտնի է՝ ովքեր են ընտրվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները Այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու. Աշոտյանը՝ հայ-թուրքական գործընթացի մասին Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել ՍԴ-ում հավասար ձայների դեպքում դիմումը մերժված համարվելու մասին Երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն Գարիկ Սարգսյանն ազատել է իրեն պարտության մատնած համայնքապետերին Բերձորի բնակիչը մոլորվել է և հայտվել ադրբեջանական կողմում Ոստիկանությունը հաստատեց. Ռազմիկ Պետրոսյանի նշանակումը եղել է ապօրինի․ Yerevan.today Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը․ ի՞նչ են քննարկել Մոսկվայում կայացել է Ռուբինյան-Ռուդենկո հանդիպումը Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Նիկոլը մուռ է հանում նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց Համագյուղացու տնից չհրկիզվող պահարան էր գողացել. Կոտայքի ոստիկանների բացահայտումը Կրկին բանավոր պայմանավորվածություն, կրկին առաջինն իմանում ենք Ադրբեջանից