Երևան, 21.Հոկտեմբերի.2021, 00:00
Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. հայտնի են նրանց անունները. Sputnik Արմենիա Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը. Արմեն Աշոտյան Գերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջը Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան Նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց․ Սայաթ Շիրինյան

Անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով դիմել եմ ՍԴ. Արման Թաթոյան

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը:

Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով:

Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

Բայց սա չի նշանակում, թե պետությունն այս զգայուն ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգված, ծրագրված պետական քաղաքականություն վարելու փոխարեն պետք է միագամից սկսի գործել Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածներով ու դրանով ավելի բարդացնի վիճակը: Ցանկացած միջոց պետք է պիտանի լինի անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունն իր առջև դրել է:

Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների ու գնալով դրանք խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու:

Նախ, անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված (meaningful) քննարկումների, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ: ԱԺ-ի քննարկումները միայն ավելի են խորացրել անորոշությունները:

Սկզբունքային առումով անընդունելի և դատապարտելի էր Քրեական օրենսգրքի այս հոդվածի նախագծային փուլում Կառավարության մոտեցումը: Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիայի վրա: Կամ պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ինչ վստահությամբ է պնդում արվում, թե ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը։

Ակնհայտ է, որ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Այն, որ նման չափանիշներ չկան, հաստատում են ԱԺ-ում նախագծի քննարկումները։ Իսկ այն, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն էր, որևէ կերպ չէր նշանակում, թե Կառավարությունը պետք է ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեր, որ հույսը դնում են պրակտիկայի վրա ու ավելորդ շտապողականության փոխարեն չկատարեր իր պարտավորությունը մշակելու ուղեցույցներ, իրականացնելու վերապատրաստումներ և այլն:

Այսինքն՝ թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրն անտեսել են, որ մինչ դատական պրակտիկա ձևավորվի, շատ արագ խնդիրներ են առաջ կոնկրետ մարդկանց ու հենց գործ քննող մարմինների համար, որոնք կարող են ձևախեղել ողջ պրակտիկան: Հանցակազմի ձևակերպումներն էլ այնպիսն են, որ հանցագործության շեմը էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որևէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսևորվի։

Այս մոտեցումներով և պրակտիկայի հույսով շարժվել չի կարելի: Պետք է հիշել, որ խոսքը վերաբերում է իրական կյանքում իրական մարդկանց իրավունքներին։

Չի կարելի, շարժվել այն կանխավարկածով, որ մի քանի հոգի էլ թող ենթարկվի ազատությունից զրկման կամ քրեաիրավական այլ միջամտությունների, ինչ է, թե օրենք մշակելիս և ընդունելիս ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինը պրակտիկ կիրառության կոնկրետություն, նպատակների հստակություն, անգամ քննարկումների որոշակիություն չեն ապահովել։

Հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ:

Այդպիսին, մասնավորապես, համարվում է անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Բայց այս ձևակերպումները սկզբունքային հարցեր են առաջ բերում:

Օրինակ՝ արդյոք հրապարակախոսական գործունեություն են սոցիալական ցանցերում հատկապես վերջին շրջանում հանրության շրջանում լայն տարածում ունեցող տեսաուղերձները (օրինակ` facebook live), տարբեր հանրային քննարկումները և նման այլ քաղաքացիական կամ ընդհանրապես հանրային ակտիվությունը։

Կամ ի՞նչ է քաղաքական գործունեությունը: Արդյոք որևէ կուսակցության անդամ լինելը կամ ինչ-որ կուսակցության որևէ կերպ հարելը կամ, ասենք, 1-2 քաղաքական ակցիայի մասնակցելը քաղաքական գործունեություն է։ Եթե այո, ապա ստացվում է, որ կուսակցության անդամ դառնալն ինքնին քաղաքացիներից պաշտպանություն է այն էլ քրեաիրավական գործիքներով ու ծանրացնող (որակյալ) հանցակազմով։ Սա էլ հակասելու է ժողովրդավարության հիմքերին։

Ի՞նչ է հասարակական գործունեությունը։ Բացարձակ անպատասխան հարց է․ ո՞վ է հասարակական գործունեություն իրականացնում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ մարդիկ իրենց իսկ նախաձեռնությամբ իրենց հենց համարում են հասարակական գործիչ։

Ստացվելու է, եթե մարդն ուզում է քրեաիրավական պաշտպանություն ու այն էլ ծանրացնող հանգամանքներով հոդվածով, ապա պետք է դառնա, օրինակ, կուսակցության անդամ կամ ինքն իրեն հռչակի հրապարակախոս կամ հասարակական գործիչ:

Քանի որ 137.1-րդ հոդվածի 1-ին մասից բացի, մնացած մասերը հանրային հետապնդման գործեր են, ապա ստացվում է, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածով պատժելի արարքների դեմ պայքարի նպատակով Ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Youtube և այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները:

Այս ամեն ինչին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները:

Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար՝ իրավունքի գերակայություն, չի ապահովվի հանցավորության դեմ արդյունավետ պայքար: Կիմաստազրկվի օրենսդրական նախաձեռնությունն ինքնին և հայհոյանքն ու ատելությունը կշարունակեն մնալ մեր հանրային տիրույթում:

Բայց այս ամենը հարցեր են առաջ բերում, թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները:

Ասենք, ի՞նչ անի Ոստիկանությունը կամ քրեական հետապնդման մարմինը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով (ասենք, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն կամ լեհերեն):

Ինչպե՞ս է, օրինակ, Ոստիկանությունն կամ որևէ այլ մարմին այս ամենը ենթարկելու ուսումնասիրության ու ամենակարևորը՝ արդյոք Ոստիկանությունը կամ այդ մարմինն ունի այս ամենի մասնագիտական կարողությունները, արդյոք նրանք ունեն այլ լեզուներով հայհոյանքների ու վիրավորանքների մեկնաբանությունների կանոններ: Քիչ չեն դեպքերը, երբ օտար լեզվով վիրավորանքը այսպիսին չէ հայերենում ու հակառակը, տարբեր է համատեքստը և այլն:

Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի ողջ նշվածին, ապա գործ ենք ունենալու Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետևաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ:

Պետությունն ինքն է մտել այդ ծանր բեռի տակ ու մարդկանց մի մասին չի կարողանալու բացատրել, թե ինչու է միջամտություններ իրականացնում հենց իրենց իրավունքների նկատմամբ ու հայհոյանք, ծանր վիրավորանք հրապարակային գրող մյուս մարդկանց նկատմամբ՝ ոչ: Եվ դա կոնկրետ գործերով հնարավոր էլ չի լինի արդարացնել պետության ռեսուրսների բացակայությամբ:

Հետևաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը և տանում է պարտադրված խտրականության:

Պետք է հիշել, որ քրեական արդարադատության ոլորտն ամենից ռիսկայինն է։ Այստեղ են ձերբակալումը, կալանքը, բնակարանի խուզարկությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները և այլն։

Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա:

Ընդ որում, Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի կարճատև կիրառությունն արդեն ցույց է տվել, որ այն տրամաբանությամբ, որ կոչված է պաշտպանելու պաշտոնյաների քաղաքացիներից: Նույնիսկ պրակտիայում սկսվել է հենց այդպես էլ ընկալվել:

Այս դիմումով միջնորդել եմ նաև կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը»,- հայտնել է Թաթոյանը:

Նման բան չեմ լսել. նախարարը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին ՏԻմ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները․ Ագնեսա Խամոյան Քաղաքացուն խոշտանգել են ՔԿՀ-ում՝ անհասցե հայհոյելու համար. Վճռաբեկը կարևոր շեշադրումներ է արել Տիգրան Կարապետյանի վիճակը ծանր է. նա միացված է արհեստական շնչառության սարքին. 24News Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում. Արմեն Գևորգյան Կալանավորի հագուստի աստառի մեջ գտել են 10 հոգեմետ, 30 անհայտ ծագման դեղահաբ, բերանից՝ սափրիչի սայրեր 17-ամյա աղջկա դին հայտնաբերվել է Աշտարակի կամրջի տակ. փրկարարնեը նաև երկտող են գտել Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից. ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Արմեն Բադալյան. «Փաստինֆո» Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք, 37 քաղաքացի մահացել է ԵԱ. Հայաստանի 5 բռնցքամարտիկներ կիսաեզրափակիչում են Ադրբեջանն ազատ է արձակել ձերբակալված իրանցի վարորդներին Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան Վթար՝ Միկոյան փողոցում․ կա տուժած Ջուր հավաքեք. մարզերից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Կապանում ՔՊ-ն կպարտվի, իսկ Ստեփանավանում հաղթելու շանսեր ունի Ռուբլու փոխարժեքը կրկին տատանվում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է Երևանում և 7 մարզում լույս չի լինի «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա «Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում «Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է «Ժողովուրդ». Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել «Փաստ». Նոյեմբերյանում լուրջ մրցակցություն է սպասվում «Հրապարակ»․ Վանաձորում իշխանության պլանները փոխվել են Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին (տեսանյութ)․ «Հետք» Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարան Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի գրավոր համաձայնություն կա. զիջելու հերթը հասել է Կապան-Ճակատեն հատվածին. Աննա Գրիգորյան Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի՝ որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին. Թաթոյան Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ ԵԱ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են․ Տեր Եսայի քահանա Արթենյան 180 անձ կա. Ադրբեջանը կա՛մ բոլորին կվերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Արտակ Զեյնալյան․ Yerkir.am Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ․ Թագուհի Թովմասյան «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են և նրանից օր առաջ պետք է ձերբազատվել»․ Արտակ Զաքարյան Գորիսում ձայների վերահաշվարկի արդյունքում Առուշ Առուշանյանի ջախջախիչ հաղթանակը վերահաստատվել է Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մասին Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը․ Վահե Հակոբյան Օդի ջերմաստիճակը կտրուկ կնվազի 22-ամյա երիտասարդը «Հրազդան» ՔԿՀ–ում փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին «ԳԱԶԵԼ»–ի վթարից նոր մանրամասներ են հայտնի. վիրավորների թիվը 17 է Ովքե՞ր են պետբյուջե վճարվել ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ ԵՄ զեկույցն արձանագրում է՝ պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր. Աշոտյան Ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդը բերման է ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեկ ադրբեջանական գերությունից վերադարձածներին Ենթադրաբար շուտով կկորցնենք Շիկահողի դիմացի բարձունքը. Վահե Հակոբյան Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում Ձկնորսները փակել են Երևան-Սևանն մայրուղին Մարզերից մեկի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը Պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով կփոխարինվեն. ծրագրի բյուջեն մոտ 5.4 մլն դոլար է Հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ին վիրահատում են. նոր մանրամասներ «ԳԱԶԵԼ»-ի վթարից Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, 10-ը՝ նախկինում կատարված Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք, ունենք 31 մահվան դեպք «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, զոհվել է 5 մարդ Այս պահին միակ բանը, ինչով նա կարող է զբաղվել, ողջ մնալու շանսերի հաշվարկն է. Արա Վարդանյան Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան Դամասկոսում ահաբեկչության հետևանքով 14 սիրիացի զինվորական է զոհվել Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է «Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Նոր Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երկրորդ հարկն ամբողջովին այրվել է Արագածոտնում մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 5 զոհ, 12 վիրավոր Ռուբլին էժանանում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանն ու մի քանի մարզ կհոսանքազրկվեն «Իրավունք». Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը Առուշանյանի հետ հաշտվելու եզրե՞ր է փնտրում «Հրապարակ». Արմեն Խաչատրյանի ֆիասկոն «Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար «Ժողովուրդ». Իշխանության գորշ կարդինալը. ինչո՞վ է զբաղված Տարոն Չախոյանը կառավարությունում «Հրապարակ». Մեդալի երկու կողմը