Աֆղանստանում փախստականների թիվը հասել է 3․7 միլիոնի․ Եվրահանձնաժողովի նախագահ
Հաջորդ շաբաթ կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպմանը Եվրամիությունը կառաջարկի դիտարկել Աֆղանստանից փախստականների ընդունման և բաշխման միջազգային սխեմա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Իսպանիայում աֆղան փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն կատարած այցից հետո, փոխանցում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է աֆղան փախստականների համար կազմակերպել օրինական և անվտանգ ուղիներ՝ նրանց մաքսանենգների ձեռքից փախցնելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Աֆղանստանում փախստական է դարձել արդեն 3․7 մլն մարդ, որի 80 տոկոսը կանայք ու աղջիկներն են։