Երևան, 18.Սեպտեմբերի.2021, 00:00
Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է հանգեցնելու. «Հայաստան» դաշինք «Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ». հասկանում ե՞ք՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան. Նաիրի Հոխիկյան Տեսանյութի տղան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է. տղերքը հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում. Արամ Գևորգյան Դատարանը մերժել է արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր առանց որևէ իրավական պատճառի․ հայտարարություն Ադրբեջանական զինուժը Արցախում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. անունը հայտնի է Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին՝ 10 միլիոն...սա է իրականությունը. Նարեկ Մանթաշյան «Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը Որոտանի հատվածում իրանական մեքենաներ են կուտակվել․ ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել իրանցիներին, որոնք չեն վճարում Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին

Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր

Yerevan.Today-ը գրում է․

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ մինչև հիմա, բազմիցս է խոսվել այն մասին, որ ՀՀ այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար դեմ է եղել այս կամ այն շրջանն ազատագրելուն, և ազատագրվել է նրա կամքին հակառակ։ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Արցախի ազատագրված շրջանների մասին հայտնի է ու այն ամփոփվում է «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» թևավոր դարձած խոսքով։

Օրերս ակտիվացել են հիշողությունները Քարվաճառի ազատագրումից հետո այն տալու մտադրության մասին։ Համացանցում տարածվեց արխիվային տեսանյութ մի հանդիպումից, որը տեղի է ունեցել 1993թ․ հունիսի 14-ին՝ Ստեփանակերտում․ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Արցախի իշխանություններին գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր, որպես «պատանդ», 10 օր մնալ Ստեփանակերտում (Մինչ այդ, մի հանդիպում էլ տեղի էր ունեցել հունիսի 12-ին՝ Գորիսում)։ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր հանձնել Քարվաճառը ու ընդունել միջնորդների խաղաղարար ծրագիրը, փոխարենը պահել վերահսկողությունը Լաչինի միջանցքի վրա։ Եվ սպառնում էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կդառնա մեր թշնամին, մանավանդ 40 օր հետո փամփուշտը վերջանալու է, 7 օր հետո վերջանալու է մթերքը։ ԼՏՊ առաջարկով, ԼՂՀ իշխանությունները պետք է համաձայնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում էր ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել բոլոր նրանց, ովքեր կխախտեին այդ պայմանավորվածության դրույթները, եթե անգամ նրանք լինեին Արցախի իշխանության ներկայացուցիչներ։

Փաստացի, Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը։

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր։ Հանդիպման ժամանակ համաձայնություն է կայացվում ստորագրել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փաստաթուղթը՝ Հայաստանի ղեկավարության հետ հարաբերությունները չփչացնելու համար, սակայն իրենց՝ Արցախի վրա դրված պարտավորությունները կատարելու համար ժամանակ են խնդրում։ Լևոն Տեր-Պետրոսյանը «համաձայնությունը ստացած»՝ հետ է գալիս Երևան, իսկ Արցախում մոռանում են այս փաստաթղթի մասին և Քարվաճառն ադրբեջանցիներին հանձնելու աշխատանքներ տանելու փոխարեն ազատագրում են Աղդամը։ Մի քանի հաղթանակներից հետո իրավիճակը փոխվում է, և փաստաթուղթն իրականություն չի դառնում։

Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի երկրորդ մասում «Քելբաջար» հատվածում անդրադառնում է շրջանի կարևորությանը, ազատագրմանը և այս ամբողջ պատմությանը։ Նա գրում է, ապրիլի 5-ին Օմարի լեռնանցքն գրավելու ու լիակատար հսկողության Քելբաջարը վերահսկողության տակ վերցնելու ժամանակահատվածի մասին: Կրճատումներով ներկայացնում ենք գրքից այդ հատվածները․

«․․․Քելբաջարի գրավումից հետո միջնորդները սկսեցին ուժեղ ճնշում գործադրել մեզ վրա՝ պահանջելով շրջանը վերադարձնել Ադրբեջանին: Ըստ երևույթին, նրանց թվացել էր, թե մեր հաջողությունը փոխել է իրավիճակը, սակարկության առարկա է հայտնվել՝ Քելբաջարը, և կարելի է գտնել հակամարտությունը կարգավորելու բանաձևը: Հայաստանի ղեկավարությունը լրջորեն անհանգստացած էր այդ ճնշումից՝ համարելով, որ մեր անզիջում դիրքորոշումը կարող է պատժամիջոցների ու երկրի միջազգային մեկուսացման պատճառ դառնալ: Մեզ համար ավելի հեշտ էր. մենք ընտրություն չունեինք: Գոյատևման պատերազմ էր, և Քելբաջարը վերադարձնելը որպես ինքնասպանություն էինք ընկալում: Սուիցիդային հակումներ չունեինք, ավելին՝ արդեն զգացել էինք հաղթանակի համը: Իհարկե, այդ կարգի բանաձևերը մեզ էլ էին անհանգստացնում, բայց ոչ այնքան, որ ակնհայտ հիմարություններ անեինք: Ղարաբաղը չճանաչված հանրապետություն էր մնում, մեզ վրա ուղղակի ճնշում գործադրելու լծակներ չկային, և, բնականաբար, ամբողջ ճնշումը կենտրոնանում էր Հայաստանի վրա: Տրամաբանությունը հասկանալի էր. քանի որ Հայաստանն օժանդակում է Ղարաբաղին, նրա վրա էլ ընկնում է մեզ մոտ տեղի ունեցողի պատասխանատվությունը: Ղարաբաղի իրադարձությունները մշտական գլխացավանք էին դարձել Տեր-Պետրոսյանի համար. վախենում էր, որ դրանք կարող են հանգեցնել երկրի համար ծանր հետևանքների: Ես ըմբռնումով էի մոտենում նրա տագնապին, բայց այն չափազանցված էի համարում: Ինձ չէր լքում համոզվածությունը, որ բանաձևերին ոչ մի պատժամիջոց էլ չի հաջորդի: ՍՍՀՄ փլուզումն այնքան արագ էր տեղի ունեցել, որ համաշխարհային ու տարածաշրջանային խաղացողները դժվար թե հասցրած լինեին որոշարկել իրենց երկարաժամկետ հետաքրքրությունները Հարավային Կովկասում: Ուրեմն և կտրուկ շարժումներ չեն անի, ու ամեն ինչ կախված կլինի դե ֆակտո ձևավորվող իրավիճակից: Դրա համար էլ մենք շտապում էինք ամրապնդել ռազմական հաջողությունն ու առավելագույնը ստանալ, մինչև որ բոլորը աշխարհաքաղաքական առումով մարսած կլինեն ՍՍՀՄ փլուզումը:

․․․ Հայաստանի Անվտանգության խորհուրդը հունիսի 12-ին արտագնա նիստ էր նշանակել Գորիսում, որին հրավիրվել էր Ղարաբաղի ղեկավարությունը: Նիստի նպատակն էր Քելբաջարը Ադրբեջանին վերադարձնելու համաձայնություն ստանալ մեզնից: Առաջարկվում էր վերադարձնել Քելբաջարը, դադարեցնել ռազմական գործողություններն ու խաղաղապահ զորքեր մտցնել տարածք: Այդ ամենը բացարձակապես չէր համապատասխանում իրավիճակի մեր տեսլականին և, ինչպես մեզ այն ժամանակ թվում էր, առավելապես բխում էր միջնորդների շահերից: Ես կարծում էի, որ այդ իրավիճակում խաղաղապահ ինչ ուժեր էլ լինեն՝ չեն ապահովի Ղարաբաղի անվտանգությունը: Մի խոսքով, մենք մտադիր չէինք հանձնել Քելբաջարը. դրա համար չէինք ազատագրել:

