Աֆղանստանի օդուժի ինքնաթիռը վթարվել է ՄիԳ-29-ի հետ բախման հետևանքով
Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ աֆղանական վթարված ինքնաթիռը բախվել էր ՄիԳ-29-ի։ Նշվում է, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի երեք Embraer 314 ռազմական ինքնաթիռներ, որոնք Կարշի Հանաբադ օդանավակայանում վայրէջքի հայտ էին ներկայացրել, նախազգուշացում են ստացել Թերմեզի օդանավակայանում վայրէջքի մասին, սակայն դիտարկումների ժամանակ ՄիԳ-29-ի հետ բախում է տեղի ունեցել Շերաբադի շրջանում։
Օդաչուները պարաշյուտներով վայրէջք են կատարել։
Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնում է նաև, որ 158 աղֆան խաղաղ բնակիչներ և զինվորականներ գետով ապօրինաբար հատել են սահմանը, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ։