Երևան, 21.Մայիսի.2019, 00:00
ՃՏՊ Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ Ճանապարհաշինական ընկերության ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս (տեսանյութ) Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում. Իշխան Սաղաթելյան Դատարանների մուտքերն արգելափակելու ընթացքում հանցագործության վերաբերյալ հաղորդումները կուղարկվեն Դատախազություն Տարածված տեղեկությունն առ այն, թե Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է. հայտարարություն Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին իր ուղիղ եթերի ընթացքում չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ հայտարարությունը «Ադեկվադը» բողոքի ակցիա է իրականացնում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. ուղիղ Վարչապետն իր կոչերով օգնեց հիմնավորել մեր գանգատի կարևոր մի դրույթ. Հայկ Ալումյան Դատավորը փորձեց պատուհանից մուտք գործել դատարան. նրան կոպտորեն խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ (տեսանյութ) Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների. Ռուբեն Մելիքյան (լուսանկար)

Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. ԱՀ Նախագահի հաղորդումը խորհրդարանում

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի օրակարգում փոփոխություններ կատարելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո, Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանը լսել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Հանրապետության նախագահը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը:

Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանշել երկրի առաջնահերթությունները:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,-շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին:

Հարցի քննարկման ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները Նախագահին են առաջադրել արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտին, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը և Արթուր Թովմասյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով: Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ պետական երաշխիքների վերահսկողությանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների պայմաններին, լքված հանքավայրերի, պոչամբարների շրջակայքում բնապահպանական վիճակի գնահատմանը, Ստեփանակերտում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, շրջաններում կաթի մթերման խնդիրներին, նորակառույց եկեղեցու շրջակա տարածքում աշխատանքների շարունակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

Հաջորդիվ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը լսել է ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը լսել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, ուստի՝ գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությունն ունենալուց հետո խորհրդարանն անցել է քվեարկության և ընդունել օրենքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունումը, նախարարի փոխանցմամբ, պայմանավորված է 2017թ.-ին ընդունված Սահմանադրությամբ և հայեցկարգային նոր ինստիտուտներով ու դրանից բխող նոր իրավակարգավորումներով: Նախագծով նախատեսվում է կարգավորել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և կարգավորման ազդեցության գնահատման հիմնադրույթները:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

«Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները, կհստակեցվեն սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը, խնդիրները և սկզբունքները:

Խորհրդարանը օրինագիծը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ:

Ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կատարելագործում և արդիականացում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով իրավակիրարկման համար:

Շարունակելով օրինագծերի ներկայացումը՝ Ֆելիքս Գաբրիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կհաստակեցվեն «ԱՀ ջրային ռեսուրսներ» և «օգտագործելի ջրային ռեսուրսներ» հասկացությունները:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է նշված երկու օրենքները:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Արպատ Ավանեսյանը:

