Որքա՞ն գումար էր ծախսել ԲԴԽ-ն աչք ծակող ֆուրշետի համար. Factor.am
Ապրիլի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակից հյուրերի համար կազմակերպվել էր հյուրասիրություն, որն իր ճոխությամբ գրավեց լրատվամիջոցների ուշադրությանը։
«Factor.am»-ը գրավոր հարցմամբ փորձեց պարզել՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ հյուրասիրության համար և ի՞նչ միջոցներից է այն վճարվել։
Ի պատասխան մեր հարցերի Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին կազմակերպված միջոցառման ժամանակ կազմակերպված ֆուրշետի համար վճարվել է 314 հազար դրամ, իսկ ընդունելությանը կազմակերպվել է 98 հրավիրյալի և 40 լրագրողի համար։
Մեզ տրված պատասխանից պարզ է դառնում, որ այդ 314 հազար դրամը վճարվել է պետբյուջեից Դատական դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների հաշվին։