Երևան, 18.Հոկտեմբերի.2021, 00:00
Նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց․ Սայաթ Շիրինյան Գորիս խոշորացված համայնքում 4867 ընտրող քվեարկել է Առուշանյանի օգտին, 2643 ընտրող՝ Աբունցի օգտին Առուշ Առուշանյանի շտաբում արդեն սկսել են տոնել հաղթանակը. հաղթանակը, ամենայն հավանակությամբ, ջախջախիչ է լինելու «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է (ցանկ) Այսօր Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ ՀՀ-ում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը․ «Հայաստան» դաշինք Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ․ ուղիղ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրողների 15,97 տոկոսը. ամենացածր մասնակցությունը Գյումրիում է` 11.31 տոկոս Ոստիկանապետին հորդորեցի այսօր այլևս հրավիրատոմս չբաժանի․ Հարություն Սինանյանը ազատ արձակվեց 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները Սյունիքի մարզում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը գրում է.

 «Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաեւ Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը:

 Նրանք միտումնավոր ցավ պատճառեցին հանրության առողջ հատվածին, առաջին հերթին հերոս տղերքի ծնողներին: Մտածում եք, պատահակա՞ն էր անօդաչուների շոուն: Պատահական ոչինչ չի լինում: Անօդաչուների շոուն ցավն ընդամենը ուժգնացնելու միջոց էր: Վերցնել անօդաչուների շոու անել, երբ մեր տղերքի գերակշիռ մասը զոհվել է հենց այդ անօդաչուների հարվածից, առնվազն ցինիզմ եւ լկտիություն է: Ցինիզմից եւ լկտիությունից անդին է, երբ այդ շոուին այս կամ այն կերպ համոզելով հանդիսատես են դարձնում զոհված տղերքի մի քանի մայրերի:

 Մենք սիմվոլիկային, խորհրդանիշներին ուշադրություն չենք դարձնում, անգամ ծիծաղում ենք, երբ դրանց մասին խոսում են, ծիծաղում ենք, երբ ասում են, թե այս ամենը զանգվածային հիպնոտիկ սեանս է, բայց մեր հակառակորդները հակառակն են անում: Նրանք այս շոուով աշխարհին մեսիջ ուղարկեցին, կամ եթե կուզեք՝ ուղերձ՝ հայերը տոնում են իրենց պարտությունը, նրանք հաշտվել են առկա իրողությունների հետ: Նրանք այս շոուով զրոյին հավասարեցրին կամ փորձեցին զրոյին հավասարեցնել Անկախությունը, իսկ վարչախմբի պարագլուխը զանգվածային հիպնոտիկ սեանսի ժամանակ հանրությանն ասաց՝ մենք պարտավոր չենք հաղթել, եւ որ սկսում ենք խաղաղության դարաշրջանը:

 Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, նիկոլը մեր երկիր պատերազմ եւ աղետ բերեց, իսկ հիմա ասում է խաղաղության դարաշրջան: Իրականում, խաղաղության դարաշրջան ասելով նկատի ունեն մեծ նվաստացման շրջան, որը մեր թշնամին ցանկանում է մեզ պարտադրել իր խամաճիկների միջոցով:

 Այն, ինչ ուզում է, երազում է թշնամին, դեռ չի նշանակում, թե պարտադիր իրականություն պետք է դառնա, այսուհանդերձ, ցավոք, վարչախմբի քայլերի պատճառով այսօր արդեն Հայաստանի ապագան որոշվում է ոչ թե ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների, այլ օտար երկրների միջեւ ընթացող շփումներով եւ երկխոսությամբ:

 Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, գիտակցենք, որ մեր պարտությունները շարունակվելու են, պատերազմը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության դեմքով: Մենք պետք է նաեւ հասկանանք, գիտակցենք, որ բարոյալքումը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի ղեկավարը պարտության դեմքով մարդն է: Մենք չենք կարող հակառակվել Աստվածային, բնության, քաղաքական, տնտեսական օրենքներին, եւ երկրի ղեկը թողնել այն աղետի ենթարկած մարդուն: Չի լինում այսպես: Այն, ինչ հիմա տեղի է ունենում հակաբնական է, հակատրամաբանական: Որքան շուտ մենք հասկանանք, ընդունենք այս փաստը, այնքան լավ բոլորիս համար:     

 Գործող վարչախումբը ոչ միայն չուներ բարոյական իրավունք սեպտեմբերի 21-ին տոնակատարություն կազմակերպելու, այլ նաեւ չունի բարոյական իրավունք երկիրը ղեկավարելու համար: Հազարավոր զոհեր, նվաստացում, տարածքային հսկայական կորուստներ, Շուշիի եւ Հադրութի անկում, Սյունիք եւ Իրան տանող գլխավոր ճանապարհի հանձնում թշնամուն; Մի՞թե սա բավարար չէ, որ հասկանանք, որ առաջ շարժվելու համար նախ պետք է փոխենք մեր երկրի դեմքը:  

 Մի անգամ, մասնավոր զրույցներից մեկում Գերմանիայի խորհրդարանի մի պատգամավորի հարցրի, թե տեսականորեն գերմանացիները քանի ամիս հետո դուրս կգային փողոց, եթե իրենց երկրում կառավարեր հայաստանյան այսօրվա վարչախումբը: Նա ժպտաց եւ ասաց՝ ամիսներ պետք չեն լինի, բողոքի գործողություններ պետք չեն լինի: Ընդամենը մեկեւկես օր հետո նրանք կհասկանան, որ գերմանացիներին չեն կարող ղեկավարել ու կհեռանան:

 Դաժան է, բայց իրականություն: Նեղ անձնական շահերով առաջնորդվելով երաժիշտները նվագեցին, պարեցին, երգեցին: Մի՞թե նրանք չէին հասկանում, թե ինչ են անում: Մի՞թե իրենց հարց չէին տալիս, թե որտեղ է Կաթողիկոսոը, որտեղ են ընդդիմադիր պատգամավորները, որտեղ է մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ է անգամ Երեւանի քաղաքապետը: Մի՞թե չէին ասում, ինչու նրանք ներկա չեն շոուին: Նեղ անձնական շահեր, անասնական վախ, եւ ունենք այն՝ ինչ ունենք:

 Ցավոք, սիմվոլներին, խորհրդանիշերին ուշադրություն չեն դարձնում նաեւ վարչախմբին ընդդիմադիր շատ ու շատ գործիչներ: Ասվեց, բարձրաձայնվեց, որ անկախության օրը չի կարելի երթով գնալ Եռաբլուր, որ դա լավ խորհուրդ չէ: Ասվեց, որ հատկապես զոհված տղերքի ծնողներին չի կարելի քայլացնելով, անկախության օրը տանել Եռաբլուր: Մի՞թե չգիտեք, որ Եռաբլուրը առաջին հերթին հանգստարան է:

 Այո, ինչպես իրեն հարգող ցանկացած երկրում Անկախության օրը պետության առաջնորդները, կուսակցությունների ղեկավարները, Եկեղեցու առաջնորդները պետք է հարգանքի տուրք մատուցեն նրանց, որոնք իրենց երկրային կյանքն են տվել անկախության համար, բայց դա պետք է արվի առանց աղմուկ-աղաղակի, համեստ եւ արժանապատվությամբ: Իսկ ի՞նչ արինք մենք: Մենք մեր նահատակներին էլ չհարգեցինք: Ի՞նչ է, կարծում եք իրենց դուր եկավ այն, ինչ եղավ սեպտեմբերի 21-ին՝ թե Հանրապետության հրապարակում, թե Եռաբլուրում:

 Սեպտեմբերի 21-ին մենք, ասում եմ մենք, որ ոչ ոք չնեղանա, կոլեկտիվ ջանքերով կազմակերպեցինք կամ փորձեցինք կազմակերպել Անկախության թաղումը, բայց լավ իմացեք, չի ստացվելու, մեր ազգի առողջ հատվածը, մեր տղերքի հաղթող ոգին դա թույլ չի տալու:

 Իսկ մենք պետք է փորձենք լրջանալ, առանց այդ լրջության հաղթանակներ չեն լինելու, հաջողություններ չեն գալու: Երբ չենք կարողանում մի կողմ դնել անձնական քմահաճույքները, մեր ես-ն անպայման առաջ մղելու կիրքը, չենք կարող լուրջ եւ կարեւոր գործեր ձեռնարկել:

 Մենք անգամ ամաչում ենք հրապարակել այն երաժիշտների անունները, որոնք հակառակ նահատակ տղերքի ծնողների, ընտանիքի անդամների կոչին, հանուն իրենց բարեկեցության, դիրքի որոշեցին երգել ու պարել: Հոլանդացիները պատերազմից հետո մի քանի տարի շարունակ զբաղված էին ֆաշիստների հետ համագործակցածներին հայտնաբերելով եւ հասարակական պարսավանքի ենթարկելով: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք մրցակցում ենք, թե ով առաջինը զոհված տղերքի ծնողներին երթով կտանի դեպի Եռաբլուր կամ կտանի ոստիկանության հետ բախումների:

 Մի կողմ թողնենք բերանները բաց համերգ կամ շոու նայողներին: Նրանք մեղավոր չեն, նրանք իրոք չեն հասկանւմ, թե ինչ են անում: Շատերն էլ այն մակարդակի վրա են գտնվում, որ երջանիկ են անգամ, որ իրենց անվճար բերել են Երեւան եւ անվճար հետ են տանելու դեպի տուն: Սրանք այն զանգվածն են, որ անգամ նախանձում են զոհված տղերքի ծնողներին, որ դրամական փոխհատուցում են ստացել: Սրանք այն տեսակն են, որոնց թվում է, որ նահատակների ծնողները չպետք է ծիծաղեն, քայլեն, իրենց տեսքը կարգի բերեն, մտածեն մյուս զավակների մասին, այլ պետք է երեսներին մուր քսեն, ցնցոտիներ հագնեն եւ անդադար սգան եւ լաց լինեն: Սրանց ի՞նչ ասես կամ սրանցից ի՞նչ պահանջես: 

 Իսկ իրենց մտավորական համարողներին եւ այս շոուն եւ այս վարչախմբին այս կամ այն կերպ աջացողների նկատմամբ վերաբերմունքն այլ պետք է լինի: Հիմա միայն ասեմ՝ դուք մասնակիցն եք մեր տղերքի սպանության, Սյունիքի ճանապարհներն ու դիրքերը թշնամուն հանձնելուն, Շուշիի կործանմանը: Դուք պատասխան եք տալու, հատ-հատ, եւ չկարծեք, թե հանրությունը լսելու է ձեր արդարացումները, թե բա երեխա էինք պահում...

 Իսկ այսօր, համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը, թշնամին սկսեց ավելի շատ ծիծաղել մեզ վրա, աշխարհն՝ ավելի չհարգել մեզ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

 Եւ չնայած այս ամենին, քաղաքական գործընթացները մի հետաքրքիր օրինաչափություն ունեն, նրանք չեն ենթարկվում որեւէ մեկի ծրագրերին եւ ցանկություններին, գալիս են եւ հզոր ալիքի նման մաքրում դաշտը կեղտից եւ անբարոյականությունից»:

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան Տրակտորը կողաշրջվել է. 63-ամյա տրակտորիստը մահացել է Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել․ ԱԱԾ Երեք օրում բացահայտվել է 129 հանցագործություն, որից՝ 8-ը նախկինում կատարված Թշնամու ցանկացած ագրեսիայի պարագայում ՀՀ բոլոր բնակավայրերը կվերածվեն սահանամերձի․ Տիգրան Աբրահամյան ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին Երեկ տոտալ վախի մթնոլորտ էր՝ համեմված ստի ու կեղծիքի չափաբաժիններով․ պատգամավորը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց․ Սայաթ Շիրինյան 21-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու ԱԱԾ պահեստազորի սպաների միությաններկայացուցիչները հանդիպել են Իշխան Սաղաթելյանի հետ Պուտինը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը ՔՊ-ին կարելի է հաղթել կալանավայրից ու հիվանդանոցից Լավրովը ու Կարմիր Խաչի նախագահը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր․ Ռոբերտ Քոչարյան Ինչո՞ւ է հենց հիմա ՀՀ «ժողովրդի» իշխանությունը որոշել կտրուկ «նեղել» իրենց կողմից այդքան սիրված քաղաքացու տեղաշարժի իրավունքը. Արման Աբովյան Վազաշեն գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի. ՔԿ Առուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը. իրավաբան Դպրոցական արձակուրդի ժամանակացույցը հայտնի է Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. համայնքապետ Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ղեկավարների անունները հայտնի են Աբովյանում տղամարդը կրակել է նախկին կնոջ ազդրին Toyota Camry-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մ. արգելապատնեշի վրայով առաջ է ընթացել. կա վիրավոր Անցած շաբաթ գրանցվել է 427 դեպք, որից 158-ն՝ արտակարգ ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից Մի շարք համայնքներում ՔՊ-ն պարտվել է․ արդյունքներ Նիկո՛լ, մենք քո կողքին էինք, բայց դու թուրքի կողքին ես և դավաճան ազգիդ. կանադահայ գործարար Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, ունենք 28 մահվան դեպք Այս որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 մլն հայերին. Արմեն Գևորգյանը՝ ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխման մասին Իշխանության քայլերը հուշում են՝ գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման հետ. Տիգրան Աբրահամյան Վանաձորում ճանապահաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը շրջվել է, վարորդի դին մնացել է ամբարձիչի տակ ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բեռը հասցվել է Երևան ՌԴ ՕՏՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռով Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական ԶՈւ-երը կառուցել են մեծ ապաստարաններ, կբետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները. ՄԻՊ Այս ամենի պատճառն այն է, որ Ձեր նմաններին թողեցին իշխանության ղեկին. Մհեր Մելքոնյանը՝ իշխող քաղաքական ուժին Պերուի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Գյումրիում պարտված ՔՊ թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց Վրաստանը հայտարարել է COVID-19-ի նոր բռնկման մասին Ռուբլին պահպանում է կայունությունը. արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Դիլիջանի երեք ընտրատեղամասերում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող «Արու» թեկնածուն Նախնական արդյունքներ՝ Մեղրիից Գորիս խոշորացված համայնքում 4867 ընտրող քվեարկել է Առուշանյանի օգտին, 2643 ընտրող՝ Աբունցի օգտին Առուշ Առուշանյանի շտաբում արդեն սկսել են տոնել հաղթանակը. հաղթանակը, ամենայն հավանակությամբ, ջախջախիչ է լինելու Հայտնի է Գյումրիում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը. այստեղ ՔՊ-ն նույնպես պարտվում է Նոր արդյունքներ՝ Գորիսից. անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի իր դիրքը «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է (ցանկ) Այսօր Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ ՀՀ-ում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը․ «Հայաստան» դաշինք Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. Փաստաբանը մանրամասնեց, թե ինչու են իրավապահները ներխուժել շտաբ (տեսանյութ) Մահացել է ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ․ ուղիղ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրողների 15,97 տոկոսը. ամենացածր մասնակցությունը Գյումրիում է` 11.31 տոկոս Ոստիկանապետին հորդորեցի այսօր այլևս հրավիրատոմս չբաժանի․ Հարություն Սինանյանը ազատ արձակվեց Գյումրիի թիվ 31/76 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են. այնտեղ է ՔՊ-ական թեկնածուին սատարող Արմավիրի մարզպետի ազգականը (տեսանյութ) Բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածու Հարություն Սինանյանը (տեսանյութ) ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. նա կայցելի նաև Հայաստան Մեր թիվ մեկ անելիքն է՝ ձևավորել ազգային դիմադրություն, կանխել Հայաստանի թուրքացումն ու նոր կապիտուլյացիան. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ահազանգ Գորիսից․ Նույն երիտասարդը տարբեր ընտրատեղամասերում ընտրելու փորձ է արել (լուսանկարներ) Դիլիջանի 38/9 ընտրական տեղամասում ընտրախախտում է արձանագրվել Մենք մտահոգված ենք անվտանգային խնդիրներով, դրա համար էլ ընտրում ենք Առուշ Առուշանյանին․ գորիսեցի (տեսանյութ) Խախտելով օրենքը՝ փակցրել են ՔՊ թեկնածուի լուսանկարներով գովազդային պաստառներ․ հայտարարություն (լուսանկարներ) Ահազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Մենուա Հովսեփյան (տեսանյութ) Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները Սյունիքի մարզում Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքից Իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին․ իրանագետ Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց կրակոցներ են հնչել․ Shamshyan.com Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս (տեսանյութ)․ News.am Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1697 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացի Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու. Տիգրան Աբրահամյան