էդ խարանը դեռ շատ երկար չի հաջողվելու մաքրել մեր երեսից, մեզ դեռ երկար ա երեսով տալու աշխարհը էս ամոթի համար. Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչու՞ պատերազմը չկանգնեց հոկտեմբերի տասնիննին, որովհետև ժողովուրդը կասեր դավաճան: Կեղծ լկտի սուտ: Գիտե՞ք էս թեզի դիվայինությունը ինչումն է, որ համ թեզն առաջ քաշողն է տականք, համ էն հասցեատերն է տականք որը իբրև թե ձև է տվել, որ հավատում էս թեզի ճշմարտացիությանը:
Ողբերգությունը կայանում է նրանում, որ մեր հասարակության մեջ կա մի ահռելի հատված, որը ուղղակի դավաճան էություն ունի և սա է հիմնական պատճառը, որ էսօրվա դավաճան իշխանությունը մնում է իշխանության: Անհնար է առանց դավաճան հասարակություն ունենալու խաբելով գալ իշխանության, դավաճանել երկիրը և ուշադիր՝ ՄՆԱԼ իշխանության, դրա համար պետք է նվազագույնը ունենալ հասարակության մեջ իրենց պես դավաճանների մի պատկառելի հատվածի աջակցություն: Տեսեք, էն մարդիկ՝ որոնք իբրև թե հավատում են էդ կեղծ, ստոր թեզին, իրականում ավելի ստոր ու տականք են քան թեզի հեղինակները: Սրանք կյանքում հայրենիքի համար մի լումայի օգուտ չտված, կեղծ հայրենասեր խաղացող պատերազմից փախնող, ու հայրենիքի կենացը ամենաբարձր ձայնով խմողներն են, սրանք ծպտյալ ողորմելիներն են, որ պատահաբար իրենց որդին չի եռաբլուրում պարկած, այլ հարևանի, ասում են դե ջանդամ Հադրութը, թող պատերազմ էլ չլինի, որ իմ որդին սաղ մնա, սրանք ուրացողներ են ու սրանք են էս երկրի չերևացող թշնամիները:
Եթե սրանք չլինեին, էս տականքակույտը նոյեմբերի տասնմեկ չէր տեսնի: Եթե հոկտեմբերի տասնիննին, Ջրականում պատերազմը կանգնեցնելու համար դու նիկոլին կհամարեիր դավաճան, ուրեմն էսօր դու պիտի նիկոլին ճղես թուրքի Գորիս-Ղափան ճանապարհին գտնվելու համար, որովհետև պատերազմը էդտեղ չի կանգնել, այլ էդ տարածքը թուրքին տրվել է հենց էնպես: Սա ոչ այլ ինչ է քան լայն հասարակական դավաճանություն, ու սա մենք չենք մարսելու, սա տեսավ և մեր թշնամին և դաշնակիցը, և ամբողջ աշխարհը, ու եթե ինչ որ հրաշքով մեզ հաջողվի էս մղձավանջից դուրս գալ ու մնալ քարտեզի վրա, էդ խարանը դեռ շատ երկար չի հաջողվելու մաքրել մեր երեսից, մեզ դեռ երկարա երեսով տալու աշխարհը էս ամոթը: