Երևան, 07.Դեկտեմբերի.2021, 00:00
«Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք. և՞․․․շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Շտապ հավաք ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ․ ուղիղ ԱԺ-ում ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան ԱԺ նախագահն ասում է, որ իր համար գերիներն արդեն չկան․ «Դեժավյու» (տեսանյութ) Կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա․ «Հայաստան» դաշինք Մեր մանդատը ծառայեցնելու ենք բոլորիս երազանքների համայնքը ձևավորելու գործին, դա անելու ենք պատասխանատվությամբ և համոզմունքով, որ քաղաքը յուրաքանչյուրս ենք․ Սևակ Խաչատրյան Այս իշխանությունները հստակ մարտավարություն ունեն՝ կալանավորել բոլորին անխտիր․ Արամ Վարդևանյան Իշխանությունները փորձում են գրավել ՏԻՄ մարմինները և որևէ ապօրինությունից զերծ չեն մնում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը

Մեր թիվ մեկ անելիքն է՝ ձևավորել ազգային դիմադրություն, կանխել Հայաստանի թուրքացումն ու նոր կապիտուլյացիան. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այս իշխանությունները երկիրը տանելու են նոր կապիտուլյացիայի: Մեր թիվ մեկ անելիքն է՝ ձեւավորել ազգային դիմադրություն, կանխել Հայաստանի թուրքացումն ու վիժեցնել նոր կապիտուլյացիան. Yerkir.am-ի հաղորդմամբ` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Աբովյան քաղաք այցելության ժամանակ:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս անգամ նրանց կանգառը Աբովյան քաղաքն էր: Աբովյանցիների հետ հանդիպմանը ներկա էին «Հայաստան» դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանը, Ելենա Կիրակոսյանը, Արամ Վարդեւանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Քրիստինե Վարդանյանը: Դաշինքի անդամները խոսեցին Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրներից, անվտանգային հարցերից, ներկայացրեցին անցնող ամիսների` իրենց գործունեությունը, կարեւորեցին ժողովրդի աջակցությամբ ազգային դիմադրություն ստեղծելու հարցը, պատասխանեցին քաղաքացիներին հուզող հարցերին։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ եթե  չկարողանան կանխել այս իշխանոթյունների՝ նոր կապիտուլյացիայի տանող քաղաքականությունը, ապա երկիրը կգնա նոր աղետի: «Ամենամեծ ողբերգությունն այն է, որ երեկ Սյունիքում ՔՊ-ական տարբեր գործիչներ երթ էին անում՝ հպարտ քայլելով Գորիսի փողոցներով ու գոռալով՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա»: Սա ծաղր է, հայհոյանք ու վիրավորանք մեր ժողովրդի նկատմամբ: Այն իշխանությունը, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի, որի օրոք Սյունիքում ռազմավարական ճանապարհ, հայկական բնակավայրեր անցել են թշնամուն, Գորիսում գոռում է՝ «Ապագա կա»: Սա ծաղր է հայ մարդու, մեր արժանապատվության նկատմամբ: Գորիսի քաղաքապետին ապօրինի կալանավորել են, իրենք ընտրարշավ են անում: Վեց ամիս առաջ քայլեիք Գորիսում, եթե քայլող էիք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ի. Սաղաթելյանի խոսքով՝ այս քաոսային եւ աղետաբեր իրավիճակից դուրս գալու համար պետք է ձեւավորել ազգային դիմադրություն, շարունակել ժողովրդի հետ տուն առ տուն աշխատել, մարդկանց բացատրել, որ պայքարը ոչ թե իշխանության, այլ պետականության համար է:

«Սրանք Հայաստանը տանում են նոր կապիտուլյացիայի, պետք է կարողանանք կանխել այդ կապիտուլյացիան: Հիմա ակտիվ քննարկումներ են գնում Հայաստանի հասարակական-քաղաքական, վերլուծական տարբեր շրջանակների հետ ազգային դիմադրություն ձեւավորելու եւ մեր հասարակության լայն զանգվածներին համախմբելու ուղղությամբ: Մեր այսօրվա թիվ մեկ խնդիրն ու անելիքը հենց սա է՝ ձեւավորել դիմադրությունը, կանխել Հայաստանի թուրքացումը, կանխել նոր կապիտուլյացիան, իսկ այդ ամենի գլխավոր ճանապարհը սրանց հեռացնելն է»,- ասաց նա:

Ի. Սաղաթելյանը ընդգծեց՝ խորհրդարանական մանդատներով որեւէ կերպ կաշկանդված չեն, ընդհակառակը՝ կիրառելու են խորհրդարանի ողջ գործիքակազմն ու հնարավորությունները, զուգահեռաբար շարունակելու են փողոցային պայքարը, հասնելու են համընդհանուր անհնազանդության: ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ ամբողջ աշխարհը, գերտերությունները, Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ այս երկրում կա դիմադրություն:

Խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ Ի. Սաղաթեյանը նշեց, որ, տարածաշրջանում եռացող իրադարձությունների ֆոնին, հայտնի չէ, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ում հետ ինչ է բանակցում:

«Տարածաշրջանը եռում է, նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, ակնհայտ է, որ տեղի են ունենում շատ ակտիվ բանակցություններ, ի՞նչ է բանակցում այս մարդը: Միակ բանը, որ գիտենք, այն է, որ գալիս է «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ նոր դարաշրջան բացելու»: Ինչի՞ մասին է նա խոսում, այս ամենը գուցե լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Արցախի կարգավիճակի հաշվի՞ն: Այս հարցերի պատասխանները չգիտենք: Մեկ տարի առաջ ասում էր՝ «բանակցում եմ այն, ինչ ուզում եմ»: Հիմա էլ է գնում այդ տրամաբանությամբ, մի օր կանգնելու ենք նոր փաստի առաջ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ժամանակը քիչ է, պետք է կազմակերպեն ժողովրդին, ստեղծեն դիմադրություն:  ԱԺ փոխնախագահը կոչ արեց չհիասթափվել, չնահանջել, քանի որ, առաջ գնալուց բացի, այլ ճանապարհ չկա:

Ընտրություններից հետո մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները եւ ճգնաժամը, Ի. Սաղաթելյանի խոսքով, շարունակում են մնալ չհաղթահարված, ավելին՝ այդ խնդիրները ավելի են խորացել: «Հունիսի 20-ին միասին գնացինք ընտրության, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը: Այսօր մենք շատ ենք քննադատվում, ասում են՝ գնացին խորհրդարան, մանդատները վերցրին, մոռացան «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը, էլ չեն ասում՝ դավաճան ու կապիտուլյանտ: Հավաստիացնում ենք՝ մեր օրակարգում եւ գնահատականների մեջ որեւէ բան չի փոխվել: Այդ մանդատներով որեւէ կերպ կաշկանդված չենք, պարզապես պայքարին պետք է հաղորդենք նոր ուժ, նոր ոգի, կազմակերպվենք եւ հասնենք մեր նպատակին»,- նշեց նա՝ շեշտելով՝ որեւէ բան չի փոխվել, Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն կարող եւ ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի շահերը:

Ի. Սաղաթելյանի խոսքով՝ քանի դեռ այս իշխանությունները կան, ո´չ խաղաղություն է լինելու, ո՛չ կայունություն: «Սրանց ցնորամիտ եւ ինքնահռչակ գաղափարախոսությունը, թե եկել են` տարածաշրջանում բացեն խաղաղության դարաշրջան, անհեռանկար գաղափարախոսություն է: Այս տարածաշրջանի խաղաղությունը կախված չէ մեզնից: Ամենագլխավոր եւ կարեւոր հարցը՝ այդ խաղաղությունը ո՞ւմ հաշվին եւ ինչի՞ հաշվին պետք է լինի: Երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին, մեզ հաճախ ասում են, թե` պատերազմ եք ուզում: Շարունակում են մեր ժողովրդին վախեցնել այն թեզով, որ` ահա, նախկինները եկան՝ պատերազմ է լինելու: Պատերազմը եղել է սրանց ժամանակ եւ պատերազմի ու նոր կապիտուլյացիայի վտանգ կա այս ապիկար իշխանության օրոք»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ շեշտեց՝ իրենց օրակարգի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգությունը, սահմանների եւ Արցախի անվտանգության հարցը: Ըստ նրա` խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են, իսկ վարչապետի աթոռին հայտնված անձը, Ի. Սաղաթելյանի ձեւակերպմամբ, իր այդ խղճուկ, ծնկի եկած վիճակով չի կարողանում երկրում ապահովել խաղաղություն, անվտանգություն. նրանք վաղուց չեն սպասարկում ժողովրդի եւ պետության շահերը: Սաղաթելյանը հիշեցրեց, որ պատերազմից անցել է մեկ տարի, եւ իշխանությունները երկրի անվտանգության եւ պաշտպանության ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: «Վերջերս ականատես եղանք մեր պաշտպանական դիրքերի կահավորվածությանը, վիճակին»,- մատնանշեց նա:

ԱԺ փոխնախագահը ցավով արձանագրեց՝  մեծագույն ողբերգությունն այն է, որ մեր ազգը, մենք՝ բոլորս, դարձել ենք անտարբեր, մահերը մեր երկրում դարձել են սովորական:

«Երասխում երկու զոհ ունենք, մեկ ժամ լուրը գնաց, մի քանի ֆեյսբուքյան ստատուս, անցավ: Վարդենիսում ունենք նոր գերիներ, Արցախում՝ թշնամու կողմից գնդակահարված խաղաղ բնակիչ: Մահերը դարձել են սովորական: Հաշվեք, թե վերջին ամիսների ընթացքում օրական քանի սպանություն է տեղի ունենում Երեւանի կենտրոնում. որդին՝ հորը, բարեկամը՝ բարեկամին, վենդետաներ, ռազբորկաներ, ամեն օր սպանություններ: Այս ամենը դարձել է սովորական, անզգա ենք դարձել, կորցրել ենք մեր դիմադրությունը: Այսպես շարունակվելու դեպքում կորցնելու ենք մեր պետականությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

 
«Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք. և՞․․․շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Կարմիրբերետավորներն ԱԺ–ի մոտից բերման են ենթարկել կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան․ Լիլիթ Գալստյան ՄԱԿ-ի դատարանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը Անհետ կորածների և գերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում (ուղիղ) Իրենց ամբողջ ֆրակցիայով, ոհմակով էդքան չկան, որ դաշնակցականի ծեծեն. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Այս ծեծկռտուքը սարքեցին, որ մոռացության մատնեն ԱԺ նախագահի «փայլուն մտքերը», թե պետք չէ գերիները վերադառնան․ ՀՅԴ անդամ Թուրքը Քոչարյանի թիկունքը չի տեսել իսկ ձեր ողջ թիմի, ուսապարկ առ ուսապարկ, հետույքներին է ձեռ տվել․ Էդիկ Անդրեասյան ՔՊ-ականները նրանց հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել. Վարդևանյան (տեսանյութ) Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման. Տարոն Ղազարյան Շտապ հավաք ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ․ ուղիղ Սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ-ում ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը պիտի հրաժարական տա. Նարեկ Մանթաշյան Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին Ալենը արտաբերեց նույն միտքը, ինչ օրեր առաջ Նիկոլը. Արա Վարդանյան Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա․ Գարեգին Միսկարյան ՀՀ-ից ՌԴ մեկնողների թիվն աճում է. Sputnik Ближнее зарубежье Պահանջում եմ Ալեն Սիմոնյանի հրաժարականը․ Քրիստինա Նազարյան Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ (լուսանկարներ) Նանսենի նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի «Արմավիր» ՔԿՀ-ի 2 խորդանոցներում գտել են թմրանյութեր, բջջային հեռախոսներ Ալիևի համար Ռոբերտ Քոչարյանը վատ երազ է, իսկ Փաշինյանն Ալիևի համար եղել է երազելի․ Արամ Վարդևանյան Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ ԱԺ նախագահն ասում է, որ իր համար գերիներն արդեն չկան․ «Դեժավյու» (տեսանյութ) Թալինում երեք ուժեր միավորվում են Մեզ հասել են նաև ՏԻմ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Արման Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը Իշխանությունը կա՛մ նոր պատերազմ է բերելու, կա՛մ ՀՀ ազգային անվտանգությանը չնպաստող սահմանագծում և սահմանազատում է անելու․ Թևանյան Haqqin.az-ի էջերից Նիկոլ Փաշինյանի նկարը չի իջնում․ Արեգնազ Մանուկյան «Հայաստան»-ը նախատեսում է ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձել, այն ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում․ Սեյրան Օհանյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք Եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս․ Արտակ Զաքարյան Թոշակի համար փող չկա, Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար՝ կա. Արեգնազ Մանուկյան Ալիևը հայտնվել է իր լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով. Վարդան Ոսկանյան Աղետի գոտին՝ Հայաստանի ղեկավարների օրոք․ ե՞րբ և ի՞նչ աշխատանք է կատարվել Երդվում եմ հավատարիմ մնալ հորս՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին․ Ասպրամ Կրպեյան Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. թվեր և փաստեր Վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց «Ժողովուրդ»․ Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել Ռուս խաղաղապահները 9 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել. մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Իրանում գազատար է պայթել Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել «Ժողովուրդ». Ուզում էին ավելի լավ, ստացվեց, ինչպես միշտ․ քաղաքացին ընտրեց անհատին «Փաստ». Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն «Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել «Ժողովուրդ». Ավելի քան 11 մլն դոլար միջազգային կառույցներից Հայաստանին՝ կորոնավիրուսի կանխարգելման համար «Հրապարակ». Ովքեր կոալիցիա կկազմեն Արարատում. Ամենահավանականը ՔՊ-ի և «Բարի Արսենի» միավորվելն է «Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող «Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները «Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալու «Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ) Բրյուսելում կստորագրվի հայերիս համար ամենավտանգավոր փաստաթուղթը. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)․ 168․am Հրդեհ Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի հրավերով Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա Հովիկ Աղազարյա՛ն, գետինը բացի, մտի մեջը. Ջորջ Քլունին մերժել է թուրքական ընկերության 35 միլիոն դոլարանոց գործարքը. Գ. Ասատրյան Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման․ Տիգրան Աբրահամյան Անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց հայտնաբերվել է այնտեղ աշխատող 63-ամյա կնոջ դին՝ մասամբ հոշոտված Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի մաքսային օրենսգրքով սահմանված կարգով, այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է․ փաստաբան Վեց ամսում ՀՀ մի շարք քաղաքներում իշխանության վարկանիշը քառակի նվազել է. թվեր. Yerevan.Today ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ․ Վահե Հովհաննիսյան Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը ժողովրդի թիկունքում է տեղի ունենում. Ռուստամյան Վահե Հակոբյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն ընդունել են ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչնեներին Կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա․ «Հայաստան» դաշինք Մեր մանդատը ծառայեցնելու ենք բոլորիս երազանքների համայնքը ձևավորելու գործին, դա անելու ենք պատասխանատվությամբ և համոզմունքով, որ քաղաքը յուրաքանչյուրս ենք․ Սևակ Խաչատրյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պարզվում է՝ ՀՀ-ում հաստիքային վկաներ ունենք. Ալեքսանդր Կոչուբաևը՝ «սյունյաց ողջույնների» քրգործի մասին Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր թափ են առել․ Էրիկ Ալեքսանյան Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը․ Աշոտ Մինասյանի պաշտպան