Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանի մեկնարկը հաջող չստացվեց:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտեց աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:
Առաջին մրցափուլից հետո Ռաշիդովը հաղթում էր 1:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակեց ևս 6 միավոր: