400 տոկոսով վարկ տվողն ասում է, թե բուքմեյքերները չարիք են․ Սևակ Հակոբյանը՝ նախկին նախարարի մասին
Yerevan.Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը․․․ Օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի»․ գիտե՞ք ում խոսքերն են․ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանի։
Էս խոսքերի հետ լրիվ համաձայն եմ, բայց զավեշտն էն ա, որ դա ասում է մարդ, որը ղեկավարում էր վարկային մի ընկերություն, որը մինչև 400 տոկոսով վարկ էր տալիս։
Բա՞, այսպիսի բաներ»։