Երևան, 02.Դեկտեմբերի.2021, 00:00
ՔՊ-ին բնորոշ կլանային երևույթները Էջմիածնից վերացնելու ենք. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) «Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ (տեսանյութ) Պատրաստվել այլ Հայաստանի․ Վահե Հովհաննիսյան Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ «Երկաթ» Մինասյանը կկալանավորվի․ Pastinfo.am ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է պատմական լուսանկար՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ուշագրավ դրվագներով Հարցերին փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ՊՆ-ն ո’չ հերքում, ո’չ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը 5 ամիս ա Առուշ Առուշանյանը կալանքի տակ ա այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ ա պատասխան տալու․ Արմեն Մելքոնյան (տեսանյութ) «Սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ». Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից

Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին (տեսանյութ)․ «Հետք»

 



Hetq.am-ը 44-օրյա պատերազմի վերջին օրերին չիրականացված Սղնախի օպերացիայի վերաբերյալ զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ է այդ օրերին կատարվածի վերաբերյալ։

«Հետք»-ի հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական բանակի զորամիավորումները Շուշիի մատույցներում էին։ Երբ Ավետարանոց, Սղնախ, Քարին Տակ գյուղերն արդեն կորսված էին, պարզ էր, որ թշնամու գլխավոր նպատակը Շուշին գրավելն է։ Արցախում որոշում են մարտական գործողություններում բեկում մտցնելու վերջին ջիգը գործադրել։ Ծրագրվում է Սղնախի օպերացիան, որը տապալվում է գործողությունը սկսելուց մեկ-երկու ժամ առաջ։ 

Չիրականացված գործողության վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը նույնպես դերակատարություն պետք է ունենար։

Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. նոյեմբերի 5-ին Սղնախի օպերացիան իրականացնելու նպատակով խորհրդակցություն է անցկացնում Շոշ գյուղի դպրոցում։ Հանձնարարականներ է տալիս ծրագրվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ղեկավարներին։ Նոյեմբերի 6-ի առավոտյան պետք է ճեղքում իրականացվեր, որը, հնարավոր է, բեկեր պատերազմի ընթացքն, ու այլ վերջնարդյունք լիներ։ Առավոտյան ժամը 07:00-ին արձանագրվում է, որ օպերացիան տապալված է։ 

2020 թ. նոյեմբերի 4-ի կեսօրին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվում։ Հակառակորդն արդեն գրավել էր Ավետարանոցը, Սղնախը, Քարին Տակը և Նաբիլարով, Զառսլույով հասել «Իսայի աղբյուր» կոչվող տեղանք (Իսաբուլախ), որից հետո պետք է մտներ Շուշի։

Խորհրդակցությունը վարում է Արայիկ Հարությունյանը, մասնակցում են գեներալներ։ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատարին Արայիկ Հարությունյանն ասում է, որ հակառակորդի ընթացքը դեպի Շուշի կասեցնելու համար պետք է Շոշ գյուղի ուղղությամբ, Սղնախի հատվածում կանգնեցնել։ Դրա համար պետք է ճեղքում իրականացնել, իսկ այդ գործողությանը մասնակցող խմբերի առաջին շարքում պետք է լինեն Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, որին կցված է մեկ գումարտակ։ Սամվել Բաբայանի ենթակայության տակ ձևավորված 2 գումարտակներն էլ (բաղկացած կամավորականներից) կողքերից պետք է առաջանային։ Առաջին խումբը պետք է դիմացից գնար, մյուս երկուսը՝ աջ և ձախ կողմերից։ Նոյեմբերի 5-ին ևս մեկ խորհրդակցություն է նախատեսվում, որը պետք է անցկացներ Սամվել Բաբայանը Շոշ գյուղի դպրոցում։

Նոյեմբերի 5-ի առավոտյան, մինչ երկրորդ խորհրդակցությունը, Ռոլանդ Այդինյանը մի քանի հոգու հետ դիտարկում է իրականացնում Շոշ գյուղից Սղնախ ընկած հատվածում։

«Տեղազննությունը կատարում ենք։ Թուրքի տանկ ենք մի հատ խփում այդտեղ, մի հատ «Ուրալ» ենք խփում՝ պուշկեն վրան կապած, ու նայում ենք՝ որտեղ ինչ ա։ Մեր պրավադնիկները (ուղեկցողները) սղնախեցի էին, լավ էլ տղեք էին։ Տղեքի հետ նայում ենք, որոշում ենք՝ որտեղով։ Արտերի արանքում թփուտներ կան, մի մասը թփուտներով պետք է գնար, մի մասն՝ արտերի վերևում անտառ է սկսվում, իրենց գյուղի հին ֆերմա կար, ֆերմայի բերանով։ 3 ուղղություն ենք որոշում ու գալիս ենք»,- պատմում է Ռոլանդ Այդինյանը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ասկերանի շրջանի Շոշ գյուղի դպրոցում տեղի է ունենում խորհրդակցությունը։ Այն վարում է Սամվել Բաբայանը, ներկա է լինում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բազմաթիվ այլ գեներալներ, տանկային զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը և այլք։ Որոշվում է՝ «Շահեն Մեղրյան» ջոկատի տղաները 3 գումարտակներից մեկի հետ դիմացից պետք է գնան, մյուս երկու գումարտակները՝ երկու կողքից։ Առաջին խումբը պետք է Շոշ գյուղից հասնի Սղնախ գյուղի գյուղապետարան, գրավի շենքը։ Մյուս երկու խմբերն այդ ժամանակ պետք է համաժամանակյա բացազատվեն և սեպաձև տեսք տան զորաշարժին։ 2-րդ խումբը՝ առաջանա Չախմախ տեղամասով դեպի Քիրս սարի կողմը։ 3-րդ խումբը պետք է առաջանա Ավետարանոցով դեպի Ակնաղբյուր։ Արդյունքում պետք է ճեղքումով Շուշիի մատույց հասած հակառակորդի թիկունքային կապը կտրվի։ 

Պատերազմից հետո Սամվել Բաբայանը խորհրդակցությունից մի փոքր հատված ներկայացնող տեսանյութ տարածեց։ YouTube-ի՝ իր անունով էջում Բաբայանի հրապարակած տեսնայութում նա հայտարարել է․ «Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է։ Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը։ Կարողանու՞մ եք հասկանալ, թե ինչ եմ ասում։ Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել՝ չկա։ Ինչ խնդիր ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է։ Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել»։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին խմբերը պետք է տեղում լինեին։ 1 ժամ դիտարկում անեին, որի վերջին 20 րոպեն պետք է հրետակոծություն իրականացվեր։ Ժամը 7-ին նախատեսված էր հարձակումը։ Տեղում պետք է լիներ 12 տանկ, 8 հետեւակի մարտական մեքենա՝ ՀՄՄ (БМП)։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ նախանշված ժամին, բոլոր խմբերից տեղում էին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, տանկերը, ՀՄՄ-ն և նրանց հետ ճեղքումը սկսող գումարտակը։ Մյուս երկու գումարտակները չկային։ Ռոլանդ Այդինյանը փորձում է գործողությունը կոորդինացնող Գրիգոր Սահակյանից ճշտել, թե որտեղ է զորքը։ Պարզվում է՝ երկու գումարտակն էլ հրաժարվել է գործողությանը մասնակցել։

Մեր հարցին, թե ովքե՞ր էին այդ գումարտակներում, Ռոլանդ Այդինյանը պատասխանում է․

«Ես չեմ էլ հիշում՝ ովքեր էին։ Ես իրենց խորհրդակցության ժամանակ եմ տեսել։ Այդ հարցերը, ինձ թվում է, ով իրենց կուրացիա է անում, կհարցնեք իրենց, թող ասեն։ Իրենց ոչ մի տեղ չենք տեսել, որովհետև իրենք չեն մասնակցել այս պատերազմին։ Այդ մարդիկ պատրաստվում էին որպես շտուրմավիկ, որ պետք է գային այդ գործողությունն անեին ու այդպես էլ դրան էլ չեկան։ Չգիտեմ՝ ինչի»։

Ավելի վաղ Ռոլանդ Այդինյանն այդ զորքը նկարագրելիս նշել էր․ «Գլխավոր հարվածը պետք է լիներ Շոշի կողմից, մենք էինք ու մեզ կցում են․․. Սամվել Բաբայանն էր իր մոտ, 3 գումարտակ կար, որոնք Սամվել Բաբայանի բանի տակ էին, վերահսկողության, ենթակայության։ Ինքն էր ամեն ինչով ապահովել»։

Փորձեցինք զրուցել նաև Սամվել Բաբայանի հետ։ Այս թեմայով հարցազրույցի մեր մի քանի խնդրանքները Սամվել Բաբայանն անարձագանք թողեց։ 

Սղնախի օպերացիայի տապալումից 3 օր անց հակառակորդը գրավում է Շուշին, և ստորագրվում է պատերազմը դադարեցնելու հայտնի հայտարարությունը»։

Ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը. Արցախի ՄԻՊ Փորձ է արվում ազատվել Զարուհի Նախշքարյանից. Ալեքսանդր Կոչուբաև ՔՊ-ին բնորոշ կլանային երևույթները Էջմիածնից վերացնելու ենք. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել. Լավրով Գեներալ Մանվելի սանիկը դարձել է Արթիկում Փաշինյանի սրտի թեկնածուն. Yerevan.Today Այս ստահակ իշխանությունները երկար-բարակ մտածելուց հետո թիրախավորել են նաև սրբագույն արժեքը՝ ընտանիքը՝ հարցաքննության կանչելով ընտանիքիս անդամներին․ Նարեկ Մանթաշյան Mercedes-Benz W124 մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը․ կան տուժածներ Ստեփանակերտում առանձնատան այրվելու և տանը դի հայտնաբերելու դեպքով քրգործ է հարուցվել Քաղաքացին ճաղավանդակի վրայով անցել ու մտել է Իտալիայի դեսպանատան տարածք. Shamshyan.com «Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ (տեսանյութ) Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան Աբրահամյան COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր. ԱՆ Կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերլյան գործընթաց է պատրաստվում․ Վահե Հակոբյան Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար․ Նաիրա Զոհրաբյան Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. բնակիչները դեմ են մարզպետի նշանակմանը Օդի ջերմաստիճանը կնվազի Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում Մոտավոր այս երազն էր տեսնում ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ, երբ նրան քնից հանեց հերթական զանգը..․ ինչ-որ պարտքատեր պարտքն էր պահանջում Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել Աշոտ Երկաթին կարող էին միայն թուրք-թաթարական դատարանները կալանավորել․ Սերժ Սրապիոնյան Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար․ Սուրեն Պարսյան Բլինկենը Երևանին և Բաքվին կոչ է արել՝ սահմանազատում և սահմանագծում սկսել Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Կարմիր շուկայի ուղղությամբ արձակված կրակահերթերից Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ կտեղադրվի Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով․ Yerevan.today ГАЗель-ը հարվածել է շանը, բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը գրավի դիմաց ազատ արձակվեց Ինչո՞ւ է Covid-ից մահացությունը Հայաստանում բարձր Պետական բյուջեն միայն Նիկոլին ու իր մերձավորներին է ծառայում, ժողովուրդն իր կոպեկներով մի կերպ կապրի Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ գտնում այդ փաստաթղթում. Թագուհի Թովմասյան Քվերակելով ՔՊ-ին՝ վերարտադրում են նույն թուլամորթությունը, տանում են երկիրը դեպի անկում․ Սպիտակում ՀՅԴ թեկնածու Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ (տեսանյութ) Եթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա․․․․ Էդգար Ղազարյան 2022 թ. փետրվարից հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում. ՀԾԿՀ նախագահ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին չի կարող խոսք լինել. ՌԴ ԱԳՆ Տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Սյունյանց ողջույններ ստացած վարչապետը ո՞նց կարող էր «զիբիլի վեդրոյի կատու» ասածիցս վիրավորվեր․ Մանուել Մանուկյան Անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի համայնքապետերին. «Պահեստազորի սպաների» շարժում Հնարավոր է՝ Ստոկհոլմում կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել Եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին Երևանում բախվել են Toyota-ն և Ford-ը. վերջինը հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում իսպառ բացակայում է անվտանգային կառավարումը․ Վահե Դավթյան Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558, մահվան՝ 24 նոր դեպք Շարունակվում է «Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա» կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան. Ռուբեն Հակոբյան «Հրապարակ»․ Քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, այլ 6 հազար 400-ին մոտ Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում Արտարժույթների փոխարժեքներն այսօր Որո՞նք են COVID-19 ճամփորդական սահմանափակումները Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը «Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել «Փաստ». Սուրեն Սուրենյանցի դեմ իշխանությունն առաջադրել է միանգամից երեք թեկնածո՞ւ «Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել «Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին «Փաստ». ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան Լարսում երթևեկության սահմանափակումներ կան Երևանում և երկու մարզում լույս չի լինելու Այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է. այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական․ Աբրահամյան Իշխանությունը փորձում է յուրացնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Ռոբերտ Հայրապետյան Հերթական անգամ հանրությունից թաքցվում է նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները. «5165» շարժում Գերիների հարազատներին հայտնել են, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու, և մեծ թվով գերիներ պետք է գան. Զոհրաբյան. «Փաստինֆո» Վանաձորում փողոցներն ու մայթերն անանցանելի են դարձել․ իշխանությունը քարոզարշավով է զբաղված (տեսանյութ) Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի խնդիրների լուծման համար. Լավրով Սա ընդամենը քաղաքական հակառակորդներին լռեցնելու մեթոդ է․ Նարեկ Մանթաշյան Միրզոյանը և Բայրամովը վաղը Ստոկհոլմում հանդիպում կունենան Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև Քամու հետևանքով Արթիկում և Լեռնապար գյուղում տանիքներ են վնասվել Պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար. փաստաբան Պատրաստվել այլ Հայաստանի․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի իշխանություններն ուժեղացնում են ճնշումը դատական համակարգի վրա. փաստաբան Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյան Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան. News.am Մենք ունենք ունակ թիմ, որը պատրաստ է լուծել էջմիածինցիների խնդիրները. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով․ Գեղամ Ստեփանյան «Տաթև» կրթահամալիրում հավի մսով և գազարով խճողակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՏՄ