Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։
Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։
Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ», այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։
Պետությունն առանց ազգային նկարագրի այլեւս պետություն լինել չի կարող։
Հ.Գ. Անկախությունը միայն ձեւական օրհներգի տակ «հպարտ» կանգնելով չի լինում։
Այն ազգային արժեքներին, հայ դատին եւ անկախության ձեռքբերումներին նվիրում է պահանջում, այլ ոչ թե «բայրաքթար» արձակողից «խաղաղության մուրում»»։