Երևան, 21.Հոկտեմբերի.2021, 00:00
Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. հայտնի են նրանց անունները. Sputnik Արմենիա Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը. Արմեն Աշոտյան Գերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջը Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան Նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց․ Սայաթ Շիրինյան

Վարչապետն ու իր աշխատակազմը թաքցնում են Ալիևի հետ «օպերատիվ կապի» փաստը

2020թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9–ի ամոթալի համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարությունն ու վարչապետը հնարավորինս անհասանելի են դարձել լրատվամիջոցների համար։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր աշխատակազմին՝ իրեն այլևս չանհանգստացնել լրատվամիջոցների թե՛ բանավոր, և թե՛ գրավոր հարցադրումնեով։

Դրա ապացույցը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունից NEWS.am–ին ուղարկված զավեշտալի պատասխանն է։

Դեռևս սեպտեմբերի 2–ին NEWS.am–ը, հղում կատարելով ՀՀ սահմանադրությանն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածներին, գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, արդյոք 2020թ. նոյեմբերի 9–ից հետո վերականգնվե՞լ է 2018թ. իր և Ադրբեջանի նախագահի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև հաստատված զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետ կապված օպերատիվ կապը։

Եթե այո, ի՞նչ պարբերականություն է այն կրում։ Տեղեկություն ստանալու հարցմանը օրենքով սահմանված ժամկետներում պատասխան չստանալուց հետո սեպտեմբերի կեսերին NEWS.am–ը փորձել էր կապ հաստատել վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան էր թողել։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցի հորդորով սեպտեմբերի 15–ին կրկին ուղարկել ենք նույն հարցումը։ Երկրորդ փորձից 24 օր անց, այդպես էլ չստանալով պատասխան, NEWS.am–ը դարձյալ զանգահարել է վարչություն և հիշեցրել հարցման գոյության մասին։

Մեր հիշեցումից ժամեր անց վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունից ստացել ենք գրություն, որտեղ բառացիորեն նշված է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. հոկտեմբերի 6–ին՝ Ազգային ժողով–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նշված հարցադրմանը և վարչապետի հնչեցրած պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»։

Ստացվում է,  որ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, որը լիազորված է՝ ապահովելու վարչապետի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ, չցանկանալով անհանգստացնել վարչապետին, սպասել է այնքան ժամանակ, մինչև կառավարության ղեկավարը մի առիթով կարտաբերի «օպերատիվ կապ» եզրույթը, որպեսզի այն որպես պատասխան ներկայացնի լրատվամիջոցին՝ համարելով, թե իր պարտականությունները կատարել է։

Ստպված ենք հիասթափեցնել պարոն Խաչատրյանին, քանի որ հոկտեմբերի 6–ի հարցուպատասխանի ժամանակ որևէ պատգամավոր վարչապետին չի ուղղել մեզ հուզող հարցը, իսկ վարչապետն էլ չի անդրադարձել այդ հարցին։

Հոկտեմբերի 6–ի նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընդամենը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել, և իր իսկ նշած օպերատիվ կապն ըստ պատգամավորի՝ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաև թուրքի կողմից ունեցած տեղեկություններն իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար։

Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը հեգնել է պատգամավորին՝ նշելով. «Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա։ Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ այդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ։ Օպերատիվ կապն այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է, ուզում եմ հիշեցնել․․․ Եվ զգույշ եղեք, եթե այդ համառությամբ հետևողական գնաք, կարող է պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից, կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից․․․»։

Առնվազն զավեշտալի է կարծել, թե «օպերատիվ կապն այսօր բացակա է» ձևակերպումով վարչապետը նկատի է ունեցել, որ իր և Ալիևի միջև օպերատիվ կապ այսօր չկա։ Դժար չէր կռահել, որ խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մասին է, ով այդ օրը ներկա չէր կառավարության հետ հարցուպատասխանին։

Ինչևէ, հույս ունենք, այսքանից հետո վարչության պետը խիզախություն կունենա մտնելու վարչապետի մոտ և ի վերջո զեկուցելու  նրան ուղղված «անախորժ» հարցման մասին, հակառակ դեպքում մնում է արձանագրել, որ վարչապետն ու իր աշխատակազմը խախտում են ՀՀ Սահմանադրության 51-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները։

Նշենք, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի»՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին։

Այս դեպքում տեղեկատվության տնօրինողը ոչ միայն չի տեղեկացրել, որ չունի փրտրվող տեղեկատվությունը, այլևս խախտելով տեղեկատվության տրամադրման ժամկետները,  խեղաթյուրել է մեր կողմից բարձրացված հարցը և դրան տվել ոչինչ չասող պատասխան։ Այսպիսով՝ արձանագրենք, որ «օպերատիվ կապի» մասին հարցը շրջանցելու վարչապետի աշխատակազմի փորձը ձախողվեց, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ վարչապետն ու իր աշխատակազմը թաքցնում են Ալիևի հետ «օպերատիվ կապի» փաստը։

