3 հայ մարզիկ դուրս է եկել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ
48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթելով իրենց մրցակիցներին դուրս եկան կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։ Այս մասին տեղեկացրին Բռանցքամարտի ֆեդերացիայից։
Հայ մարզիկները նկատելի առավելությամբ հաղթեցին մարզաձևում ուժեղագույններից համարվող ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկներին։