Աբարոդկի գելեր են․ ԱԺ նախագահը չէր նկատել, որ դեռևս ուղիղ եթերում է (տեսանյութ)
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ընդմիջման մասին։ Սակայն Սիմոնյանը չէր նկատել, որ ուղիղ եթերում է դեևս չի դադարեցվել և զրուցում էր պատգամավորների հետ։
Ի պատասխան ԱԺ փոխփոսնակ Հակոբ Արշակյանի հարցի, թե արդյո՞ք ուղիղ եթերում են, Ալեն Սիմոնյանն ասաց. «Չէ, եթեր չկա այս պահին»։ Իսկ ԱԺ մյուս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տեսնում եք, որ եթեր չի լինում ինչ հանգիստ է»։
Սիմոնյանը պարբերաբար պատգամավորներին հորդորում էր պահպանել լռություն, իսկ Հովիկ Աղազարյանին հանդարտության կոչ անելիս էլ ասաց. «Աբարոդկի գելեր են»։