Երևան, 23.Սեպտեմբերի.2021, 00:00
ԵԱՀԿ ՄԽ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես. hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա. Արամ Գևորգյան «Հայաստան» դաշինքի անդամները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր (լուսանկարներ) Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր. ուղիղ Ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ. ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը. Սամվել Կարապետյան Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն առևանգման կամ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է հանդիպել

Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․

«Նորընտիր ազգային ժողովի իշխանական խմբակցությունը մի քանի առանձնահատկություն ունի․ հավաքվել են այս խմբակցության մեջ մարդիկ, որոնք ուղնուծուծով հակապետական, հակազգային, քաղաքականության մեջ հակահիգիենիկ մարդիկ են․

«Նախկիններ» Փաշինյանն իշխանությունը վերցրեց «ոչ նախկինին» կարգախոսով, ու անունն էլ դրել էր «Նոր Հայաստան»։ Նախկիններին կպցրեցին բազմաթիվ պիտակներ, համարեցին թալանչի, մեղադրեցին և այլն։ Նախկիններին ոչ մի գործ, նրանց հետ ոչ մի համագործակցություն և այլն։ Փաշինյանի 71 հոգանոց թիմում կան պատգամավորներ, որոնք ոչ միայն նախկին են, այլև իշխանության երեք սերունդ փոխած անձինք են։

Օրինակ՝ Գագիկ Մելքոնյան, աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եղել է պաշտպանության փոխնախարար, բանակը քաղաքականությանը խառնելու փուլում ազատվել է աշխատանքից։ Արսենյան Գուրգեն, բավականին կոմֆորտ զոնայում աշխատել է նախկինների ժամանակ, իր հարստությունը «դիզել է» հենց այդ նախկինների ժամանակ, սակայն չգիտես ինչու՝ դժգոհ է։ Խաչատուր Սուքիասյանը ևս համարվում է շատ նախկին, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, սակայն առավելապես հարստացել է հենց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում։ Անդրանիկ Քոչարյանը շատ ավելի նախկին է, քան այդ խորհրդարանում որևէ մեկը։ Վիգեն Խաչատրյանը ոչ միայն նախկին է, այլև նախկինում էլ նրա նկատմամբ ոչ դրական վերաբերմունք կար՝ վատ ինքնադրսևորումների պատճառով։ 90-ականներին այս ակտիվ ՀՀՇ-ականի հասցեին գործընկեր պատգամավորների խոսքերը թևավոր արտահայտություններ էին դարձել․ «Եթե մեկը մյուսին ուզում է հայհոյել, ասում է Վիգեն Խաչատրյան» կամ Պարույր Հայրիկյանի խոսքը․ «Վիգեն ջան, եղբայր ջան, վաղը քո երեխաներն ամաչելու են քո էսօրվա պահվածքի համար»։ Ամաչելու առիթ, հավանաբար, կա, քանի որ ժամանակին ակտիվ ՀՀՇ-ականը դարձավ դավաճանական թիմի մաս։ Նախկիններից է Արմեն Խաչատրյանը, որը ՃՈ պետի տեղակալն էր, որը բավականին հաջողված կարիերա է արել, և այլն։

Ճամբարափոխներ Այս թիմում կան անձինք, որոնք տարբեր ճամբարներ են փոխել և վստահաբար՝ հարմար առիթի դեպքում դա կանեն վերստին։ Օրինակ կարելի է հիշել նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին, Շիրակ Թորոսյանին, որը մի քանի անգամ ԱԺ-ում եղել է ՀՀԿ-ի կողմից, Հայկ Կոնջորյանին, որը «Լուսավոր Հայաստանից» սահուն թռավ այս մյուս ճամբար, Գևորգ Պապոյանին, որը ՀՀԿ էր և այլոց։ Նրանց հետագծին նայելով, «Քաղաքացիական պայմանագիրը» զուտ ժամանակավորապես «ձմեռելու» տեղ է։ Ինչևէ, բոլոր ճամբարափոխների անունը չթվարկենք։

Գործարարներ Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության ամենակարևոր, կարելի է ասել՝ հիմնաքարային դրույթներից էր բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը մերժելը։ Կարճ ժամանակ անց, երբ «իշխանության համը» տեսան ու սկսեցին փող աշխատել, հասկացան, որ գործարարներին հեչ էլ վատ չէ, կարելի է և բերել ԱԺ։ Այս խորհրդարան են մտցրել մի քանի գործարարների, որոնցից ամենախոշորները, իհարկե, Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանն են։ Իշխանությունը սկսում է հենվել գործարարների վրա։ Ընդ որում, այնքան են սերտաճել քաղաքականությանը, որ, օրինակ, նույն ՔՊ-ականներն են ասում, թե դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ։

«Թալանչի և կոռուպցիոներ» Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն սովորություն ունեն անհասցե մեղադրանք հնչեցնել նախկինների նկատմամբ և նրանց համարել թալանչի։ Չկա թալանի վերադարձ, առգրավում, պատժում, բայց կան զուտ խոսքեր։ Նույնությամբ, որպես հայտնի կոռուպցիոներ, թալանչի, պարբերաբար մամուլը տալիս է, օրինակ, Անդրանիկ Քոչարյանի անունը։ Մամուլը գրում է, թե «Լևոնի թվին» ինչեր է արել Գյումրիում։ Նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը «մեռավ» օրինակներ բերելով, թե ինչպես է պետական սեփականությունը արտահանվել Իրան՝ Անդրանիկ Քոչարյանի «դաբրոյով»։ Կամ, ասենք, մամուլը բազմիցս անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի որդու՝ խիստ կասկածելի պայմաններում բանակից ազատմանը։

Թալանչիների ցուցակում, ըստ մամուլի, կարելի է հանգիստ ներառել Գագիկ Մելքոնյանին, որը գեներալ-լեյտենանտ է, եղել է պաշտպանության փոխնախարար՝ թիկունքի գծով և բանակը, ինչպես հենց իրենք կասեպյին, թալանել է՝ գողանալով անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հացը։

«Պետությունը քանդածներ» Նոր խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք նախկինում եղել են նախարար․ օրինակ՝ Զարուհի Բաթոյանը եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար։ Երկուսի պաշտոնավարումն էլ համարվում է ամենավատ շրջանը ՀՀ պատմության մեջ։ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը համարում էր սովորական հիվանդություն, կառավարությունը վատ պատրաստվեց դրա դեմ պայքարում, ու այսօր, արդեն, շուրջ 6 հազարի է հասնում զոհերի թիվը։ Արսեն Թորոսյանը հայտնի է կադրային խայտառակ ընտրություններով։ Այս երեսփոխանի անունը, իհարկե, կարելի էր տեղափոխել նաև նախորդ բաժնում․ օրինակ՝ շատ կասկածելի հանգամանքներում Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը սկսեց ծաղկել, պետպատվերներ «կպցնել» ամուսնու՝ նախարար դառնալուց հետո։

Զարուհի Բաթոյանի գլխավոր անելիքները նախարարի պաշտոնում եղել են իր բարեկամներին այնտեղ տեղավորելը՝ բավականին յուղոտ պաշտոններում։

«Ազգուտակով պատգամավոր»․ Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարություններից մեկը նախահեղափոխական ու հեղափոխական շրջաններում այն էր, թե պետք է մերժել խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը, այսպես շարունակելն անհնար է, խելացի մարդիկ մնում են հետին պլանում, պաշտոն են ստանում իշխանության ազգուտակը։ 2018 թվականի հեղափոխություն կոչվածով նաև սա մերժվեց։ Այսօրվա խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի եղբորորդին թեև չընտրվեց, բայց Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, քավորի եղբայր Վահե Ղալումյանը դարձյալ խորհրդարանում են։ Ավելին, Լենա Նազարյանն էլ որպես բոնուս ամուսնուն էլ է տեղավորել ԱԺ։ Հիմա մարդ ու կին աշխատում են միասին։ Իհարկե՝ դեպքերը պարզապես բազմաթիվ են, երբ ազգուտակը պաշտոնի է։ Եթե սկսենք այդ դեպքերի թվարկումը, պարզապես հատորներ հնարավոր է գրել։ Ասում են, թե իրենք մեղք չունեն, որ իրենց բարեկամները տաղանդի կտոր են։ Բայց այդ պարագայում, ընդունենք, որ մեղք չուներ նաև նախկին իշխանությունը, որին, ստացվում է՝ անարդարացի քննադատում էինք։

Խուլիգաններ Այս իշխանությունը մեղադրում էր նախկիններին նաև մականունավորներին առաջին պլան բերելու կամ՝ խորհրդարան մտցնելու, վատ բարքերի համար։ ՀՀ նոր խորհրդարանում, սակայն, ոչ միայն բազմաթիվ են մականունավորները, այլև փողոցային վարք դրսևորող պատգամավորները։ Իհարկե՝ առաջինը կարելի է հիշատակել «Շիշ բռնողի» (ավազանի անունը՝ Հայկ Սարգսյան) անունը, որը ոչ միայն կոպիտ բառապաշար ու պատգամավորին ոչ հարիր վարք է դրսևորում, այլև գողանում է միկրոֆոն, հեռախոս և այլ՝ իրեն այդ պահին ոչ անհրաժեշտ իրեր։ Սա կոչվում է խուլիգանություն։ 

