Երևան, 02.Դեկտեմբերի.2021, 00:00
ՔՊ-ին բնորոշ կլանային երևույթները Էջմիածնից վերացնելու ենք. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) «Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ (տեսանյութ) Պատրաստվել այլ Հայաստանի․ Վահե Հովհաննիսյան Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ «Երկաթ» Մինասյանը կկալանավորվի․ Pastinfo.am ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է պատմական լուսանկար՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ուշագրավ դրվագներով Հարցերին փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ՊՆ-ն ո’չ հերքում, ո’չ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը 5 ամիս ա Առուշ Առուշանյանը կալանքի տակ ա այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ ա պատասխան տալու․ Արմեն Մելքոնյան (տեսանյութ) «Սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ». Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից

Քաղաքացուն խոշտանգել են ՔԿՀ-ում՝ անհասցե հայհոյելու համար. Վճռաբեկը կարևոր շեշադրումներ է արել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա.Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը կարևոր որոշում է կայացրել անազատության կամ սահմանափակ ազատության պայմաններում գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրման գործողությունների որակման առումով:

Դատախազությունից հայտնում են, որ նշված քրեական գործով ՔԿՀ աշխատակցին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմելու համար:

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է  նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժողը գտնվել է ՔԿՀ տարածքում, անազատության վիճակում, նրա նկատմամբ բռնություն է կիրառվել անհասցե հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ։

Վճռաբեկ դատարանը ընդունելի չի համարել առաջին ատյանի դատարանի այն պնդումները, թե բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից հակաօրինական արարքի կատարում: Անընդունելի է համարել նաև արարքը վերաորակելու հիմքում դրված այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը երկար չի տևել, չի կրկնվել, և այլն: «Նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն կարող բացառել քրեաիրավական իմաստով խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը, խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել, տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը»,-այդ կապակցությամբ նշել է դատարանը:

Հղում կատարելով «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» որոշման մեջ ՄԻԵԴ իրավական վերլուծություններին՝ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։

Այս իմաստով՝ Դատարանը հիշեցնում է՝ «Իրավապահի կողմից լիովին իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը լուրջ հարձակում է վերջինիս արժանապատվության վրա, ապտակը խորն ազդեցություն է թողնում անձի վրա։ Դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում նրա զգայարանների՝ տեսողության, խոսքի և լսողության կենտրոնը, որոնք օգտագործվում են այլոց հետ հաղորդակցվելու համար։

...Դա հատկապես ճիշտ է, երբ ապտակը հասցվել է իրավապահների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց, քանի որ դա ընդգծում է այն առավելությունը և ստորադասությունը, որոնք, ըստ սահմանման, բնորոշում են առաջինի և երկրորդի միջև հարաբերությունները նշված հանգամանքներում։

(…) Բացի այդ, ...ընդհանուր առմամբ բոլոր անձինք, ովքեր գտնվում են ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո, խոցելի իրավիճակում են։ Իշխանությունները, հետևաբար, նրանց պաշտպանելու պարտականություն ունեն (…)։ Ոստիկաններից որևէ մեկի կողմից ապտակելու միջոցով նվաստացում պատճառելով՝ իշխանություններն արհամարհում են այս պարտականությունը...»։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տուժող Ա․Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում` պետության վերահսկողության ներքո փակ տարածքում և դրանով իսկ պայմանավորված՝ խոցելի իրավիճակում: «Պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Ա.Աղաջանյանի պաշտպանությունը: Այս առումով կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նշված պարտականության կատարումն ապահովելու համար պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առումով»,-նշել է Վճռաբեկ դատարանը:

Ելնելով այս ամենից և արձանագրելով, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնհատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել  Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշմամբ իրավապահ մարմինների ծառայողների գործողությունների, խոշտանգման հանցակազմի վերաբերյալ արված իրավական վերլուծությունները և հետևությունները էական նշանակություն են ունենալու նմանատիպ այլ գործերով անձանց արարքները ճիշտ որակելու հարցում:

