Կհաջողե՞ն իրենց դավաճանական ծրագրերում, կախված է յուրաքանչյուր հայրենասեր և արժանապատիվ հայ մարդուց և մեր հավաքական ուժից․ Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
20 տարի գոռացին «մենք ենք տերը մեր երկրի», քարշ եկան փողոցներում, պառկեցին ասֆալտների վրա, վերցրեցին երկիրը իրական տերերից ու նվիրեցին թուրքերին:
Բայց ազնիվ են եղել, չեն ստել, ասել են այն ինչ կա, ու արել են այն, ինչ իրենց իրական տերերն ու վճարողները հրահանգել են:
Հիմա երբ Արցախի մեծ մասը հանձնել են, պետք է ավարտին հասցնեն նաև Հայաստանը թուրքին հանձնելու իրենց առաքելությունը:
Կհաջողե՞ն իրենց դավաճանական ծրագրերում, կախված է յուրաքանչյուր հայրենասեր և արժանապատիվ Հայ մարդուց և մեր հավաքական ուժից: