Երևան, 17.Հունվարի.2022, 00:00
Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ Գեղամ Նազարյան Ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին․ Սեյրան Օհանյան Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ Երկրաշարժ Հայասատանում. զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք Նիկոլը մուռ է հանում նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական քառակուսի կաղապարի մեջ․ Դավիթ Սահակյանց Առևանգված հովիվը փոխանցվել է ռուս խաղաղապահներին

Ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով Սյունիքում հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջացել. ՄԻՊ

Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքների վիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:

Նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:

Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:

Օրինակ՝ այսօր Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:

Խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով: Ավելին, խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկացել են այսօր առավոտյան:

Օրինակ՝ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց են գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիս քաղաքում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց: Հատուկ ենք նշում, որ այս բնակավայրն առավել խնդրահարույց է մեկուսացման առումով:

Որոտանի դպրոցի 44 աշակերտներից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, ում համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական վերահսկողության պատճառով դասերը սկսվել են ուշացումներով ու հստակություն էլ չկա՝ առաջիկայում ինչ է լինելու: Անգամ դպրոցի ունեցած Գազել մակնիշի մեքենայով հնարավոր չի եղել հասնել դպրոց:

Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Այսօր Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել հասնել դպրոց։

Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաև Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելով պայմանավորված՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիների այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Սա նշանակում է, որ պետք է լիարժեք երաշխավորել օպերատիվ և արդյունավետ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ դեղորայքի ու անհետաձգելի բուժօգնության տրամադրումը մարդկանց, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:

Այս բացառիկ հումանիտար հարցը Գորիս–Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով դարձել է խիստ խնդրահարույց: Արձանագրվել է հաշմանդամության կենսաթոշակի հետ կապված Գորիս քաղաք մեկնելու անհրաժեշտության հրատապ դեպք, որ հնարավոր չի եղել ապահովել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Օրինակ՝ այսօր Շուռնուխում եղանակային պայմանների պատճառով հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել բնակելի տներից մեկի տանիքը, սակայն անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերելը եղել է անհնարին:

Վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները:

Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը:

Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:

Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):

Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը էլ ավելի է խորացնելու մարդու իրավունքների խախտումներն ու Հայաստանի քաղաքացիական բնակչությանը կանգնեցնելու է էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:

Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը: Այս մասին նշել են նաև բնակիչները: Առանձին աջակցութուն են ցուցաբերում նաև համայնքային մարմինները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի նրանց հետ համագործակցությունը՝ մարդկանց խնդիրների լուծման նպատակով:

Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին»,- հայտնել է Թաթոյանը:

Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը. Պարսյան Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ Եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, սնվելու համար չի գնալու պատվաստվի․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր. Yerevan.today Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամ Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք Անկանխիկ գործառնության պարտադրանքից տուժելու է հասարակությունը, շահելու են բանկերը․ Արթուր Խաչատրյան Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար Սա կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին․ Արամ Վարդևանյան Կրակել էր իր տան պատշգամբ մտած երիտասարդին Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության հարցերից․ Խամոյան Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում Հարցերին բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն գալիս ո՞ւմ վրա եք հոխորտում․ Աննա Գրիգորյան Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ Գեղամ Նազարյան Ամոթ է, մի համեմատեք Ձեր իշխանության օրոք արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ․ Ագնեսա Խամոյան Էրդողանին նախագահ Քոչարյանի պատասխանը գաղտնի չի պահվել ու նույն ժամանակ հրապարակվել է մամուլում․ քաղաքագետ Եթե ընդդիմությունն է ներկայացնում, մերժում եք ձեր իսկ կարևորած հարցերը․ Արծվիկ Մինասյանը՝ իշխող ուժին Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն․ Էդգար Ղազարյան Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ Երկրորդ նախագահի գրասենյակ․ News.am Ինչո՞ւ Ռուբինյանը, երբ խոսվել է նրա՝ գործակալ լինելու մասին․ Ագնեսա Խամոյան Թուրքական հատուկ ծառայությունները Ռուբեն Ռուբինյանին նախապատրաստել են հենց այս գործընթացին. Հայկ Դեմոյան (տեսանյութ) Ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին․ Սեյրան Օհանյան Այս ողջ գործընթացում թելադրողը եղել են թուրքերը․ Գեղամ Մանուկյան 4 ամսում Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղման, ինչի համար 120 հազար դոլար է ծախսվել․ Արեգնազ Մանուկյան Նոր նշանակումներ՝ ՔԿ-ում Վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին. կան վիրավորներ Ադրբեջանի ԶՈւ-ն զոհ ունի Աննա Հակոբյանի ևս մեկ ազգական մանդատ ստացավ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Ծնվել է 39-ամյա կնոջ 10-րդ զավակը (լուսանկար) Opel-ը հայտնվել է «Կախանովի» ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Պարտքը տնտեսությունից մի քանի անգամ արագ է աճում. ո՞ւր է գլորվում երկիրը․ 168․am Ավտոտնակում հրդեհ է բռնկվել Երևանը և մի քանի մարզ կհոսանքազրկվեն Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել համակիրների հետ Աշտարակում կանխվել է 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը․ նա ցանկանում էր միանալ իր զոհված ընկերներին Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել հափշտակված ոչխարները. համայնքապետ Վարդենիսը կաթվածահար է. սպասում են դատարանի վճռին Ոստիկանները 95 կգ ապօրինի որսված սիգ են հայտնաբերել. 2 հոգու բերման են ենթարկել Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գևորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին Շնորհավորում եմ, փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաև բնական գազը. Զոհրաբյան 225 զոհ, 4578 տուժած. Ղազախստանի իշխանությունը թվեր է հրապարակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար «Իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է․ Արմեն Աշոտյան Էջմիածնում 17-ամյա վարորդը Nissan-ով տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահներով 10 ինքնաթիռ Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են․ Սենոր Հասրաթյան Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան Հովունի գյուղի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք Արագածոտնի մարզում գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական օրակարգերին. ոչ մի բան. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինվորները Տեղ գյուղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել. ՄԻՊ Ինչպես Փաշինյանն է վախենում Ալիևից, այնպես էլ Ալիևը կաթվածահար էր լինում Քոչարյանից և Սարգսյանից. ադրբեջանագետ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Վթար Երևանի Բեյրութի փողոցում. կա զոհ Երկրաշարժ Հայասատանում. զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Կառուցողականության» էստաֆետն անցավ Թուրքիային. 7or.am Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 13-ամյա տղա Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին Քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ Ռուբեն Ռուբինյանին Մոսկվայում սպասարկող մեքենայի վրայից հանված է Հայաստանի դրոշը. Yerkir.am Infinity-ին հարվածել է բետոնե էլեկտրական սյանը. կա տուժած Պաշտպանության նախարարն ամուսնանում է. Aravot.am ԱՄՆ դիրքորոշումը Երևան-Անկարա երկխոսության շուրջ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաներից մեկում Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան Ադրբեջանը, թուրքիան ու արևմուտքը հայտարարեցին բաց մրցույթ` Հայաստանը ներսից քանդողի համար․ Արա Վարդանյան Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ․ Արթուր Ղազինյան Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է․ Վահե Հովհաննիսյան Ռուբլին դեռ «ուշքի չի գալիս» ու շարունակում է «գահավիժել». արտարժույթների փոխարժեքներն այսօր