«Խոշտանգումներ նաև իմ համակրած իշխանության օրոք». Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում (լուսանկարներ). Tert.am

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ի նշան խոշտանգումների դեմ բողոքի` պառկել է ՀՀ կառավարության դիմաց:
Այս մասին գրել է «Tert.am»-ը:
Գասպարին պաստառ է պահում, որտեղ գրված է. «Խոշտանգումներ, կտտանքներ նաև իմ համակրած իշխանության օրոք»:
Պաստառի վրա պատկերված է նաև Էդգար Ծատինյանի լուսանկարը, որ վերջերս բերման է ենթարկվել ոստիկանություն և հիվանդանոցում մահացել է, 2010-ին ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի լուսանկարը և Լևոն Գուլյանի լուսանկարը, ով 2007-ին որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանություն: Ըստ ոստիկանության վարկածի՝ Լևոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել:



