Երևան, 21.Հոկտեմբերի.2021, 00:00
Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. հայտնի են նրանց անունները. Sputnik Արմենիա Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը. Արմեն Աշոտյան Գերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջը Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան Նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց․ Սայաթ Շիրինյան

Ո՞ւմ շունն է, ի վերջո, կորոնավիրուսը․ Լիլիթ Բլեյան

Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա

Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։ Իրականում, իհարկե, այս ամենը ես արել եմ որպես միջանկյալ օղակ՝ հիվանդների ու իմ ծանոթ բժշկուհու միջև, քանի որ վերջինս պարզապես ֆիզիկապես չէր հասցնի ողջ ընթացքին հետևել ու տալիս էր միայն հիմնական ցուցումները։ Ես դարձել եմ այդպիսի մի վիրտուալ կամավոր բուժքույր, ու ստիպված՝ սկսել եմ ուսումնասիրել «պացիենտներիս» բուժման ընթացքը, հիմնական գանգատները, հոգեբանական փուլերը, որոնց միջով նրանք անցնում են, խնդիրները, որոնց բախվում են, արդյունքում՝ որոշ բաներ եմ հասկացել քովիդի ու հայաստանցու այսօրվա հարաբերությունների մասին։

Կարելի է երկար բացատրել, թե ինչու հայաստանցիները չեն ուզում պատվաստվել։ Կարելի է՝ նաև միայն մեկ բառով՝ անվստահություն։ Դժվար է, իհարկե, վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ։ Սակայն չէ՞ որ նույն հասարակությունը մի քանի հարյուր հազար քվե տվեց այդ նույն իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ այդ հարյուր հազարներն այս հարցում այդքան դժվար են վստահում իրենց ընտրյալներին։ Գուցե քովիդի դեպքում չե՞ն աշխատում ընտրությունների ժամանակ գործադրված մանիպուլյացիոն մեխանիզմները։ Գուցե պատճառներն ավելի խո՞րն են։ Փորձենք հասկանալ։

Ովքե՞ր են խոսում քովիդի մասին

Քովիդի ու պատվաստման մասին մարդկանց հետ այսօր խոսում են բոլորը՝ բախտագուշակներից մինչև ոստիկաններ։ Յութուբյան ու ֆեյսբուքյան չարագուշակ հմայախոսները բազմամիլիոն լսարան ունեն, աշխարհի բոլոր էկրանների միջից մարդկանց պատմում են, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրենց առողջությանը, եթե հանկարծ պատվաստվեն․ խոսում են պարզ, Էլլոչկա Լյուդոյեդկայի բառաքանակով, գրավում են սրտերը, ժողովրդական բանահյուսությունը նրանց «ասում են»-ը տարածում է տնետուն։

Իսկ որտեղի՞ց են լսում մարդիկ պատվաստման օգուտների մասին - պաշտոնական կաբինետներից, որոնք վաղուց հավատ չեն ներշնչում, պաշտոնական տեքստերից կամ կառավարական մուննաթի օլիմպիական բարձունքից։ Բժիշկներն անհամերաշխ են այս հարցում (շատերն անգամ կտրուկ հակավակցինիստ են), իշխանությունը չունի հանրության առաջադեմ, պոպուլյար դեմքերի աջակցությունը, ընդդիմությունը չի խոսում իր ընտրողների հետ այս թեմայով, և քովիդի դեմ ու հանուն պատվաստման պայքարը դարձել է միայն իշխանության գործը։ Դա վատ է, բայց դա այդպես է․ քովիդի դեմ պայքարը վերածվել է իշխանությունների հանդեպ վստահության լատենտ հանրաքվեի։ Իշխանությունն էլ, չունենալով որևէ լուրջ ոլորտի կառավարման որակ ու հմտություն, այդ պայքարը վերածել է անտաղանդ բյուրոկրատիայի և գոռգոռոցի։ 

Որտե՞ղ ու ինչպե՞ս են խոսում քովիդի մասին

Ես պատահական ընտրություն արեցի ու զանգեցի տարբեր խոշոր  պետական կրթական հաստատություններում աշխատող երկու ընկերոջ։ Վերջին ամիսների ընթացքում, հարցրի, ձեզ մոտ եկե՞լ են արդյոք առողջապահության մասնագետներ՝ զրուցելու կոլեկտիվի և ուսանողների հետ (հազարավոր մարդկանց մասին է խոսքը), պատմելու քովիդի վտանգների ու պատվաստման օգուտների, քովիդով հիվանդների խնամքի, անհրաժեշտ քայլերի և այլ նման հարցերի մասին։ Գուցե ներկայացրել են երկրում այսօր առկա պատվաստանյութերը, լսել են մարդկանց հարցերը, անհանգստությունները, փարատել են կասկածները։ Ընկերներիս քմծիծաղից հետո հասկացա, որ իմաստ չունի նույն հարցով անհանգստացնել մյուս խոշոր՝ պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող ծանոթներիս։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, թե ինչո՛ւ են այդ նույն հիմնարկներում մարդիկ այս օրերին կուտակվում (կուտակվու՛մ․․․) հրավիրված լաբորատորիաների աշխատակիցների դռան մոտ՝ ժամերով սպասելով էժան ու ձևական թեստավորման իրենց հերթին։ Քանի՞ նորավարակ կհայտնվի այդ հերթում, կամ քանի՞սը պետական աշխատանքից դուրս գալու դիմում կգրի՝ այդ ամենից զերծ մնալու համար, վիճակագրությունը չի ճշտի, ինչպես չի ճշտում բազմաթիվ այլ՝ քովիդին առնչվող թվեր։ Ու այդպես պիտի լինի ամիսը երկու անգամ՝ ի վնաս պատվաստման և ի բարօրություն մասնավոր լաբորատորիաների։

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ

Ցանկացած խնդիր իրոք լուծելու առաջին պայմանը նախ այդ խնդիրն իրոք տեսնելն է։ Կոսմետիկ միջոցներով վարակը կանգնեցնել հնարավոր չէ, դա պետք է վաղուց հասկացած լինեինք։ Մարդիկ վարակվում և հիվանդանում են, ուրեմն պետք է նախ՝ էնպես անել, որ նրանք չվարակվեն, իսկ հետո՝ որ բուժվեն։ Այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում վարակվում են՝ մարդաշատ վայրերում, մեծ կոլեկտիվներում, խիտ տրանսպորտում, ծնունդ-հարսանիքներում - այս բոլոր վայրերի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է տեղերում միջոցներ ձեռնարկվեն․ սա այնքան պարզ էր թվում։ Տեսե՞լ եք, որ առավոտից իրիկուն քարոզեն՝ բաց անել լուսամուտները, օդափոխել տարածքները, բաց պահել հնարավոր բոլոր դռները, որ մարդկանց ելումուտը հնարավորինս նոսրանա։ Քթի տակ դրված ձևական դիմակները ստուգել՝ դա՝ սիրով (դիմակներ, որոնք հաջորդ րոպեին հանվելու են), համերգասրահներում, հիմնարկներումփակել բոլոր մուտքերը՝ թողնելով միայն մեկը, որ մարդիկ ելումուտի ժամանակ կուտակվեն՝ դա էլ մեծ սիրով, բայց պարզ օդափոխության ապահովում, անգամ՝ բուժհիմնարկներում, այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել մեկուկես տարում։

Բուժհիմնարկներում՝քովիդ հիվանդներ ընդունող, բուժումը հաճախ բոլորովին տարբեր պրոտոկոլներով է արվում․ ուսումնասիրվու՞մ է արդյոք, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, թե բուժման ո՛ր մեթոդներն են արդյունավետ, որտե՛ղ են մահերն ավելի շատ․ արվու՞մ են արդյոք հետևություններ, ազդու՞մ է այդ ամենը հետագա ընթացքի վրա, փոխվու՞մ է որևէ բան այդ բուժհիմնարկներում։ Ընթացիկ վիճակագրությունը ընթացիկ բուժման մեթոդների վրա ազդու՞մ է։

