Ընդդիմադիր պատգամավորները ծափերով դիմավորեցին կալանքից արձակված պատգամավորին (տեսանյութ)
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները ծափերով ողջունեցին կալանքից վերջերս ազատված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: