Երևան, 19.Ապրիլի.2019, 00:00
Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի. Shamshyan.com Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա Հրազենից վիրավորված 24-ամյա զինծառայողը մահացել է. ՔԿ Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքներին․ որոշումը կբողոքարկվի Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. ԱՀ Նախագահի հաղորդումը խորհրդարանում «Լինել հարյուր տոկոսով հորդանանցի և հարյուր տոկոսով հայ, սա է հաջողության բանաձևը». նախագահ Սարգսյանը հանդիպել է հորդանանահայ համայնքի հետ Մինչ Ադրբեջանը սրում է նիզակները, Հայաստանում բռնոցի-պպզոցի-ասֆալտին փռոցի են խաղում ու զբաղված են ինչ-որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով. Հ. Հարությունյան

Հասարակությունը լավ գիտի մեկի վրա «շատով» հարձակվելու արվեստը. վախը խժռում է անհատին. Վահե Հովհաննիսյան

Հասարակությունը լավ գիտի մեկի վրա «շատով» հարձակվելու արվեստը:

Այս մասին իր «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» վերնագրով հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Հոդվածում նա, մասնավորապես, նշում է.

«1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է հուտուների «Ինտերահամվե» կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։

Նախաքաղաքացու օրը

Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները եւ մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։ Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։

Մենք դեռեւս ապրում ենք ուրիշների եւ հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների եւ հորինվածքների շրջանակում։

Հետեւաբար՝ ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջեւում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։

Երբ հարթակից հնչեց հասարակությունը սեւ ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն եւ հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձեւը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետեւում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլեւս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։

Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որեւէ դեպքում, որեւէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետեւ դրանից մինչեւ «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։

Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության եւ «հանուն ճշմարտության եւ օրենքի» վարքագծի տարբերությունը։

Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել:

Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետեւ չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաեւ նրանք, ովքեր երբեւէ օպերան ներսից չեն տեսել, եւ այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։

Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝ հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։

Այս հասարակությանը ոչ ոք երբեւէ չի կրթել, բայց մինչեւ վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։

Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակին վերածված՝ օպերայի հարթակն էր։ Անկախության ձեւավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առեւտրի ու մանիպուլյացիաների հարթակի։

Գուցե ՝ դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի եւ այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետեւանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգեւոր եւ այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։

Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։

Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսեւորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։ Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։

Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։ Իսկ այսօրվա պայմաններում թերեւս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, եւ այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։

Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների եւ լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, եւ շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձեւավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետեւ անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու եւ անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո եւ հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սեւ ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։

«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ հաճախ կրում են «ազատ» եւ «ազատություն» բառերը։

Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետեւ ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան՝ պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։

Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետեւանքներն ու հետեւությունները։

Երբ որեւէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։

Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։

Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ, երբ նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր եւ անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերեւալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետեւաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։

Ի՞նչ լուծում կա

Մենք պետք է հասկանանք խնդրի կարեւորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ եւ կոնկրետ հետեւանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։

Մենք պետք է ձեւակերպենք նոր խաղի կանոն. որեւէ շահի, որեւէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։

Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձեւակերպումների մեջ, հանկարծ որեւէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։

Շատ կարեւոր է, որ իշխանությունը բոլոր կարեւոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին եւ հստակ ձեւակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռեւս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, եւ, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։

Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը եւ կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը. դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ»։

Վարչապետի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ԱԺ-ի հետ կապերի վարչության պետի պաշտոնից. նա այդ պաշտոնում էր 19 տարի Երեկ Սորոսի գրանտակերների իսկական առցանց պայթյուն էր. Հովհաննես Հարությունյան «Որ տեղիս խփեցիր` այդ տեղս ուտես», կամ մի փոքրիկ դիպված Վլադիմիր Կարապետյանի կյանքից. Նարեկ Սամսոնյան Ամենամեծ կոռուպցիոն պատմությունը սկսվեց, երբ հեղափոխական դաշինքը շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց ավագանու և ԱԺ ընտրությունների ժամանակ. քաղաքագետ Արարատ քաղաքում 1000 մարդ կդառնա գործազուրկ, իսկ որտե՞ղ են փնտրելու աշխատանք․ Արթուր Գրիգորյան․ Factor.am Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Սյունիքի մարզում համայնքի ղեկավարը խմած վիճակում УАЗ-ով վթարի է ենթարկվել. նա կասկածվում է 51-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Shamshyan.com «Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն. News.am Հայկ Մարությանը «ֆռռացրե՞ց» վարչապետին, թե՞ նրանք միասին «ֆռռացրին» մեզ. Hraparak.am ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 47-ամյա վարորդը մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են դրսում. Shamshyan.com Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը «Փաստ». Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. ՌԴ նախագահը դիտավորյալ է ձգձգում իր այցը Փաշինյանի՝ կոռուպցիայի վերացման խոստումը հերթական միֆն էր, նրա հերթական հռետորաբանական հնարքը. Ավետիք Չալաբյան «Հրապարակ». Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. Կոնգրեսում հանդիպումը տարակուսանքի տեղիք է տվել ԱԺ քառօրյան շարունակվում է. քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ուղիղ) «Իրատես». «Իմ քայլում» իրար վրա «բոչկա են գլորում», իրար «տակ են փորում». հյուրերը հանկարծակիի են եկել Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, ձյան առատ տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան «Իրատես». Ծառուկյանի հարազատ քաղաքը ՔՊ-ն մտադիր է իրենով անել. դեռ չեն ուզում բորբոքել, բայց… «Հրապարակ». Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ Կառավարությունը 124 մլն է հատկացնում «Քաղաքացու օրվա» համար, այն դեպքում, երբ մարդիկ զուրկ են տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից. ԼՀԿ պատգամավոր «Ժողովուրդ». ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահների հարցերով 2-րդ «չեպեն». քննարկվել է Էդուարդ Աղաջանյանին և նրա տեղակալին պաշտոնից ազատելու հարցը «Իրատես». Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է «Հրապարակ». Երեք ժամանոց ֆրակցիայի նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «կրքերը կարող են բորբոքվել» «Հրապարակ». Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». մեղավորը Դիջեյ Էդոն է «Ժամանակ». Նորագավիթի մաքսատան մի­ջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել. նոր մանրամասներ Գրպանահատ է բերման ենթարկվել․ նա թիվ 41 երթուղայինում դրամապանակ էր հափշտակել Այսօրվա քաղաքական դաշտը նման է ճահճի, որը ստեղծել է Փաշինյանը, և որում բազմացել են արևմտամետ մի շարք գորտեր. Նարե Գրիգորյան Այսքանից հետո դուք ասում եք, թե բա՞ն է փոխվել «նոր Հայաստանում». Լուսինե Հարոյան ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը». Ռոբերտ Քոչարյանի հոդվածը Նուռնուս գյուղում հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Գաղափարը գտավ հերոսին. Նուրսուլթան Նազարբաևը կնշանակվի ԵԱՏՄ պատվավոր քարտուղար. Shantnews.am Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը. News.am Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության` էլեկտրագնացքի հաջողությունը. Antifake.am «Մեզ ասում են՝ դուրս եկեք, նա պետք է աշխատի». Ինստիտուտի ղեկավարը՝ Կառավարության որոշման մասին. 168.am #SutNikol նախաձեռնությունը հայտարարում է մրցույթի մեկնարկի մասին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի. Antifake.am Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Մասաչուսեթսի խորհրդարանում հարգել են Հայոց ցեղասպանության հիշատակը Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ-ն հաստատում է ՀՀ Հպարտ քաղաքացու համար 3-րդ օրն է որևէ նախագիծ չի քննարկվել. Հովհաննես Սահակյան Նախագահն ու ՄԻ պաշտպանը քննարկել են Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ապրիլի 24-ին կքննարկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը. Զախարովա Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց Հայաստանի կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են տեսնում իրանական ցեմենտի համար տուրք սահմանելու պարագայում Ես չգիտեմ՝ ինչպես պետք է նշել «Քաղաքացու օրը», ինքս դեմ եմ քվեարկել. Գորգիսյան. News.am 85 կողմ, 20 դեմ. Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ «ՊԵԿ–ի աշխատակիցը 950 դրամանոց մայկա ա վերցրել, եկել ա՝ 50 դրամի համար 170 հազար տուգանել». Գագիկ Ծառուկյան. News.am Պետությունը Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանող օրենքի ընդունումից առաջ կանցկացնի քննարկում Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Խորհուրդ կտամ հետևել քաղաքական տիտան Ն. Փաշինյանի օրինակին և համապատասխան կադրեր փնտրել մանկապարտեզներում. Կորյուն Գրիգորյանը՝ Մարիամ Փաշինյանին «ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի». Ստեփան Դանիելյան Վարչապետին առաջարկել եմ հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը. Էդմոն Մարուքյան Ֆրանսիայի հետ մենք ունենք եղբայրական հարաբերություններ. Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Լը Ֆիգարո» պարբերականին Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը Անօրինական եկել, զավթել է իմ տարածքը․ Գագիկ Պողոսյան. Politik.am Այդ երբվանի՞ց են հակառակ կարծիք արտահայտողներին սպառնում ԱԱԾ-ով. Անի Կարապետյանի բաց նամակը Արթուր Վանեցյանին Փլուզում Գյումրի քաղաքում Երկու ՋՕԸ-ներում ՊՎԾ-ն հայտնաբերել է ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ Կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը օրացույցում ամրագրելու համար. Անի Սամսոնյանը՝ Քաղաքացու օրվան հատկացվող 124 մլն-ի մասին Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի. Shamshyan.com ԱԱԾ-ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան և գրասենյակի խուզարկությունների բնականոն ընթացքը Գերեզմանում էլ լինեմ, պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Սանասարյանը՝ քրեական գործի մասին «Խոշտանգումներ նաև իմ համակրած իշխանության օրոք». Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում (լուսանկարներ). Tert.am Վարչապետի թեկնածուն չի հաստատվի պաշտոնում. 168.am Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի ասուլիսը՝ աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ Սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել. Դավիթ Խաժակյան. Aysor.am Կառավարությունը 124 մլն դրամ կծախսի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին Այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց ՀԾԿՀ նախագահի թեկնածուն ԱԺ-ին ներկայացրեց ոլորտի իր առաջնահերթությունները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակումներ Մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանե՛ք. վարչապետն անդրադարձավ ՀԴՄ-ներ չտրամադրելու խնդրին Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի. Նոր մանրամասներ. Armdaily.am Հրազենից վիրավորված 24-ամյա զինծառայողը մահացել է. ՔԿ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն