Այս իշխանության միակ «Աստվածը» փողն է, նրանք ամեն բան չափում են փողով․ Սևակ Խաչատրյան
Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ո՞րն է բարոյականության սահմանը...
Այս իշխանության միակ «Աստվածը» փողն է, նրանք ամեն բան չափում են փողով, և նույնիսկ իրենց անբարո տրամաբանության մեջ, երբ դիտարկում ես, որ մարտի մեկի զոհերը գնահատվել են ավելի շատ, քան հայրենիքին կյանք նվիրածները, ապա այս իշխանությունների դեմքը դիմակազրկվում է...
Մարտի մեկի զոհերի հարազատներին վճարվեց 30-ական միլիոն դրամ, քանի որ իրենց քաղաքական նպատակների համար դա անհրաժեշտ էր, իսկ այն Տղերքը, ովքեր զոհվեցին կյանքը դեռ չբողբոջած, մեզ տալով ապրելու հնարավորություն `10 միլիոն դրամ, այն էլ հաճախ խաբելով, ձգձգելով, քաղաքական պահանջներ ներկայացնելով, չտալով...
Այս սրիկաների արժեհամակարգը հայ չի, հայեցի չի, հայկական չի...»։