Զոհված որդու փոխարեն Հայաստանի հավաքականի խաղին Գեղամ Նազարյանն է միացել «Red Eagles»-ին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ներկա է եղել Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղին։
Նազարյանը խաղին հետևել է Հայաստանի ազգային հավաքականի՝ «Red Eagles-Կարմիր Արծիվներ» երկրպագուների թիմի հետ։
Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգար Նազարյանը, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, Red Eagles-ի անդամ էր։