Ի դեպ՝  այսօր ողջ օրվա ընթացքում NEWS.am–ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արմեն Խաչատրյանի հետ և պարզաբանում ստանալ խնդրի առնչությամբ։

Կալանավորի հագուստի աստառի մեջ գտել են 10 հոգեմետ, 30 անհայտ ծագման դեղահաբ, բերանից՝ սափրիչի սայրեր 17-ամյա աղջկա դին հայտնաբերվել է Աշտարակի կամրջի տակ. փրկարարնեը նաև երկտող են գտել Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից. ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Արմեն Բադալյան. «Փաստինֆո» Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք, 37 քաղաքացի մահացել է ԵԱ. Հայաստանի 5 բռնցքամարտիկներ կիսաեզրափակիչում են Ադրբեջանն ազատ է արձակել ձերբակալված իրանցի վարորդներին Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան Վթար՝ Միկոյան փողոցում․ կա տուժած Ջուր հավաքեք. մարզերից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Կապանում ՔՊ-ն կպարտվի, իսկ Ստեփանավանում հաղթելու շանսեր ունի Ռուբլու փոխարժեքը կրկին տատանվում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է Երևանում և 7 մարզում լույս չի լինի «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա «Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում «Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է «Ժողովուրդ». Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել «Փաստ». Նոյեմբերյանում լուրջ մրցակցություն է սպասվում «Հրապարակ»․ Վանաձորում իշխանության պլանները փոխվել են Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին (տեսանյութ)․ «Հետք» Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարան Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի գրավոր համաձայնություն կա. զիջելու հերթը հասել է Կապան-Ճակատեն հատվածին. Աննա Գրիգորյան Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի՝ որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին. Թաթոյան Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ ԵԱ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են․ Տեր Եսայի քահանա Արթենյան 180 անձ կա. Ադրբեջանը կա՛մ բոլորին կվերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Արտակ Զեյնալյան․ Yerkir.am Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ․ Թագուհի Թովմասյան «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են և նրանից օր առաջ պետք է ձերբազատվել»․ Արտակ Զաքարյան Գորիսում ձայների վերահաշվարկի արդյունքում Առուշ Առուշանյանի ջախջախիչ հաղթանակը վերահաստատվել է Ես հարցեր ունեմ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ակցիան՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ) Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մասին Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը․ Վահե Հակոբյան Օդի ջերմաստիճակը կտրուկ կնվազի 22-ամյա երիտասարդը «Հրազդան» ՔԿՀ–ում փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին «ԳԱԶԵԼ»–ի վթարից նոր մանրամասներ են հայտնի. վիրավորների թիվը 17 է Ովքե՞ր են պետբյուջե վճարվել ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ ԵՄ զեկույցն արձանագրում է՝ պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր. Աշոտյան Ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդը բերման է ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեկ ադրբեջանական գերությունից վերադարձածներին Ենթադրաբար շուտով կկորցնենք Շիկահողի դիմացի բարձունքը. Վահե Հակոբյան Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում Ձկնորսները փակել են Երևան-Սևանն մայրուղին Մարզերից մեկի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը Պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով կփոխարինվեն. ծրագրի բյուջեն մոտ 5.4 մլն դոլար է Հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ին վիրահատում են. նոր մանրամասներ «ԳԱԶԵԼ»-ի վթարից Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, 10-ը՝ նախկինում կատարված Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք, ունենք 31 մահվան դեպք «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, զոհվել է 5 մարդ Այս պահին միակ բանը, ինչով նա կարող է զբաղվել, ողջ մնալու շանսերի հաշվարկն է. Արա Վարդանյան Կարծում էի՝ ՀՀ անվտանգային համակարգերի երաշխավոր համարվող ԱԱԾ-ն գոնե չի տրվի փաշինյանական ռեժիմի հանցավոր քայլերին. Նաիրի Հոխիկյան Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան Դամասկոսում ահաբեկչության հետևանքով 14 սիրիացի զինվորական է զոհվել Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է «Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Նոր Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երկրորդ հարկն ամբողջովին այրվել է Արագածոտնում մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 5 զոհ, 12 վիրավոր Ռուբլին էժանանում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանն ու մի քանի մարզ կհոսանքազրկվեն «Իրավունք». Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը Առուշանյանի հետ հաշտվելու եզրե՞ր է փնտրում «Հրապարակ». Արմեն Խաչատրյանի ֆիասկոն «Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար «Ժողովուրդ». Իշխանության գորշ կարդինալը. ինչո՞վ է զբաղված Տարոն Չախոյանը կառավարությունում «Հրապարակ». Մեդալի երկու կողմը «Ժողովուրդ». Քոչարյան Անդրանիկը փորձում է Արթիկում իշխանության բերել «նախկիններին» «Հրապարակ». ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ենք ներկայացրել Ադրբեջանի խախտումները․ Ներկայացվել է նաև անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը և հիմքերը․ ՄԻՊ Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ, դրոշ ու օրհներգ ունեցող տարածաշրջանային ավտոկայանի․ Էլբակյան