ՍԱՏՄ-ն հայտնաբերել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալի հետ Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Հայկական Մութալիբովը. քաղաքագետ Շա­րու­նա­կում ենք մնալ ոչ գրա­վիչ եր­կիր. Past.am Հայտնի է Չինաստանի արտգործնախարարի` Հայաստան այցի ժամկետը «Հիմա էլ ծանր հրետանի են խոդ տալիս՝ խուլիգանություն». Արթուր Դանիելյանին հրավիրել են ոստիկանություն Պետք է արձա­նագրել՝ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող ցանկացած գործողություն կարող է դառնալ վտան­գավոր նախադեպ. Գագիկ Հարությունյան Փաշինյանին իշխանության է բերել փողոցը, իսկ փողոցի թուլանալու դեպքում թուլանալու է նաև Փաշինյանը. Հայկ Գևորգյանց Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին. Նարեկ Սամսոնյան Դատավորը հանցագործության մասին հաղորդում է տվել «Փաստ» Ինչո՞ւ են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցը Մայիսի 20-21-ը բացահայտվել է հանցագործության 52 դեպք. օպերատիվ իրավիճակը ՀՀ–ում Ռասիզմի նոր դրսևորում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլի մասին Այսօր տիեզերքի համաշխարհային օրն է Երևանում 15 մարդ բերման է ենթարկվել. մեկը ոստիկանի ձեռքն է կծել, մյուսը՝ ճանկռել «Ժողովուրդ» Դատավորների ազատումների տեղատարափ է սպասվում «Չեմ էլ պատկերացնում, գրողը տանի, թե ինչպես է հնարավոր պարտվել ընտրություններում». Թրամփը 2020թ. ընտրություններում իր հաղթանակն է կանխատեսել (ֆոտոշարք) Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն Ջոկո Վիդոդոն հաղթանակ Է տարել Ինդոնեզիայի նախագահի ընտրություններում Վերելակում քաղաքացիներ են մնացել Պարզապես Վլադիմիր. Զելենսկին ուկրաինացիներին խնդրել է իրեն անունով դիմել.Tert.am «Իրավունք». Բոլոր «համընկնում­ների» գագաթնակետը. իսկ ո՞ւմ է ձեռնտու հող հանձնելը՝ պատասխանատվություն չկրելով «Հրապարակ». ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. մանրամասներ «Իրատես». Ո՞ւմ մտքով կանցներ, որ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետևից 2,5 տասնամյակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրա «Ժողովուրդ». Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Շատ բաց խոսակցություն էր ընթանում» ՃՏՊ Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ «Փաստ». Փաշինյանի հայտարարության տեքստն էապես փոխվել է. ի՞նչ են զեկուցել ուժայինները «168 ժամ». Դատարանների մուտքը փակելու կո­չով Փաշինյանը հասկանալի դարձրեց, որ Քոչարյանի գործը քաղաքական է, այն ղեկավարում է ինքն անձամբ. Մ. Կոլերով «Հրապարակ». ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Թլիկ-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած Օլգա Բուզովան ցույց է տվել մարմնի քերծվածքներն ու կապտուկները Նիկոլ Փաշինյանը ապալեգիտիմացրեց սեփական իշխանությունը. Արմեն Աշոտյան Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ. Aysor.am Արգիճի գետից դի է դուրս բերվել Վարչապետն ուզում է ունենալ ամբողջ իշխանությունը՝ գործադիրն ունի, օրենսդիրը ձևավորել է, հիմա ցանկանում է վերցնել դատական իշխանությունը. Աղասի Ենոքյան (տեսանյութ) Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխ եղած» հայ տղային Պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, որ ստիպված չլինենք հայտնվել մեզ համար խորթ իրավիճակներում. Բակո Սահակյանը՝ «Իմ քայլի» հետ հանդիպման մասին (տեսանյութ) Կալանավորին կարճատև տեսակցության եկած անձի մոտ հայտնաբերվել է 3 գր սպիտակ փոշենման զանգված Սիրո եւ համերաշխության կարգախոսի քողի տակ գործող ուժերն անցել են բոլոր թույլատրելի սահմանները. ՀՅԴ Արցախ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհրդը հայտարարություն է տարածել Սևանում 3 քաղաքացի թունավորվել է շմոլ գազից Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. քաղաքագետը՝ Փաշինյանին. քաղաքագետ Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել Խոշոր ու շղթայական ավտովթար Լոռու մարզում. բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին. Shamshyan.com Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ, որովհետև ՔՕ 300.1 հոդվածն առնվազն խնդիր ունի որոշակիության, հետադարձ ուժի տեսանկյուններից. Արամ Վարդևանյան. 168.am ԲԴԽ–ն չի արձագանքի Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի պահանջով ելույթին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն. Բակո Սահակյան Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան Վարչապետ Փաշինյանի նախաձեռնած արկածախնդրությունը ձախողվել է. Ավետիք Չալաբյան Այս իրավիճակն ինձ համար աբսուրդի թատրոն է. Ստեփան Դանիելյան. 168.am «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման գործընթացներում բազմաթիվ առերևույթ չարաշահումներ են պարզվել. հարուցվել է քրեական գործ Ճանապարհաշինական ընկերության ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս (տեսանյութ) Փաշինյանը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար. Zham.am (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի պլանը ձախողվեց «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում. կասկածյալը հայտնաբերված է. Shamshyan.com Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին. News.am Հանկարծամահ է եղել կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի դեմ հարձակման տեսագրությունները փոխանցվել են ոստիկանությանը, ենթադրում եմ՝ կհարուցվի քրգործ. Գեղամ Մանուկյան Տեռոր՝ պետական մակարդակով. Անի Կարապետյան Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում. Իշխան Սաղաթելյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հավանաբար, կհանդիպեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ․ Tert.am Տնտեսական հեղափոխությունն ավարտեցինք, հիմա անցանք արդարադատությա՞նը Դատարանների մուտքերն արգելափակելու ընթացքում հանցագործության վերաբերյալ հաղորդումները կուղարկվեն Դատախազություն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ. Շարմազանովը՝ Փաշինյանին ԵԹԿՊԻ-ի ռեկտորի ընտրության գործընթացը նոր զարգացումներ է ստանում. միակ թեկնածուն կհանդիպի ուսանողներին Եթե դատավորին են շպրտում, լրագրողն ո՞վ է, որ չանեն. 5-րդ ալիքը միկրոֆոնների վրայից հանել է տարբերանշանները Վարչապետն աշխատանքից ազատել է 2 պաշտոնյայի Դատարանի մուտքն ու ելքը փակելը հակասահմանադրական է. փաստաբան Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու Դատախազությունը իրավական գնահատական չեն տալիս և չեն մեկնաբանում վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ կոչը. Tert.am «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացվեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ. Էդմոն Մարուքյան Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Մարտի 1-ի» 10 անմեղ զոհերի պաստառները դարձնելով վահան՝ այս ամբոխը խախտեց ցանկացած նորմ