Ցավոք, միայն Հայկ Սարգսյանը չէ։ Կարելի է հիշատակել Հակոբ Արշակյանին, որը ծեծել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին՝ իրեն սրճարանում հարց ուղղելու համար (աշխատանքային ժամին)։ Կարելի է նշել Տրդատ Սարգսյանին, որը Վայոց ձորի մարզպետ էր ու մասնակցել էր ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի արդյունքում կոմայի հասցնելու «միջոցառմանը»։ Եթե Շիշ բռնողին խուլիգանությունները ներվում էր միանգամից, անգամ քրգործերն չէին հարուցվում, ապա մարդ ծեծող պաշտոնյաներն ազատվեցին աշխատանքից և փոխհատուցում ստացան պատգամավորի աթոռը։

Թրքասերներ, հակառուսներ և սորոսականներ, գործակալներ․ Իշխանական խմբակցության մեջ ունենք պատգամավորներ, որոնք թուրքերի հետ ակտիվ շփումներ են ունեցել, ընդհուպ՝ կազմել են պատմության դասագրքերի չափորոշիչներ, նեղվում էին, որ հայոց պատմության դասագրքերում թուրքը թշնամի է։ Կա անձ, որը ներկայացնում էր Արցախը ադրբեջանական հող։ Կան անձինք, որոնք ակտիվ ակցիաներ են արել Ռուսաստանի դեսպանատան դիմաց, Արցախի ներկայացուցչության դիմաց։ Ինչպես նաև կան բազմաթիվ սորոսականներ։ Այս բոլորը մեկ խմբում են ներառվում, որոնց սովորաբար հանրությունը դիտում է որպես ի վնաս մեր ազգային, պետական շահի սպասարկու։ Օրինակ՝ հիշատակել կարելի է Մարիա Կարապետյանի, Անուշ Բեղլոյանի, Թագուհի Ղազարյանի, Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Արսեն Թորոսյանի, Լենա Նազարյանի, Սոնա Ղազարյանի և այլոց անունները։

Ի դեպ, ուշագրավ է, որ ԱԺ երկու իշխանական փոխնախագահներից մեկը Թուրքիայում գործունեություն ծավալած երիտասարդ է, մյուսը՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույց արած երիտասարդ, որի անունը, ի դեպ, հիշատակեցինք նաև «խուլիգաններ» խմբում։

Անսկզբունքայիններ․ այս խորագրի տակ կարելի էր հավաքել իշխանական պատգամավորների մեծ մասին։ Իհարկե՝ դժվար է ասելը, թե սորոսականները կամ թրքասերները չունեն սկզբունք․ Բնականաբար՝ ունեն ու առաջ են տանում հետևողականորեն։ Բայց կան անձինք, որոնց համար կարևորը աշխատավարձն է, հարմար պայմաններում ապրելը՝ առանց մտածելու վաղվա հացի մասին կամ հանգիստ պայմաններում փող դիզելը։ Կապ չունի՝ որ իշխանության հետ կաշխատեն։ Սկզբունքներ գոյություն չունեն այստեղ ու երբեք էլ չճեն եղել, քանի որ ՔՊ կուսակցությունը ո՛չ նորմալ գաղափարախոսություն ունի, ո՛չ էլ սկզբունքներ ու արժեքներ։ Իսկ թիմի ղեկավարի գլխավոր նպատակը միշտ եղել է փող աշխատելը՝ ումից հնարավոր է և որքան շատ՝ այնքան ավելի լավ սկզբունքով։

Կան պատգամավորներ, ի դեպ՝ սա շատ հաճախ է լինում իշխանական պատգամավորների շրջանակներում, որոնք խիստ բացասական հարաբերություններ ունեն ընտանիքի անդամների, հարազատների հետ ու այն աստիճանի, որ դա նաև մամուլ է հասել։ Բայց դա անձնական դաշտ է, ուստի անուններ չենք նշում։ Թեև, կրկնում ենք՝ նրանք արդեն մամուլով են իրար դեմ խոսում։

Իհարկե՝ կարելի է այլ խմբերի էլ բաժանել իշխանական պատգամավորներին։ Բայց այս ամենից մեկ կարևոր բան է պարզ դառնում՝ սա իրենց հռչակած հեղափոխական արժեքներն իսպառ տապալած խմբակցություն ու իշխանություն է։ Նրանք բոլոր վատ երևույթները, որոնց դեմ իբրև թե պայքարում էին, կատարելագործեցին։ Այս մարդիկ իրականում դավաճանեցին ոչ միայն «հեղափոխությանը», այլև պետությունը։

Սրանք հասան նախկիններին ու անցան նրանցից։ Եկեք ընդունենք, որ 71 հոգու համար սա չափից շատ է։