Գորիս մեկնելու նախօրեին մի քանի հեռախոսային խոսակցություն ունեցա Տեր-Պետրոսյանի հետ, որոնց ընթացքում նա խիստ կտրական էր արտահայտվում Քելբաջարը հանձնելու վերաբերյալ՝ դա անխուսափելի քայլ համարելով: Հասկանում էի, որ նա իր տեսակետը չի փոխի, ուստի Գորիսում հեշտ հանդիպում չի սպասվում. մեզ վրա ուժեղ ճնշում է լինելու: Տեր-Պետրոսյանի հետ բախվել չէի ուզում. չէ՞ որ Հայաստանի հետ մեկտեղ լուծելու բազմաթիվ հարցեր ունեի, ու լավ հարաբերությունները չափազանց կարևոր էին: Իսկ, այ, եթե Քելբաջարը հանձնելու դեմ հանդես գային ԳԽ նախագահության անդամները, իդեալական տարբերակ կլիներ: Նախագահության մեծ մասը դաշնակցականներ էին, իսկ նրանց կուսակցության հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ առանց այն էլ հարթ չէին: Եվ ես Տեր-Պետրոսյանին առաջարկեցի Գորիս հրավիրել Ղարաբաղի խորհրդարանի ամբողջ ղեկավարությանը: Նրանք 1993 թվականի ձմեռվանից արդեն աշխատում էին, չնայած դեռ նիստեր չէին անում: «Գիտե՛ս,- ասում եմ Լևոնին,- դա շատ կարևոր հարց է: Քննարկմանը պիտի մասնակցի Գերագույն խորհրդի ամբողջ ղեկավարությունը, որ հետո ոչ մի սպեկուլյացիա չլինի: Մանավանդ որ մեծամասնությունը դաշնակցականներն են, ու եթե նրանք Քելբաջարը վերադարձնելու կողմ քվեարկեն, դա թույլ չի տա՝ Դաշնակցության կողմից բողոքի տրամադրություններ բորբոքվեն Հայաստանում»: Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Մնում էր պայմանավորվել մեր խորհրդարանի ղեկավարության աջակցության վերաբերյալ:

Գորիս մեկնեցի մեր արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի ու Սամվել Բաբայանի հետ: Ճանապարհին շրջանցեցինք ԳԽ նախագահության ներկայացուցիչների մեքենան ու հենց ճանապարհին խոսեցինք նրանց հետ: Ես ուղիղ ասացի.

- Տղե՛րք, ախր, դուք դեմ եք Քելբաջարը հանձնելուն: Չեմ ուզում փչացնել հարաբերությունները Հայաստանի նախագահի հետ, մեզ ամենօրյա աշխատանք է սպասում: Վերցրեք կտրուկ մերժման նախաձեռնությունը, բացատրեք, որ դա սպառնալիք է ստեղծում Ղարաբաղի անվտանգության համար: Պայմանավորվեցի՞նք:

- Հա՛, իհա՛րկե, մենք ամեն ինչ կբացատրենք: Ոչ մի դեպքում չի կարելի հանձնել Քելբաջարը,- համաձայնեցին նրանք:

