«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից (տեսանյութ)
Րոպեներ առաջ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները պարգևավճարներ են ստացել․ ենթադրում ենք, որ կապված է Անկախության տոնի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սա մեզ համար անընդունելի է, «Հայաստան» խմբակցության անունից մենք հայտարարում ենք, որ չենք օգտվելու այդ պարգևավճարներից։ Անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, 10000-ից ավելի վիրավոր ու հաշմանդամ, և այս իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները, շարունակում են պարգևավճարներ ստանալ; Չենք օգտվելու այդ գումարից։ Կա՛մ պետբյուջե կվերադարձնենք, կա՛մ ՀՀ սահմանամերձ մարզերում այդ գումարով որևէ ծրագիր կիրականացնենք»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ հավատարիմ են մնում իրենց նախընտրական ծրագրին, նաև դրան նախորդած ժամանակահատվածում արած հայտարարություններին։