Տրամաբանական հարց է առաջանում՝ «Բա սրա՞ համար էինք հեղափոխություն արել»»։

Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում. նա հիվանդանոցում մահացել է Ավարտվել է տղամարդու կողմից քեռու սպանության փաստով քրգործի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞, ի՞նչ է նշանակում «օրինական» պահանջ. Բ. Եսայանը՝ Փաշինյանին ծառայող ոստիկաններին (տեսանյութ) Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)․ Yerevan.Today Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» «Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման». Էդգար Էլբակյան Պետությունը նախ և առաջ կառավարման համակարգ է, որի արդյունավետությունից է կախված անկախության աստիճանը․ Նաիրի Հոխիկյան Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է. Shamshyan.com Արցախում ՏԻՄ մարմինների ու պաշտոնատար անձանց ուղղված դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով պատասխաններ․ Արցախի ՄԻՊ Հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ․ բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան Համայնքների խոշորացումով քաղաքական խնդիր են լուծում, թերություններով լի փաթեթ է․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն Տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին՝ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»․ Հասմիկ Պապյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով Իշխանական պատգամավորները մերժեցին քննարկել ՀՀ սահմանային վիճակը Էրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Մեր ապիկար իշխանություններն առանց որևէ «թերացման» կատարում են ճիշտ այն, ինչ մեզնից պահանջում է թշնամին. Սենոր Հասրաթյան Ծեծկռտուք Երևանում. գործի են դրել երկաթյա առարկներ ու դանակներ «Բաքու-Թեհրան-Երևան. խաղ՝ ուղղված սրացմանը». Regnum Մինչ նախագիծը բերելը փորձե՞լ եք լսել համայնքի կարծիքը. Արմենուհի Կյուրեղյանը՝ Վաչե Տերտերյանին Որո՞նք են համայնքների խոշորացման թաքնված պատճառները (տեսանյութ) Իշխանությունը հող է նախապատրաստում հետագա կորսուստների համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը. Գեղամ Նազարյան Ողբերգական վթար՝ Սյունիքում. Toyota RAV4-ը մոտ 100 մետր գլորվել է և հայտնվել ձորում, վարորդը տեղում մահացել է Խոշոր հրդեհ՝ Գնդեվազ գյուղում. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. Մեկնել է 4 մարտական հաշվարկ Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես. hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա. Արամ Գևորգյան Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու մասին ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ապարանի և հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am Առաջիկայում բուռն ներքաղաքական զարգացումներ են սպասվում․ Արթուր Ղազինյան․ Hraparak.am ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի Հայաստանում․ օրերը հայտնի են Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում, ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ Հայկ Դեմոյան Հայկոյի վիճակը ծանրացել է. hraparak.am Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 20 մարդ Բավ է իր թելադրած օրակարգերը ուռացնեք, փչեք ու դարձնեք հանրային քննարկումների հիմնական, երբեմն էլ միակ թեման․ Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Կոտայքի մարզում BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող․ Առուշ Առուշանյան Գազ չի լինելու «Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը 42-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. վերջինիս դին հայտնաբերվել է մեքենայից դուրս Ռուբլու փոխարժեքը տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Երևանում և 7 մարզում երկար ժամանակով լույս չի լինի «Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են «Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն «Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են «Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար. 168.am Կարմիր Շուկայում վարորդը 14-ամյա երեք պատանու է վրաերթի ենթարկել. որոշ ժամանակ անց գտել են նրա՝ ծառից կախված դին Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է․ Արմեն Աշոտյան Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն․ Նարեկ Հախնազարյան Այսպես սրանք ոչ միայն կթրքացնեն, կզրկեն մեզ հայրենիքից ու պետությունից, այլ նաև կստրկացնեն բոլոր բարքերը․ Արտակ Զաքարյան Այսօր ունենք երկու իրականություն՝ Եռաբլուր և Հանրապետության հրապարակ. Էլինար Վարդանյան (տեսանյութ). Yerkir.am Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնող քաղաքացիներին Հայաստանը դարձել է գործիք աշխարհաքաղաքական հզոր ուժերի ձեռքին, որոնք մեզ օգտագործում են ըստ իրենց շահերի և նպատակների. Արթուր Ղազինյան Մեր անկախությունն ամեն տեղ գրավված է՝ սահմաններին ռուսական ու ադրբեջանական դրոշներ են. Կարին Տոնոյան Մենք պետք է կարողանանք համախմբվել, բայց ոչ Փաշինյան Նիկոլի շուրջ. Սայաթ Շիրինյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն «Հայաստան» դաշինքի անդամները ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով այսօր այցելել են Եռաբլուր (լուսանկարներ) Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր. ուղիղ Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում Տաճարը հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում Հետմահու պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ և կամավորականներ Վաղվանից ջերմաստիճանը կնվազի Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ». Էդուարդ Շարմազանով Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով. Hraparak.am Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը պարզ չէ, թե ինչով կվերջանա. Ստեփան Դանիելյան Այս համերգին մասնակցելով մեկընդմիշտ թաղելու եք հայոց պետականության ապագան․ Հայկ Դեմոյան