Հասանք Գորիս: Անվտանգության խորհրդի նիստը տեղի էր ունենալու սովետական ժամանակներից մնացած հյուրատանը, որը քաղաքից մի քանի կիլոմետրի վրա, լճափնյա ոչ մեծ շինություն էր: Հայաստանը, բացի նախագահից, ներկայացնում էին խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, նախագահի խորհրդական Դավիթ Շահնազարյանը, որը Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ էր վարում, ու էլի ինչ-որ մեկը, արդեն չեմ հիշում: Ղարաբաղից, բացի ինձնից, Արկադիից ու Սամվելից, եկել էին Լևոն Մելիք-Շահնազարյանը, Վալերա Բալայանն ու նախագահության էլի մի քանի անդամ: Ի զարմանս բոլորի՝ հանկարծ պարզվեց, որ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Գեորգի Պետրոսյանը չկա: Մյուս խորհրդարանականները հավատացնում էին, որ շուտով կհասնի, որ իրենց հետ միաժամանակ է դուրս եկել, ճիշտ է, ճանապարհին նրան կորցրել են, բայց մտածել էին՝ առաջ է անցել և արդեն տեղում է: Բայց Գեորգին չկար: Անվտանգության խորհրդի նիստը սկսվեց: Խոսք վերցրեց ՏերՊետրոսյանը: Խարիզմատիկ, բնույթով տիրական՝ նա միշտ էր համոզիչ խոսում, իսկ այս անգամ առանձնակի պերճախոս էր: Խոսեց ընթացիկ պահի ամբողջ ծանրության մասին, թվարկեց, թե ինչ պատճառներով է անհրաժեշտ համարում լսել միջազգային հանրության կարծիքը, վախեցրեց վատ հետևանքներով և ամփոփելով՝ անառարկելի հայտարարեց.

- Ոչ մի այլընտրանք չկա ու չի կարող լինել, Քելբաջարն անհրաժեշտ է վերադարձնել միջնորդների առաջարկած սխեմայով: Անգամ Ելցինն է զանգել ինձ: Ի՞նչ կարծիքներ կան այս հարցի վերաբերյալ:

Նայում եմ մեր խորհրդարանականներին... իսկ նրանք նստել ու լռում են: Հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանը նրանց չի համոզել, բայց տեսնում եմ, որ ոչ մեկը չի համարձակվում առարկել, ուրեմնև՝ գնալ առճակատման: Փորձեցի ոտքով հրել կողքիս նստածին, մյուսների հայացքներն եմ փնտրում, բայց՝ ապարդյուն. բոլորը փախցնում են աչքերը: Եվ ինքս սկսեցի առարկել, սկզբում՝ զգույշ, հետո՝ աստիճանաբար տաքանալով, ավելի ու ավելի կտրուկ: Խոսում էի այն մասին, որ համաշխարհային հանրության տարատեսակ բանաձևերի հանդեպ վախը չպիտի գերակշռի ԼՂՀ բնակչության համար պատասխանատվությանը: Հիշեցրի, որ բոլորովին վերջերս, երբ առավելությունն Ադրբեջանի կողմն էր, նույն համաշխարհային հանրությունն իրեն նեղություն չէր տալիս որևէ բանաձև ընդունելու Արցախի գլխին կախված ոչնչացման վտանգի մասին: Ինչո՞ւ, ուրեմն, մենք հիմա պետք է զոհաբերենք մեր երկրի անվտանգությունը՝ այդ հանրությանը դուր գալու համար:

Բանավեճ սկսվեց ՀՀ Անվտանգության խորհրդի անդամների հետ, միացան նաև ղարաբաղցիները: Բանավեճն ակնթարթորեն սուր բնույթ ստացավ, ու գնա՜ց... Ես երբեմն ինձ չափից դուրս կտրուկ ու կոպիտ էի պահում, և կարող էր տպավորություն ստեղծվել, թե դիտմամբ կոնֆլիկտ եմ հրահրում նիստը տապալելու համար: Բայց դա բոլորովին այդպես չէր, ուղղակի այնպիսի ցավոտ թեմա էր քննարկվում, որ չէի կարող հանգիստ մնալ: Տեր-Պետրոսյանը լսեց, լսեց, հետո սևեռուն նայեց ինձ ու ասում է.

- Սպասի՛ր, Ռոբե՛րտ... Դու, ի՞նչ է, բոլորից ավելի՞ ես դեմ:

- Դե, իհարկե, դեմ եմ,- պայթեցի ես:- Մենք նրա համար չենք վերցրել Քելբաջարը, որ հետո հետ տանք: Եվ այստեղ, վեճի ամենաթեժ պահին, հայտնվում է Գեորգի Պետրոսյանը: Ինձ թվաց՝ խմած է, համենայնդեպս, շատ գրգռված էր: Գեորգին ժամուկես ուշացել էր, ու մինչ նրա գալը կրքերն արդեն ծայրահեղ շիկացած էին: Իսկ նա, մտնելով սենյակ, որտեղ նիստն էր, հենց շեմից հուզված հայտարարեց. «Վե՛րջ, ես ամեն ինչ որոշել եմ, թողեք ասեմ, ես...»:

- «Ի՞նչ ես որոշել»:

- «Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»:

Ես նետվում եմ նրա կողմը. «Ի՞նչ պատասխանատվություն: Դու ո՛վ ես»: Իսկ նա համառորեն շարունակում է. «Ես վերցնում եմ պատասխանատվությունը, ես ամեն ինչ հասկանում եմ: Հասկանում եմ, որ դա ճիշտ չէ: Հասկանում եմ, որ... բայց... Այո՛, Քելբաջարը պետք է հանձնել»: Այստեղ նույնիսկ կուսակիցները հարձակվեցին նրա վրա. «Ի՜նչ ես ասում, Ժո՛րա»: Բայց նա համառորեն իրենն էր պնդում: Բոլորը տարակուսած իրար էին նայում՝ չհասկանալով՝ ինչ է պատահել Ժորային, փոխարենը՝ Տեր-Պետրոսյանը շատ ուրախացավ և անմիջապես կառչեց նրա ասածից: Դավիթ Շահնազարյանին ասում է. «Վե՛րջ: Նախագահության նախագահը համաձայն է: Պետք է անմիջապես հայտնել Մոսկվա, որ որոշումն ընդունված է»: Իսկ Գորիս շրջկենտրոնում Մոսկվայի հետ կապի միակ միջոցն այդ ժամանակ ֆաքսն էր՝ վարչակազմի ղեկավարի աշխատասենյակում: Տեր-Պետրոսյանը հրամայում է. «Գնացեք ու Կազիմիրովին ֆաքս ուղարկեք, որ հայկական կողմն ընդունում է Քելբաջարը հանձնելու պայմանները»: Դավիթ Շահնազարյանն անմիջապես դուրս եկավ, իսկ Գեորգին մի քանի րոպեից հետևեց նրան:

Սկսեցինք սպասել: Տեր-Պետրոսյանը փայլում է, ղարաբաղցիները՝ սգավոր տրամադրությամբ, չարացած նստել՝ իրար հետ չենք խոսում: Սեղան է գցած, պատառը կուլ չի գնում: Իմ գլխում միայն մի միտք է. գրո՜ղը տանի, ինչպես դուրս պրծնենք այս պատմությունից: Քառասուն րոպեից Դավիթը զանգում է Տեր-Պետրոսյանին. «Ես վարչակազմում եմ, ո՞ւր է Գեորգին»: Ըստ երևույթին, մեր արձագանքը Պետրոսյանին այնքան բուռն էր, որ Գեորգին փողոց դուրս գալով՝ հանկարծ ուշքի էր եկել՝ «Էս ի՜նչ եմ անում», ու փախել էր: Պարզապես չքացել էր: Խելացի, կարգին տղա էր, ուղղակի՝ չափից դուրս հուզական: Այդպես էլ Մոսկվա ֆաքս չուղարկեցինք: Պաշտոնապես մեր համաձայնությունը պիտի հաստատեր ԳԽ նախագահության նախագահը: Բայց քանի որ նախագահն անհետացել էր, Ղարաբաղի կողմից համաձայնություն չկար... Այդպես էլ բաժանվեցինք ու լավ տրամադրությամբ կմեկնեինք, եթե չստացվեր Մոնթե Մելքոնյանի՝ Մարտունու պաշտպանական շրջանի լեգենդար հրամանատարի զոհվելու լուրը:

Երկու օր անց զանգեց Տեր-Պետրոսյանն ու ասաց. «Սա անհնար է այսպես թողնել: Ելցինը կապվել է ինձ հետ: Չափազանց դժգոհ է, պնդում է, որ Քելբաջարը պետք է վերադարձնել Ադրբեջանին»: Ես հասկանում էի, որ Հայաստանի նախագահը խիստ անհանգստացած է ստեղծված իրավիճակից, վախենում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վախենում է ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձևերից: Ու նաև, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապրիլի 30-ին ընդունված բանաձևում, բացի պատերազմող երկու կողմերին ուղղված՝ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջից, հատուկ ուղերձ կար Հայաստանին. «Օկուպացիոն ուժերն անհապաղ դուրս բերել Քելբաջարից»:

Մեզ համար Ղարաբաղի գործնական անվտանգության հարցերն ամեն ինչից կարևոր էին: Ես համարում էի, որ գործը բանաձևից այն կողմ չի գնա, ու մի վայրկյանում պատժամիջոցների չեն դիմի, կհասցնենք հետևել ու արձագանքել: Միևնույն ժամանակ հասկանում էի Հայաստանի նախագահի վիճակի ամբողջ բարդությունն ու բաց առճակատումից խուսափելով՝ հարցը մեկ անգամ ևս քննարկելու պատրաստակամություն հայտնեցի: Տեր-Պետրոսյանը թռավ Ստեփանակերտ: Բոլորս հավաքվեցինք խորհրդարանում. գործնականում՝ ԳԽ ամբողջ նախագահությունը, ՊՊԿ-ն, գործադիր իշխանության բոլոր առանցքային դեմքերը: Հայաստանի նախագահը վճռական էր: Զգուշացրեց, որ եկել է իր վերջին խոսքն ասելու, որ մեզ հետ վիճելու մտադրություն չունի, քանի որ կողմերի փաստարկները հայտնի են: Իր նախկինում ասածին կուզենար մեկ բան ավելացնել. մենք հիմա հաջողությամբ պատերազմում ենք Ադրբեջանի դեմ, բայց եթե հրաժարվենք կատարել բանաձևի պահանջները, արդեն ստիպված ենք լինելու պատերազմել ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի կատակ անել միջազգային հանրության հետ, երբ նա պատասխան է պահանջում: Ավելին՝ մեր մերժումով կոնկրետ թշնամի ձեռք կբերենք: Եվ դա կլինի ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը, այլ Ռուսաստանը, որը մեզ չի ների, եթե մերժենք իր պլանը: Խոսքը Ռուսաստանի, Ելցինի միջազգային հեղինակության մասին է: Աստված չանի թշնամի դարձնել այնպիսի մարդու, ինչպիսին Ելցինն է: Կդադարի Ռուսաստանի հետ համագործակցությունը, կկործանենք երեքհարյուրամյա հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Ասաց, որ մեզ մոտ պատանդ կմնա թեկուզ տասը օր, բայց առանց մեր համաձայնության չի մեկնի:

Տեսնում էի, որ նա խիստ հուզվում ու անկեղծորեն հավատում է իր ասածին: Խոսքն ավարտելով՝ Տեր-Պետրոսյանը մեզ մենակ թողեց իր ասածը քննարկելու համար ու անցավ հարևան սենյակ: Բարդ ու հախուռն քննարկում ստացվեց: Տեր-Պետրոսյանը հարցը սրել էր մինչև վերջ, դրա ընկալումը սև-սպիտակ էր դարձրել՝ միջանկյալ երանգների տեղ չթողելով: Ոչ ոք չէր ուզում վերադարձնել Քելբաջարը, սակայն բոլորը հասկանում էին, որ հիմա, այսպիսի հարցադրումով, Տեր-Պետրոսյանին մերժելն ընդմիշտ կփչացնի մեր հարաբերություններն ու նոր խնդիր կստեղծի: Նախագահության որոշ անդամներ, դաշնակցականները դեմ արտահայտվեցին, սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչներն առաջարկում էին համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ, բայց առաջադրել սեփական պայմանները, երկարացնել պլանի իրագործման փուլը, ժամանակ շահել ու գործել ըստ իրավիճակի: Մեծամասնությունը կողմ էր այդ տարբերակին, որի վրա էլ կանգ առանք: Նույն Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց, ու պաշտոնակատար դարձավ Կարեն Բաբուրյանը, որին վիճակված էր ստորագրել միջնորդների հետ մեր համաձայնությունը հաստատող նամակը: Պաշտոնաթողության օգտին քվեարկեց ութ հոգի, դեմ էր մեկը, ու էլի մեկը՝ ձեռնպահ: Հրավիրեցինք Տեր-Պետրոսյանին, ու ես ամփոփեցի մեր քննարկման արդյունքները.

