Առաջիկայում ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների․ Իշխան Սաղաթելյան
«Մենք գնահատում ենք, որ մեր երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը սպառնացող վտանգներ, և այդ թեմայով ունեցել ենք քննարկումներ` պլանավորելու մեր հետագա աշխատանքները, ինչպես նաև լսելու մեր համակիրների, աջակցիների տեսակետներն առաջիկա անելիքների վերաբերյալ»։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողների՝ նախօրեին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրային ակտիվությունը մեծացնել մասին հանձնարարականի վերաբերյալ հարցին:
Սաղաթելյանն ընդգծեց․
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվել ուչեք հրաժարվելու փողոցային պայքարից։ Այս փուլում շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ և ինչպես անել, որպեսզի չեզոքացվեն մեր երկրին սպառնացող վտանգները, կանխելու համար Հայաստանի թուրքացումը։ Այս իմաստով մեր դաշինքը անելիք ունի, և առաջիկայում ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների»։