Իշխող քաղաքական թիմն իրեն սպառել է, փորձելու է շատ արագ իրագործել բոլոր ազգադավ գործողությունները․ Սարգիս Ավետիսյան
«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ իշխող քաղաքական թիմն իրեն սպառել է և առաջիկայում փորձելու է շատ արագ իրագործել բոլոր ազգադավ գործողությունները և մեզ կանգնեցնել փաստի առաջ։
Լավ հասկանալով, որ իր ռեսուրսները սպառված են բոլոր առումներով և այդ մտահոգությունը կիսում են նաև անկարայում և բաքվում՝ նրանց միակ ռեսուրսը ընդդիմությունը պառակտելն է։ Նրանք առաջնորդվում են հայտնի սկզբունքով. եթե ուժդ չի հերիքում, որ հաղթես, ուրեմն ամբողջ ուժերդ կենտրոնացրու հակառակորդիդ պառակտելու և թուլացնելու վրա։ Այս խմբի հիմնական հակառակորդը եղել և մնում է Ռոբերտ Քոչարյանը։
Հետևությունները թողնում եմ ձեզ։
Աստված մեզ պահապան»։