Կա՞ որևէ պարզ ուղեցույց՝ հասարակ մահկանացուների համար, որոնք իրենց հանկարծ վատ են զգում․ տեսե՞լ եք ամեն տեղ կախված հուշումներ՝ ի՞նչ անի մարդը և ի՞նչ չանի, ինչի՞ց խուսափի։ Շատերը բուժվում են տանը, շատերը վախենում են բուժհիմնարկներից. գուցե պետք է ընդունել այդ փաստն ու խոսել մարդկանց հետ՝ նրանց ապահովելով գոնե անհրաժեշտ մինիմալ տեղեկատվությամբ։ Իմունիտետի բարձրացման համար ի՞նչ է պետք անել, քովիդի ավելի թեթև ընթացքի համար գուցե կա՞ հատուկ վիտամինային պրոֆիլակտիկա, այդ մասին մարդկանց հետ որևէ մեկը խոսե՞լ է։ Ի վերջո, թիվ մեկ խնդիրը մարդկանց առողջությունն է, այդպե՞ս է։ Ապաքինվածների հետ աշխատանք տարվու՞մ է՝ այսպես կոչված պոստ-քովիդի մասով, դրանց թվում հաճախ լուրջ բարդություններ կան, որոնք հնարավոր էր ժամանակին կանխել։ 14 օրն անցնելուց հետո այդ մարդն այլևս մեզ չի՞ հետաքրքրում։Քովիդ հիվանդներից շատերը հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, փուլեր են անցնում, որոնք շատ նման են իրար. այդ թեմայով մեզ մոտ զբաղվու՞մ են։ 

Հարցերի ցանկը երկար է, իսկ պատասխանները քիչ թե շատ ակտիվ հայաստանցիները փնտրում են ֆեյսբուքյան “քովիդ-խմբերում”․ սոցցանցերն էլ, փաստորեն, ունեն ահագին օգտակար կողմեր։  

Ո՞ւմ շունն է սա

Դժվար է՝ կիսված, բզկտված հասարակությանը տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարի։ Մի թշնամու դեմ ամիսներ առաջ համախմբված և դաժանորեն խաբված հասարակությանը դժվար է նորից համոզել՝ լինել միասնական, գիտակցել վտանգը։ Դժվար է այսօր մարդկանց հետ խոսել հիվանդների ու թույլերի մահվան մասին․ նրանք տեսել են երիտասարդների ու առողջների հազարավոր մահեր՝ ընդամենը 44 օրում։ Մահն այսօր ծեծված, թափառական շան պես պտտվում է մեր աչքի առաջ․ նա էլ ո՛չ մեկի շունը չէ։ Մենք բթացրել ու բթացնում ենք մահվան, կորստի ցավը, որ կարողանանք շարունակել ապրել, և ուրեմն՝ բթացնում ու մերժում ենք նաև մահվան վախը։

Զարմացած ստատուսներ են ամենուր՝ ա՜խ, մարդիկ կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Այո, կորցրել ենք։ Մենք պիտի վերագտնենք մահվան վախը, իսկ դրա համար կյանքի իմաստն ու ապրելու նպատակը պիտի վերագտնենք։ Սա ձեզ շատ փիլիսոփայակա՞ն թվաց․ վստահեցնում եմ, մեր դեպքում սա քովիդի դեմ պայքարի ամենակարևոր ու գործնական ուղեցույցն է։

 

Ամփոփելով՝ հանրության հետ ճիշտ աշխատանքի ու վարակի դեմ հաջող պայքարի (մեկը մյուսով է պայմանավորված) մի քանի առանցքային կետ.

  1. 1. Մարդկանց համար ապահովել պատվաստանյութի ընտրության իրավունք, բացատրել տարբերությունները
  2. Ամբողջական կոլեկտիվներ հրաժարվում են պատվաստումից. աշխատել այդ լայն, կարևոր խմբերի հետ, թույլ չտալ, որ մարդիկ իրենք իրենց խաբեն ձևական, կասկածելի որակի խմբակային թեստավորմամբ, գտնել ճիշտ մոտեցումներ. սպառնալիքով վիրուս չես վերացնի
  3. Հանրային տրանսպորտի անլուծելի հարցին վերջապես լուծումներ գտնել
  4. Հասկանալ սխալ բուժման հետևանքով ծանր ընթացք ստացող դեպքերի հիմնական պատճառները, անել հետևություններ. տարբեր դիտարկումներով՝ սխալ բուժման խնդիրը մեզ մոտ կրում է զանգվածային բնույթ, և ծանր դեպքերի որոշակի տոկոս հենց դրանով կարելի է բացատրել։ Պետք է բաց կերպով խոսել այդ սխալների մասին՝ բժշկական հաղորդումներով, ֆեյսբուքյան եթերներով և այլն. բոլորը չէ, որ ունեն գրագետ բժիշկ ծանոթներ, որոնց ամեն պահի կարող են գրել կամ զանգել իրենց տանջող հարցերով։
  5. Հանրության հետ գտնել հաղորդակցության ճիշտ ձև՝ պաշտոնական տեքստերից, սպառնալիքներից և մուննաթից դուրս։ Այդ նպատակով փորձել ստանալ պոպուլյար տարբեր դեմքերի աջակցությունը՝ անկախ քաղաքական հայացքներից. քովիդի դեմ պայքարը դարձնել իրոք ընդհանուր խնդիր։
  6. Խոսել, խոսել, խոսել մարդկանց հետ. հասկանալ՝ որո՞նք են պատվաստման հետ կապված հիմնական անհանգստությունները, խոսել առանց արհամարհանքի, լուրջ ընդունել մարդկանց կասկածները, չվիրավորել, պատասխանել բոլոր հարցերին, թույլ չտալ, որ այս հարցում բարիկադները խորանան։
  7. Քովիդից ապաքինվածները ԵՄ բազմաթիվ երկրներում պատվաստման միայն մեկ դոզա են ստանում՝ լիարժեք QR կոդի տրամադրմամբ։ Հաշվի առնելով մեզ մոտ ապաքինվածների՝ արդեն բավականին մեծ թիվը՝ մարդկանց կարելի է նաև դրանով խրախուսել՝ առնվազն մեկ դոզա ստանալու, ինչը քովիդ տարածների մոտ բավականին լավ իմունախթանիչ էֆեկտ է ունենում, ըստ մասնագետների։ Անհասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում։
  8. Գիտակցել, որ սա ամենևին միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ, սա պետական ու բազմաոլորտ քաղաքականություն է ենթադրում, և «կոտրել» միայն մեկ ոլորտի գլխին՝ կլիներ հերթական քովիդ-ինքնախաբեությունը։

 

Լիլիթ Բլեյան 

Այլընտրանքային նախագծեր խմբի համար

Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից. ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Արմեն Բադալյան. «Փաստինֆո» Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք, 37 քաղաքացի մահացել է ԵԱ. Հայաստանի 5 բռնցքամարտիկներ կիսաեզրափակիչում են Ադրբեջանն ազատ է արձակել ձերբակալված իրանցի վարորդներին Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան Վթար՝ Միկոյան փողոցում․ կա տուժած Ջուր հավաքեք. մարզերից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Կապանում ՔՊ-ն կպարտվի, իսկ Ստեփանավանում հաղթելու շանսեր ունի Ռուբլու փոխարժեքը կրկին տատանվում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է Երևանում և 7 մարզում լույս չի լինի «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա «Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում «Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է «Ժողովուրդ». Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել «Փաստ». Նոյեմբերյանում լուրջ մրցակցություն է սպասվում «Հրապարակ»․ Վանաձորում իշխանության պլանները փոխվել են Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին (տեսանյութ)․ «Հետք» Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարան Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի գրավոր համաձայնություն կա. զիջելու հերթը հասել է Կապան-Ճակատեն հատվածին. Աննա Գրիգորյան Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի՝ որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին. Թաթոյան Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ ԵԱ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են․ Տեր Եսայի քահանա Արթենյան 180 անձ կա. Ադրբեջանը կա՛մ բոլորին կվերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Արտակ Զեյնալյան․ Yerkir.am Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ․ Թագուհի Թովմասյան «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են և նրանից օր առաջ պետք է ձերբազատվել»․ Արտակ Զաքարյան Գորիսում ձայների վերահաշվարկի արդյունքում Առուշ Առուշանյանի ջախջախիչ հաղթանակը վերահաստատվել է Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մասին Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը․ Վահե Հակոբյան Օդի ջերմաստիճակը կտրուկ կնվազի 22-ամյա երիտասարդը «Հրազդան» ՔԿՀ–ում փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին «ԳԱԶԵԼ»–ի վթարից նոր մանրամասներ են հայտնի. վիրավորների թիվը 17 է Ովքե՞ր են պետբյուջե վճարվել ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ ԵՄ զեկույցն արձանագրում է՝ պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր. Աշոտյան Ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդը բերման է ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեկ ադրբեջանական գերությունից վերադարձածներին Ենթադրաբար շուտով կկորցնենք Շիկահողի դիմացի բարձունքը. Վահե Հակոբյան Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում Ձկնորսները փակել են Երևան-Սևանն մայրուղին Մարզերից մեկի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը Պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով կփոխարինվեն. ծրագրի բյուջեն մոտ 5.4 մլն դոլար է Հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ին վիրահատում են. նոր մանրամասներ «ԳԱԶԵԼ»-ի վթարից Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, 10-ը՝ նախկինում կատարված Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք, ունենք 31 մահվան դեպք «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, զոհվել է 5 մարդ Այս պահին միակ բանը, ինչով նա կարող է զբաղվել, ողջ մնալու շանսերի հաշվարկն է. Արա Վարդանյան Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան Դամասկոսում ահաբեկչության հետևանքով 14 սիրիացի զինվորական է զոհվել Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է «Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Նոր Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երկրորդ հարկն ամբողջովին այրվել է Արագածոտնում մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 5 զոհ, 12 վիրավոր Ռուբլին էժանանում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանն ու մի քանի մարզ կհոսանքազրկվեն «Իրավունք». Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը Առուշանյանի հետ հաշտվելու եզրե՞ր է փնտրում «Հրապարակ». Արմեն Խաչատրյանի ֆիասկոն «Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար «Ժողովուրդ». Իշխանության գորշ կարդինալը. ինչո՞վ է զբաղված Տարոն Չախոյանը կառավարությունում «Հրապարակ». Մեդալի երկու կողմը «Ժողովուրդ». Քոչարյան Անդրանիկը փորձում է Արթիկում իշխանության բերել «նախկիններին» «Հրապարակ». ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ենք ներկայացրել Ադրբեջանի խախտումները․ Ներկայացվել է նաև անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը և հիմքերը․ ՄԻՊ Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ, դրոշ ու օրհներգ ունեցող տարածաշրջանային ավտոկայանի․ Էլբակյան Արարատում վրաերթի են ենթարկել 40-ամյա հետիոտնի, որը տեղում մահացել է. Shamshyan.com Ասել են՝ 15-17 գերի է վերադառնալու, բայց տղաս չկա. արդեն 1.5 տարի է՝ խաբում են, ոչինչ չեն ասում. անհետ կորածի հայր