Երևան, 23.Սեպտեմբերի.2021, 00:00
ԵԱՀԿ ՄԽ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես. hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա. Արամ Գևորգյան «Հայաստան» դաշինքի անդամները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր (լուսանկարներ) Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր. ուղիղ Ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ. ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը. Սամվել Կարապետյան Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն առևանգման կամ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է հանդիպել

Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում. Արմեն Գևորգյան

Նոր գումարման Ազգային Ժողովի աշխատանքների երկրորդ օրը  հակասական տպավորություններ է ձևավորել։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։

Առաջին. Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը պետական իշխանության միակ մարմինն է, որն ունի ժողովրդի անմիջական մանդատ։ Իշխանության մյուս բոլոր մարմինները խորհրդարանին ածանցյալ են։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնության մանդատների հիմնական աղբյուրը գտնվում է գործադիր իշխանությունում։ Վերջին երեք տարիներին տեղի է ունեցել պետական-քաղաքական սուր դեֆորմացիա՝ Ազգային Ժողովը աստիճանաբար վերածվել է կառավարության կցորդի։ Նախկինում նույնպես եղել է այս խնդիրը, բայց նման սրությամբ՝ երբեք։ Այստեղ մեծ նշանակություն ունի ԱԺ-ի չթաքցվող պատրաստակամությունը՝ դառնալ և լինել կցորդ։ Թվում է, թե սա արվում է կառավարությանն ավելի ազատություն ապահովելու համար, սակայն միջազգային փորձը վկայում է, որ լինում է լրիվ հակառակը՝ կառավարության գործունեության արդյունավետությունը կտրուկ ընկնում է։ Իսկ այսօրվա Հայաստանի պայմաններում և երբևէ արդյունավետությամբ աչքի չընկած կառավարիչների օրոք, սա կարող է երկրում վիճակը է´լ ավելի բարդացնել։ Անհրաժեշտ է շտկել այս իրավիճակը։

Երկրորդ․ Օգոստոսի 3-ի բանավեճը և ելույթների ոճը հիշեցրին 2017թ-ի հետընտրական իրավիճակը։ 2016թ. իրադարձություններից հետո (ապրիլյան պատերազմ և ոստիկանական գնդի գրավում) ապրիլյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները գործող իշխանություններին ներշնչեցին հույս, թե երկրում իշխանության հարցը լուծված է, և մոտ ապագայում կարելի է չմտածել դրա նոր և ողջամիտ ձևաչափերի մասին: Սակայն դրան շատ արագ հետևեցին 2018 թվականի իրադարձությունները։ Հիմա նույնպես լսում ես մեծամասնության պատգամավորներին, և տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը, նրանցից շատերը չեն հասկանում, որ իրենց օգտին տրված ձայներից շատերը ձայներ են ընդդեմ, բայց ոչ՝ հօգուտ: Այդ քվեների մեջ դրական կամ ռացիոնալ ոչինչ չկար: Մեծամասնությանը թվում է, թե իրենց ներել են նախապատերազմյան ձախողումները, հազարավորների մահը, հազարավորների հաշմանդամությունը, տասնյակ հազարավորների տնազրկումը, մեր բոլորի հայրենազրկումը։ Մեծամասնությունն ուզում է արդեն ապրել մի իրավիճամում, երբ կարելի է խոսել «անցած փուլի» մասին։ Բայց սա այնպիսի ծավալի պատմական ողբերգություն էր, որը երբեք չի թողնի, որ իշխանություններն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ, առաջին հերթին՝ իրենք իրենց հետ։ Հնարավոր չէ երկրի և ժողովրդի կյանքն արհեստականորեն բաժանել փուլերի։ Դա երբեք ու երբեք չի լինում կարգադրություններով, քաղխորհրդի նիստերով, ղեկավարների ցանկությամբ։ Դա բնական պրոցես է, որը ենթադրում է բաց և ցավոտ ներհասարակական խոսակցություն, բոլորին՝ հետևություններ անելու կամք և պատրաստակամություն, մոտեցումները վերանայելու հասունություն։ Սա վերաբերում է բոլորին, բայց շատ ավելի շատ՝ նրանց, որոնց ձեռքում կառավարման լծակներն են։  Իշխանությունը ներկայացնող որոշ պատգամավորների ելույթներն այդքան վտանգավոր չէին լինի, եթե չձևավորվեր ճնշող տպավորություն, որ դա քաղաքական որոշում էր։ Վտանգը հենց սրա մեջ է։

Երրորդ. նկատվում է հետևյալ միտումը. իշխանության ներկայացուցիչները փակվում են իրենց մեջ, սահմանազատում են իրենց արտաքին աշխարհից՝ ստեղծելով կենսագործունեության «անվտանգ միջավայր»։ Սա չափազանց խաբուսիկ է և սովորաբար բերում է լուրջ անոմալիաների։

Կառուցողականության և երկխոսության վերաբերյալ իշխանության կոչերը չափազանց արհեստական են, և  դա հնարավոր չէ թաքցնել։  Դա արվում է մի տեսակ մեծահոգության երանգով։ Բայց հենց իրենք, նման կոչերի հեղինակները, շատ լավ հասկանում են, որ անկեղծ չեն, և դա արվում է հանրային շղարշի հանմար։

Նրանց ամեն նման կոչի տակ նկատվում է ցանկությունը՝ շեշտելու, թե ով է «տան տերը», ով է «իրավիճակի տերը», և ում ձեռքին է «պողպատյա» մանդատը։ Բայց իրականությունն այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանությունը ստացել է ընտրողների թվի ընդամենը 26.5 տոկոսի քվեն։

Իհարկե, կարմիր գծեր չի կարելի անցնել։ Բայց ո՞վ է որոշում, թե որտեղ են դրանք։ Երբ ԱԺ առաջին իսկ նիտում երկու պատգամավոր անազատության մեջ են, դա արդեն կարմիր գիծ է։ Եվ քանի դեռ դա այդպես է, ԱԺ-ն չի կարող լինել կառուցողական։

Չորրորդ.

Այս օրերին լսվել են բազմաթիվ գնահատականներ և խորհուրդներ, թե ինչպես պետք է իրեն պահի ընդդիմությունը։ Սա ես համարում եմ նորմալ և օգտակար։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նոր ընդդիմությանն անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ աշխատանքի լավագույն ձևաչափերը գտնելու համար։

Կա նոր իրականություն. ԱԺ-ում հայտնվել են նոր քաղաքական միավորներ, նոր մարդիկ։ Հետևաբար՝ լինելու է նոր գործելաոճ, նոր մոտեցումներ, նոր քայլեր։ Բայց մեկ օրում գտնել օպտիմալը՝ հնարավոր չէ։

Հինգերորդ.

Վերջապես մենք պետք է անենք հետևություններ և դասեր քաղենք մեր պետության վերջին 3-4 տարվա պատմությունից։ Քաղաքական գործիչները չեն տիրապետում և չեն կարողանում համարժեք գնահատել հանրային տրամադրություննեը։ Չկան օբյեկտիվ հնարավորություններ՝ բացահայտելու ու հասկանալու հասարակության լատենտ պրոցեսները և առաջարկելու համարժեք օրակարգ։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, վտանգավոր` թե´ ընդդիմության, թե´ իշխանության համար, և վերջնահաշվարկում՝ ողջ պետության համար։

Իշխող ուժի ղեկավարն ունի մի հետաքրքիր հատկություն. նա շատ լավ է ընկալում իր ընտրազանգվածի սպասումները և ակնկալիքները, կարողանում է մոբիլիզացնել իր էլեկտորատը։ Եվ խնդիրն այն չէ, որ էլեկտորատը ժամանակի ընթացքում, իհարկե, նվազում է։ Խնդիրն այն է, որ այդ էլեկտորատից դուրս գտնվող լայն հանրության լատենտ տրամադրությունները և ներսում ընթացքող պրոցեսները էապես տարբերվում են նրա «սեփական էլեկտորալ» տրամադրություններից։ Սա մի ծուղակ է, որում հայտնվելու է իշխանությունը, և որը կարող է բերել կոպիտ սխալների՝ պետության անվտանգության և տնտեսական քաղաքականության օրակարգում։

Տեղի է ունեցել ընտրազանգվածների տարանջատում՝ սոցիալական ապահովության հենքի վրա։ Կա տարանջատում՝ կրթական ցենզի հատկանիշով։ Սրանք փոքր Հայաստանի համար վտանգավոր միտումներ են, բայց՝ անխուսափելի, քանի դեռ երկրի ղեկավարը պարբերաբար իրեն դրսևորում է ընդդիմադիր գործչի կարգավիճակում։

Երկրում առկա է զգալի էլեկտորալ պոտենցիալ՝ 700-800 հազար, որն արդեն երկրորդ անգամ չի մասնակցում ընտրություններին։ Սա շատ մեծ թիվ է և շատ կարևոր գործոն՝ առաջիկա քաղաքական պրոցեսների և պետության հեռանկարի համար։

Ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ չեն գնում ընտրությունների։ Սա այլընտրանքի բացակայությա՞ն հետևանքն է, թե՞ անտարբերության։  Ո՞վ և ի՞նչ կարող է առաջարկել այս մարդկանց, որպեսզի նրանք ցուցաբերեն քաղաքական գիտակցություն և անեն իրենց ընտրությունը։

Ամփոփում

Նոր ԱԺ-ի նիստերը, կադրերը, որը տեսնում է մեր հասարակությունը հեռուստացույցով, իրականում մեր մեջ և մեր շուրջ կատարվող պատմական պրոցեսների մի չնչին տոկոսն են և իրականում չեն արտացոլում պրոցեսների խորությունը։

Իսկ արդյո՞ք քաղաքական ուժերը և առաջին հերթին՝ իշխանությունը պատկերացնում են այդ խորությունը։ Սա մի կասկած է, որ ցանկացած գիտակից մարդու հանգիստ չի թողնում։ Պատմական սխալների և պատմական անդառնալիության ռիսկերը ծանր ամպի նման մեր պետության վրա են։ Իսկ արդյո՞ք այս միջավայրը և այս մթնոլորտը մեզ թույլ են տալիս գտնել ճիշտ լուծումներ։

Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում. նա հիվանդանոցում մահացել է Ավարտվել է տղամարդու կողմից քեռու սպանության փաստով քրգործի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞, ի՞նչ է նշանակում «օրինական» պահանջ. Բ. Եսայանը՝ Փաշինյանին ծառայող ոստիկաններին (տեսանյութ) Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» «Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման». Էդգար Էլբակյան Պետությունը նախ և առաջ կառավարման համակարգ է, որի արդյունավետությունից է կախված անկախության աստիճանը․ Նաիրի Հոխիկյան Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է. Shamshyan.com Արցախում ՏԻՄ մարմինների ու պաշտոնատար անձանց ուղղված դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով պատասխաններ․ Արցախի ՄԻՊ Հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ․ բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան Համայնքների խոշորացումով քաղաքական խնդիր են լուծում, թերություններով լի փաթեթ է․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն Տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին՝ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»․ Հասմիկ Պապյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով Իշխանական պատգամավորները մերժեցին քննարկել ՀՀ սահմանային վիճակը Էրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Մեր ապիկար իշխանություններն առանց որևէ «թերացման» կատարում են ճիշտ այն, ինչ մեզնից պահանջում է թշնամին. Սենոր Հասրաթյան Ծեծկռտուք Երևանում. գործի են դրել երկաթյա առարկներ ու դանակներ «Բաքու-Թեհրան-Երևան. խաղ՝ ուղղված սրացմանը». Regnum Մինչ նախագիծը բերելը փորձե՞լ եք լսել համայնքի կարծիքը. Արմենուհի Կյուրեղյանը՝ Վաչե Տերտերյանին Որո՞նք են համայնքների խոշորացման թաքնված պատճառները (տեսանյութ) Իշխանությունը հող է նախապատրաստում հետագա կորսուստների համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը. Գեղամ Նազարյան Ողբերգական վթար՝ Սյունիքում. Toyota RAV4-ը մոտ 100 մետր գլորվել է և հայտնվել ձորում, վարորդը տեղում մահացել է Խոշոր հրդեհ՝ Գնդեվազ գյուղում. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. Մեկնել է 4 մարտական հաշվարկ Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես. hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա. Արամ Գևորգյան Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու մասին ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ապարանի և հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am Առաջիկայում բուռն ներքաղաքական զարգացումներ են սպասվում․ Արթուր Ղազինյան․ Hraparak.am ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի Հայաստանում․ օրերը հայտնի են Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում, ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ Հայկ Դեմոյան Հայկոյի վիճակը ծանրացել է. hraparak.am Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 20 մարդ Բավ է իր թելադրած օրակարգերը ուռացնեք, փչեք ու դարձնեք հանրային քննարկումների հիմնական, երբեմն էլ միակ թեման․ Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Կոտայքի մարզում BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող․ Առուշ Առուշանյան Գազ չի լինելու «Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը 42-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. վերջինիս դին հայտնաբերվել է մեքենայից դուրս Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Երևանում և 7 մարզում երկար ժամանակով լույս չի լինի «Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են «Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն «Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են «Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար. 168.am Կարմիր Շուկայում վարորդը 14-ամյա երեք պատանու է վրաերթի ենթարկել. որոշ ժամանակ անց գտել են նրա՝ ծառից կախված դին Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է․ Արմեն Աշոտյան Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն․ Նարեկ Հախնազարյան Այսպես սրանք ոչ միայն կթրքացնեն, կզրկեն մեզ հայրենիքից ու պետությունից, այլ նաև կստրկացնեն բոլոր բարքերը․ Արտակ Զաքարյան Այսօր ունենք երկու իրականություն՝ Եռաբլուր և Հանրապետության հրապարակ. Էլինար Վարդանյան (տեսանյութ). Yerkir.am Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնող քաղաքացիներին Հայաստանը դարձել է գործիք աշխարհաքաղաքական հզոր ուժերի ձեռքին, որոնք մեզ օգտագործում են ըստ իրենց շահերի և նպատակների. Արթուր Ղազինյան Մեր անկախությունն ամեն տեղ գրավված է՝ սահմաններին ռուսական ու ադրբեջանական դրոշներ են. Կարին Տոնոյան Մենք պետք է կարողանանք համախմբվել, բայց ոչ Փաշինյան Նիկոլի շուրջ. Սայաթ Շիրինյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն «Հայաստան» դաշինքի անդամները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր (լուսանկարներ) Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր. ուղիղ Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում Տաճարը հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում Հետմահու պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ և կամավորականներ Վաղվանից ջերմաստիճանը կնվազի Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ». Էդուարդ Շարմազանով Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով. Hraparak.am Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը պարզ չէ, թե ինչով կվերջանա. Ստեփան Դանիելյան Այս համերգին մասնակցելով մեկընդմիշտ թաղելու եք հայոց պետականության ապագան․ Հայկ Դեմոյան