Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը. News.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, որն արդեն իսկ այդ կապակցությամբ մեկնաբանություն տվել է:
Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին: