Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300․1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Արամ Վարդևանյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին (տեսանյութ)
Պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ապօրինի էր և նաև ներողություն խնդրել, որ պաշտպանել եք նման խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ասաց «Հայաստան» խմբկացության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վերջինս նշեց․ «Ես շատ տրամաբանական եմ համարում, որ արդարացման դատական ակտից հետո, պետք է նաև իրավապահները ներողություն խնդրեն անձից կատարված քրեական հետապնդման համար։ Դուք խոսեցիք տարուց ավել ձեր կալանավորման մասին, ես էլ կարող եմ ասել, որ 2018 թվականից ի վեր մենք ունեցանք բավականին աղմկարահույց գործ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, ով 300․1-րդ հոդվածի հիման վրա ավելի երկար էր կալանավորված, քան Դուք, իսկ հոդվածը 2021 թվականի մարտի 26-ին ՍԴ որոշմամբ ճանաչվեց հակասահմանադրական և քրեական հետապնդումն էլ դադարեցվեց։ Դուք նախկինում շատ հաճախ խոսում էիք այդ քրգործից, նաև ջանասիրաբար պաշտպանում էիք այն։ Օրինակ, Դուք, հաշվի առնելով այդ իրավական մշակույթը, հիմա պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ապօրինի էր և նաև ներողություն խնդրեք, որ պաշտպանել եք նման խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։