Երևան, 23.Սեպտեմբերի.2021, 00:00
ԵԱՀԿ ՄԽ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես. hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա. Արամ Գևորգյան «Հայաստան» դաշինքի անդամները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր (լուսանկարներ) Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր. ուղիղ Ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ. ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը. Սամվել Կարապետյան Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն առևանգման կամ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է հանդիպել

Շարունակելու եմ պայքարը նույնկերպ, անկախ նրանից` նստած կլինեմ ներքևում, թե` վերևում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթն ամբողջությամբ.

 

Սիրելի՛  հարենակիցներ,

Ազգային ժողովի նիստին առցանց հետևող մեր քաղաքացինե՛ր,

Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խոսքս ուղղում եմ Ձեզ։

Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս այս վստահության համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:

Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների,  ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։

Այն անհրաժեշտ է երկրի  ժողովրդավարության, կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից և քմահաճույքից:  

Այլ պայմաններում մենք գուցե կարող էինք արձագանքել խորհրդարանական մեծամասնության՝ բանակցությունների միջոցով, համախոհությամբ ԱԺ ղեկավարություն և այլ մարմիններ ձևավորելու առաջարկին։

Սակայն,

-         մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարևոր մասը,

-         մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիք,

-         մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը,

-         մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար:   

Այդքանով հանդերձ՝ մեր և օրվա իշխանության  հակադրությունը անձնական և անհատական չէ. այն ավելի խորը և գաղափարական հիմքեր ունի:

Ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկային ու ապագային վերաբերող տեսլականն է:

 

Եթե փորձեմ կարճ ձևակերպել կամ բանաձևել, ապա  ընդդիմության տեսլականն է՝

 

-         կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը։

 

Իշխանության քողարկված տեսլականն է (ուշադրություն՝ քողարկված, քանի որ ձեռնարկված քայլերը և գործողությունները հայտարարված նպատակների հետ առնչություն չունեն)

 

-         պահպանելով պետության նոմինալ գոյությունը՝ ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներն  ու շահերը պաշտպանելու առաքելությունից։

 

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնացման և կործանման ճանապարհ:  

 

Ահա սա է մեր և օրվա իշխանության հակադրության բուն պատճառը, առարկան և էությունը:

 

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ուստի այս իշխանության հետ ապագա չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Հանդես գալով իբրեւ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունեության առանցքային մի քանի ուղենիշներ և սկզբունքներ.

  • նախ, Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական-հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից, գաղափարակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են. երկիրը պատերազմում պարտության տարած, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա,
  • Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում եւ խորհրդում: Լիարժեք իրացնելով  փոխնախագահին տրված լիազորությունները, հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք՝ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ո՛չ մեր առաջնահերթությունները, ո՛չ էլ մեր ընդհանուր պայքարի թիրախներն ու օրակարգերը։ Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ անկախ նրանից՝ նստած կլինեմ ներքևում թե վերևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա:
  • Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքը եւս մեկ լրացուցիչ գործիք է ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային-պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր:
  • Ի հեճուկս իշխանությունների որդեգրած քաղաքականության՝ ես, իբրև համահայկական քաղաքական ուժի ներկայացուցիչ և Հայ Դատի կենրոնական խորհրդի անդամ, նպաստելու եմ  սփյուռքի հետ վստահության վերականգնմանը,  խորացնելու եմ  Խորհրդարանի և  Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Արտահերթ ընտրություններում դուք մեզ քվեարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախևառաջ մեր միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու և, ի վերջո, ուժեղ Հայաստան կերտելու համար։

 

Թեեւ ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել:  

 

Չփոխվեց իշխանությունը, բայց փոխվեց ընդդիմությունը։ Նոր իշխանությունը դարձավ հին իշխանություն։ Արդյունքում՝ ունենք հին իշխանություն և նոր ընդդիմություն։

 

Նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային  իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի  սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի ապրելու երկիր:

 

Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր գնահատումները նույնն են, օրակարգն անփոփոխ,այս իշխանությունը պետք է հեռանա:

 

Պայքարը շարունակվում է…

 

Շնորհակալություն: 

 

Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում. նա հիվանդանոցում մահացել է Ավարտվել է տղամարդու կողմից քեռու սպանության փաստով քրգործի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞, ի՞նչ է նշանակում «օրինական» պահանջ. Բ. Եսայանը՝ Փաշինյանին ծառայող ոստիկաններին (տեսանյութ) Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» «Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման». Էդգար Էլբակյան Պետությունը նախ և առաջ կառավարման համակարգ է, որի արդյունավետությունից է կախված անկախության աստիճանը․ Նաիրի Հոխիկյան Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է. Shamshyan.com Արցախում ՏԻՄ մարմինների ու պաշտոնատար անձանց ուղղված դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով պատասխաններ․ Արցախի ՄԻՊ Հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ․ բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան Համայնքների խոշորացումով քաղաքական խնդիր են լուծում, թերություններով լի փաթեթ է․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն Տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին՝ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»․ Հասմիկ Պապյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով Իշխանական պատգամավորները մերժեցին քննարկել ՀՀ սահմանային վիճակը Էրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Մեր ապիկար իշխանություններն առանց որևէ «թերացման» կատարում են ճիշտ այն, ինչ մեզնից պահանջում է թշնամին. Սենոր Հասրաթյան Ծեծկռտուք Երևանում. գործի են դրել երկաթյա առարկներ ու դանակներ «Բաքու-Թեհրան-Երևան. խաղ՝ ուղղված սրացմանը». Regnum Մինչ նախագիծը բերելը փորձե՞լ եք լսել համայնքի կարծիքը. Արմենուհի Կյուրեղյանը՝ Վաչե Տերտերյանին Որո՞նք են համայնքների խոշորացման թաքնված պատճառները (տեսանյութ) Իշխանությունը հող է նախապատրաստում հետագա կորսուստների համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը. Գեղամ Նազարյան Ողբերգական վթար՝ Սյունիքում. Toyota RAV4-ը մոտ 100 մետր գլորվել է և հայտնվել ձորում, վարորդը տեղում մահացել է Խոշոր հրդեհ՝ Գնդեվազ գյուղում. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. Մեկնել է 4 մարտական հաշվարկ Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես. hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա. Արամ Գևորգյան Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու մասին ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ապարանի և հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am Առաջիկայում բուռն ներքաղաքական զարգացումներ են սպասվում․ Արթուր Ղազինյան․ Hraparak.am ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի Հայաստանում․ օրերը հայտնի են Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում, ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ Հայկ Դեմոյան Հայկոյի վիճակը ծանրացել է. hraparak.am Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 20 մարդ Բավ է իր թելադրած օրակարգերը ուռացնեք, փչեք ու դարձնեք հանրային քննարկումների հիմնական, երբեմն էլ միակ թեման․ Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Կոտայքի մարզում BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող․ Առուշ Առուշանյան Գազ չի լինելու «Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը 42-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. վերջինիս դին հայտնաբերվել է մեքենայից դուրս Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Երևանում և 7 մարզում երկար ժամանակով լույս չի լինի «Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են «Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն «Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են «Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար. 168.am Կարմիր Շուկայում վարորդը 14-ամյա երեք պատանու է վրաերթի ենթարկել. որոշ ժամանակ անց գտել են նրա՝ ծառից կախված դին Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է․ Արմեն Աշոտյան Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն․ Նարեկ Հախնազարյան Այսպես սրանք ոչ միայն կթրքացնեն, կզրկեն մեզ հայրենիքից ու պետությունից, այլ նաև կստրկացնեն բոլոր բարքերը․ Արտակ Զաքարյան Այսօր ունենք երկու իրականություն՝ Եռաբլուր և Հանրապետության հրապարակ. Էլինար Վարդանյան (տեսանյութ). Yerkir.am Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնող քաղաքացիներին Հայաստանը դարձել է գործիք աշխարհաքաղաքական հզոր ուժերի ձեռքին, որոնք մեզ օգտագործում են ըստ իրենց շահերի և նպատակների. Արթուր Ղազինյան Մեր անկախությունն ամեն տեղ գրավված է՝ սահմաններին ռուսական ու ադրբեջանական դրոշներ են. Կարին Տոնոյան Մենք պետք է կարողանանք համախմբվել, բայց ոչ Փաշինյան Նիկոլի շուրջ. Սայաթ Շիրինյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն «Հայաստան» դաշինքի անդամները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր (լուսանկարներ) Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր. ուղիղ Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում Տաճարը հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում Հետմահու պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ և կամավորականներ Վաղվանից ջերմաստիճանը կնվազի Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ». Էդուարդ Շարմազանով Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով. Hraparak.am Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը պարզ չէ, թե ինչով կվերջանա. Ստեփան Դանիելյան Այս համերգին մասնակցելով մեկընդմիշտ թաղելու եք հայոց պետականության ապագան․ Հայկ Դեմոյան