Երևան, 21.Հոկտեմբերի.2021, 00:00
Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. հայտնի են նրանց անունները. Sputnik Արմենիա Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը. Արմեն Աշոտյան Գերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջը Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան Նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց․ Սայաթ Շիրինյան

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և ոչ կառուցողական քաղաքականության պատճառով իրավիճակը մնում է լարված. Գարեգին Բ

Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։  Այս մասին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը։ Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:

Աղբյուրը հայտնում է, որ հանդիպումը բացվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով. «Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում:

…Քաջ հայտնի է, որ հոգևոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»։

Մայր Աթոռի տեղեկացմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, մասնավորապես ասել է. «2017 թվականից ի վեր տևական ժամանակ հնարավորություն չենք ունեցել հանդիպելու հոգևոր առաջնորդների այս ձևաչափով, որտեղ ոչ միայն արծարծվում էին ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված մեր ժողովուրդների կյանքում առաջ եկած խնդիրները, այլև ուղիներ էին որոնվում դրանց հաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման և կայունացման՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման։ Այս առիթով Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրեցյալ եղբորը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։

Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարված է:

Ադրբեջանը, անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ։

Ադրբեջանի կողմից արյունալի և աղետաբեր ագրեսիան հնարավոր դարձավ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետևողական ջանքերի շնորհիվ, ում ևս մեկ անգամ հայտնում ենք Հայոց Եկեղեցու և մեր ժողովրդի երախտագիտությունը, նաև՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրում դրսևորած հատուկ ուշադրության համար։ Ձերդ Սրբություն, ցանկանում ենք խորը զգացվածությամբ շնորհակալություն հայտնել Ձեր ազնիվ միջնորդությունների և խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդես բերեցիք պատերազմական 44-օրյա գործողությունների ընթացքում և դրանց ողբերգական հետևանքների հաղթահարման համատեքստում: Չափազանց կարևոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի հետագա գործունեության ապահովման հարցում:

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունված հայտարարության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրյալներ ստեղծվեցին Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի վերականգնման և Արցախի թեմի առաքելության ապահով իրականացման համար:

Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, անվտանգ և ապահով կյանքի երաշխավորման առումով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ արժանապատվությունը նսեմացնող և ռազմատենչ անընդունելի հռետորաբանության և ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականության պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ և լարված:

Հետևաբար, ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել,

– քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։

– քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,

– քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,

– քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,

– քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,

– քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժևորել է խաղաղությունը և ձգտել խաղաղ համակեցության հարևան ժողովուրդների հետ, մշտապես հարգել այլոց կրոնական ազատությունները և մշակութային ինքնությունը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցված են այն համոզման վրա, որ պատերազմներում չկան հաղթողներ, պարտվում են բոլորը, քանի որ չի կարող լինել հաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգությունը: Քրիստոնյաներիս Սուրբ Գիրքը, որի նվիրականությունը չի ժխտվում նաև իսլամի հավատավորների կողմից, «երկրում խաղաղության և մարդկանց մեջ համերաշխության» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկությանը:

Տարբերությունների մեջ հանդուրժողականության, խաղաղ համակեցության ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաև Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում է. «Ձեզանից յուրաքանչյուրին որոշակի օրենքներ և ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթե Աստված կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մեկ հասարակության վերածել, սակայն (այդպես չկամեցավ), որպեսզի ձեզ տվածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցեք ուրեմն բարի գործերով» (Սուրաթ «Ալ-Մաիդա» 5:48):

Հենց այս ոգով այսօր՝ 21-րդ դարի փոխշաղկապված իրականության մեջ բոլոր խնդիրները ազգերի միջև պիտի կարգավորվեն միայն խաղաղ ուղիներով, արդարությամբ, օրինականության և իրավունքի հարգումով։

Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, և այս պատերազմն էլ իրականում ոչ թե լուծումներ, այլ նոր ողբերգություններ ծնեց և նոր խնդիրներ հարուցեց։ Ռազմական ճանապարհով, զենքի նշանառության ներքո հնարավոր չէ խաղաղություն կերտել, ռազմագերիների գործոնի շահարկմամբ անհնար է համերաշխության և գործակցության հասնել, իսկ պետական մակարդակով հայատյացության սերմանմամբ և սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները։

Հակառակ առկա ծանր կացության՝ Մենք շարունակում ենք հուսալ, որ պիտի կարողանանք հաղթահարել ծառացած մարտահրավերները, նաև զորակցությամբ խաղաղասեր մեր բարեկամ երկրների և մտահոգ միջազգային հանրության ու կառույցների։ Նաև հույս ունենք, որ այս դժվարին իրադրության մեջ Ադրբեջանի իշխանությունները ետ կկանգնեն իրենց ծավալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առավել լայնամասշտաբ պատերազմի առջև։

Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։

Վերստին Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, հանուն խաղաղության Ձեր ներդրած ջանքերի և այս հանդիպման համար:

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ, հավատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդյունքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ մասնավորապես հումանիտար հարցերի, առկա հոգևոր-կրոնական խնդիրների կարգավորման և մեր ժողովուրդների կյանքում խաղաղության վերահաստատման գործում։

Աղոթում ենք աշխարհում խաղաղության և մեր տարածաշրջանում կյանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար։ Թող Տերը օրհնի խաղաղության բոլոր ճանապարհները և Իր իմաստությամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:

Մայր Աթոռը հաղորդում է, որ տեղի ունեցած քննարկումների ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես է եկել հայտարարությամբ։

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում. Արմեն Գևորգյան Կալանավորի հագուստի աստառի մեջ գտել են 10 հոգեմետ, 30 անհայտ ծագման դեղահաբ, բերանից՝ սափրիչի սայրեր 17-ամյա աղջկա դին հայտնաբերվել է Աշտարակի կամրջի տակ. փրկարարնեը նաև երկտող են գտել Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից. ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Արմեն Բադալյան. «Փաստինֆո» Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք, 37 քաղաքացի մահացել է ԵԱ. Հայաստանի 5 բռնցքամարտիկներ կիսաեզրափակիչում են Ադրբեջանն ազատ է արձակել ձերբակալված իրանցի վարորդներին Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան Վթար՝ Միկոյան փողոցում․ կա տուժած Ջուր հավաքեք. մարզերից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Կապանում ՔՊ-ն կպարտվի, իսկ Ստեփանավանում հաղթելու շանսեր ունի Ռուբլու փոխարժեքը կրկին տատանվում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է Երևանում և 7 մարզում լույս չի լինի «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա «Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում «Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է «Ժողովուրդ». Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել «Փաստ». Նոյեմբերյանում լուրջ մրցակցություն է սպասվում «Հրապարակ»․ Վանաձորում իշխանության պլանները փոխվել են Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին (տեսանյութ)․ «Հետք» Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարան Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի գրավոր համաձայնություն կա. զիջելու հերթը հասել է Կապան-Ճակատեն հատվածին. Աննա Գրիգորյան Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի՝ որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին. Թաթոյան Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ ԵԱ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են․ Տեր Եսայի քահանա Արթենյան 180 անձ կա. Ադրբեջանը կա՛մ բոլորին կվերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Արտակ Զեյնալյան․ Yerkir.am Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ․ Թագուհի Թովմասյան «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են և նրանից օր առաջ պետք է ձերբազատվել»․ Արտակ Զաքարյան Գորիսում ձայների վերահաշվարկի արդյունքում Առուշ Առուշանյանի ջախջախիչ հաղթանակը վերահաստատվել է Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մասին Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը․ Վահե Հակոբյան Օդի ջերմաստիճակը կտրուկ կնվազի 22-ամյա երիտասարդը «Հրազդան» ՔԿՀ–ում փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին «ԳԱԶԵԼ»–ի վթարից նոր մանրամասներ են հայտնի. վիրավորների թիվը 17 է Ովքե՞ր են պետբյուջե վճարվել ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ ԵՄ զեկույցն արձանագրում է՝ պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր. Աշոտյան Ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդը բերման է ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեկ ադրբեջանական գերությունից վերադարձածներին Ենթադրաբար շուտով կկորցնենք Շիկահողի դիմացի բարձունքը. Վահե Հակոբյան Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում Ձկնորսները փակել են Երևան-Սևանն մայրուղին Մարզերից մեկի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը Պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով կփոխարինվեն. ծրագրի բյուջեն մոտ 5.4 մլն դոլար է Հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ին վիրահատում են. նոր մանրամասներ «ԳԱԶԵԼ»-ի վթարից Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, 10-ը՝ նախկինում կատարված Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք, ունենք 31 մահվան դեպք «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, զոհվել է 5 մարդ Այս պահին միակ բանը, ինչով նա կարող է զբաղվել, ողջ մնալու շանսերի հաշվարկն է. Արա Վարդանյան Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան Դամասկոսում ահաբեկչության հետևանքով 14 սիրիացի զինվորական է զոհվել Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է «Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Նոր Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երկրորդ հարկն ամբողջովին այրվել է Արագածոտնում մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 5 զոհ, 12 վիրավոր Ռուբլին էժանանում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանն ու մի քանի մարզ կհոսանքազրկվեն «Իրավունք». Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը Առուշանյանի հետ հաշտվելու եզրե՞ր է փնտրում «Հրապարակ». Արմեն Խաչատրյանի ֆիասկոն «Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար «Ժողովուրդ». Իշխանության գորշ կարդինալը. ինչո՞վ է զբաղված Տարոն Չախոյանը կառավարությունում «Հրապարակ». Մեդալի երկու կողմը «Ժողովուրդ». Քոչարյան Անդրանիկը փորձում է Արթիկում իշխանության բերել «նախկիններին» «Հրապարակ». ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ենք ներկայացրել Ադրբեջանի խախտումները․ Ներկայացվել է նաև անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը և հիմքերը․ ՄԻՊ