Գրիգոր Ներսիսյանը նշանակվել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ հինգ տարի ժամկետով
Այսօր Նիկոլ Փաշինյանը Գրիգոր Ներսիսյանին նշանակել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով, 9-րդ հոդվածի 9-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 8-րդ մասով և 48-րդ հոդվածով՝
Գրիգոր Ներսիսյանին նշանակել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ հինգ տարի ժամկետով:
Նիկոլ Փաշինյան»
Հիշեցնենք, որ Գրիգոր Ներսիսյանը հանդիսանում է «Հանրային ֆինանսների մոնիտորինգ» ՀԿ-ի նախագահը եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչը (համատեղությամբ):
Մինչ նշանակումը Գ.Ներսիսյանն աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության վերահսկիչ (այժմ՝ հաշվեքննիչ) պալատի աշխատակազմի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ: