Նվազագույն աշխատավարձի բարձրացում չեք նախատեսո՞ւմ․ դրա անհրաժեշտությունն ակնհայտ է․ պատգամավորը՝ նախարարին
Նվազագույն աշխատավարձի բարձրացում չեք նախատեսո՞ւմ․ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը ոչ միայն կա, այլև ակնհայտ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանին։
«Գնաճը շարունակվում է։ Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, հունիսի դրությամբ մեկ անձի հաշվով սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 70 հազար դրամ է։ Իմ գնահատմամբ այդ զամբյուղն արդեն 75 հազար դրամ է, իսկ հաջորդ տարի, ձեր իսկ դրած գնաճի ցուցանիշով՝ 5․2-5․6 տոկոս, կմոտենա մինչև 80 հազար դրամի։ Ինչքան էլ ասեք՝ փող չկա, խնայենք, երկիրը զարգանա, բայց ավելացնում եք կառավարման ապարատի պահպանաման ծախսերը 28 տոկոսով՝ 1,55 միլիարդ դրամով։ Սա ո՞նց կհասկանա կենսաթոշակառուն»,- ընդգծեց պատգամավորը։
Ի պատասխան նախարարը նկատեց․
«Բնականաբար, նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր կառավարության 5-ամյա ծրագրի մաս է կազմում։ Գալիք տարի մի շարք բարձրացումներ ենք նախատեսում։ Օրինակ, նվազագույն կենսաթոշակ, նպաստներ,