Որոշման օրինակը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

ՔՊ-ին բնորոշ կլանային երևույթները Էջմիածնից վերացնելու ենք. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը. Լավրով Գեներալ Մանվելի սանիկը դարձել է Արթիկում Փաշինյանի սրտի թեկնածուն. Yerevan.Today Այս ստահակ իշխանությունները երկար-բարակ մտածելուց հետո թիրախավորել են նաև սրբագույն արժեքը՝ ընտանիքը՝ հարցաքննության կանչելով ընտանիքիս անդամներին․ Նարեկ Մանթաշյան Mercedes-Benz W124 մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը․ կան տուժածներ Ստեփանակերտում առանձնատան այրվելու և տանը դի հայտնաբերելու դեպքով քրգործ է հարուցվել Քաղաքացին ճաղավանդակի վրայով անցել ու մտել է Իտալիայի դեսպանատան տարածք. Shamshyan.com «Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ (տեսանյութ) Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան Աբրահամյան COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր. ԱՆ Կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերլյան գործընթաց է պատրաստվում․ Վահե Հակոբյան Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար․ Նաիրա Զոհրաբյան Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. բնակիչները դեմ են մարզպետի նշանակմանը Օդի ջերմաստիճանը կնվազի Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում Մոտավոր այս երազն էր տեսնում ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ, երբ նրան քնից հանեց հերթական զանգը..․ ինչ-որ պարտքատեր պարտքն էր պահանջում Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել Աշոտ Երկաթին կարող էին միայն թուրք-թաթարական դատարանները կալանավորել․ Սերժ Սրապիոնյան Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար․ Սուրեն Պարսյան Բլինկենը Երևանին և Բաքվին կոչ է արել՝ սահմանազատում և սահմանագծում սկսել Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Կարմիր շուկայի ուղղությամբ արձակված կրակահերթերից Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ կտեղադրվի Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով․ Yerevan.today ГАЗель-ը հարվածել է շանը, բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը գրավի դիմաց ազատ արձակվեց Ինչո՞ւ է Covid-ից մահացությունը Հայաստանում բարձր Պետական բյուջեն միայն Նիկոլին ու իր մերձավորներին է ծառայում, ժողովուրդն իր կոպեկներով մի կերպ կապրի Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ գտնում այդ փաստաթղթում. Թագուհի Թովմասյան Քվերակելով ՔՊ-ին՝ վերարտադրում են նույն թուլամորթությունը, տանում են երկիրը դեպի անկում․ Սպիտակում ՀՅԴ թեկնածու Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ (տեսանյութ) Եթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա․․․․ Էդգար Ղազարյան 2022 թ. փետրվարից հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում. ՀԾԿՀ նախագահ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին չի կարող խոսք լինել. ՌԴ ԱԳՆ Տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Սյունյանց ողջույններ ստացած վարչապետը ո՞նց կարող էր «զիբիլի վեդրոյի կատու» ասածիցս վիրավորվեր․ Մանուել Մանուկյան Անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի համայնքապետերին. «Պահեստազորի սպաների» շարժում Հնարավոր է՝ Ստոկհոլմում կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել Եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին Երևանում բախվել են Toyota-ն և Ford-ը. վերջինը հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում իսպառ բացակայում է անվտանգային կառավարումը․ Վահե Դավթյան Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558, մահվան՝ 24 նոր դեպք Շարունակվում է «Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա» կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան. Ռուբեն Հակոբյան «Հրապարակ»․ Քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, այլ 6 հազար 400-ին մոտ Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում Արտարժույթների փոխարժեքներն այսօր Որո՞նք են COVID-19 ճամփորդական սահմանափակումները Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը «Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել «Փաստ». Սուրեն Սուրենյանցի դեմ իշխանությունն առաջադրել է միանգամից երեք թեկնածո՞ւ «Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել «Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին «Փաստ». ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան Լարսում երթևեկության սահմանափակումներ կան Երևանում և երկու մարզում լույս չի լինելու Այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է. այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական․ Աբրահամյան Իշխանությունը փորձում է յուրացնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Ռոբերտ Հայրապետյան Հերթական անգամ հանրությունից թաքցվում է նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները. «5165» շարժում Գերիների հարազատներին հայտնել են, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու, և մեծ թվով գերիներ պետք է գան. Զոհրաբյան. «Փաստինֆո» Վանաձորում փողոցներն ու մայթերն անանցանելի են դարձել․ իշխանությունը քարոզարշավով է զբաղված (տեսանյութ) Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի խնդիրների լուծման համար. Լավրով Սա ընդամենը քաղաքական հակառակորդներին լռեցնելու մեթոդ է․ Նարեկ Մանթաշյան Միրզոյանը և Բայրամովը վաղը Ստոկհոլմում հանդիպում կունենան Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև Քամու հետևանքով Արթիկում և Լեռնապար գյուղում տանիքներ են վնասվել Պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար. փաստաբան Պատրաստվել այլ Հայաստանի․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի իշխանություններն ուժեղացնում են ճնշումը դատական համակարգի վրա. փաստաբան Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյան Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան. News.am Մենք ունենք ունակ թիմ, որը պատրաստ է լուծել էջմիածինցիների խնդիրները. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով․ Գեղամ Ստեփանյան «Տաթև» կրթահամալիրում հավի մսով և գազարով խճողակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՏՄ Այսօրվանից յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի, և կալանավորեց Աշոտ Մինասյանին․ Լևոն Քոչարյան