- Մենք համաձայն ենք վերադարձնել Քելբաջարը, բայց ժամանակ է պետք, որ այնտեղից դուրս բերենք ամբողջ ռազմավարը: Բացի դրանից՝ պաշտպանության գիծ պիտի ստեղծենք Քելբաջարի ու Մարտակերտի շրջանի միջև՝ այնտեղից հարձակման սպառնալիքը բացառելու համար:

- Ինչքա՞ն ժամանակ է պետք,- ուրախացավ նա:

- Առնվազն մի քանի ամիս, եթե Հայաստանն օգնի,- պատասխանում եմ:

Տեր-Պետրոսյանն ի վերջո համաձայնեց մեր պայմաններին ու թռավ Երևան: Նույն օրվա երեկոյան Սամվել Բաբայանի հետ արդեն քննարկում էինք հաջորդ քայլը. ինչպես արագացնել Աղդամի գրավումը: Այնտեղից շարունակվում էր մեր քաղաքների ու գյուղերի չդադարող հրետակոծությունը, և Աղդամը վերցնելը մտնում էր Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի ստեղծելու մեր պլանի մեջ: Բացի դրանից՝ հաշվարկել էինք, որ հենց նոր շրջան գրավենք, միջնորդներն անմիջապես ուշադրությունը կկենտրոնացնեն դրա վրա ու կմոռանան Քելբաջարը»:

Ահա այսպես է եղել ամենը։

Լևոն Տեր-Պետրոսյանը իրականում աղմուկ է բարձրացրել ոչ միայն Քարվաճառի ազատագրման համար։ Չնայած դրան, այդ դժվար ժամանակաշրջանում ազատագրվեցին հողերը։ Արցախի ղեկավարությունը ինչ-որ տեղ համոզելով, խաբելով, մանևրելով կարողացավ մեր կորցրած հայրենիքն ազատագրել։ Ստացվեց այնպես, որ այն, ինչը պահվեց այն ժամանակ այսքան զրկանքների գնով, Նիկոլ Փաշինյանը տվեց հեշտ ու հանգիստ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերն իրականացրեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ու Արցախի իշխանությունների երկու տեսակ, փաստացի, ունեցանք՝ հող ազատագրող և հող հանձնող։ Ովքե՞ր են նրանք, պարզից պարզ է․․․

Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի ԱՄՆ դեսպանատունը՝ վիզաների տրամադրման մասին Հետախուզվողը հայտնաբերվեց Սիլիկյան թաղամասում Հայերը տոնելու ոչինչ չունեն, տոնում են թուրքերը․ Սեպտեմբերի 21-ին թուրքը կտոնի իր հաղթանակը, ինչպես զվարճացավ Բաստայի համերգին․ Ալեքս Թովմասյան Որքա՞ն աշխատավարձ կստանա Լիոնել Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում Այդ համերգն անբարոյականություն է․ Արմեն Գրիգորյան Այս մեսիջն ադրբեջանցիներն ուղղում են ՀՀ խաղաղասեր իշխանություններին և «գերհպարտ քաղաքացիներին»՝ կարծես բացականչելով՝ «Ապագա կա՛»․ Արման Աբովյան (տեսանյութ) Մրգաշենում կատարված դանակահարությունը բացահայտվել է Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ակցիայի մասնակիցները բերման ենթարկվում (տեսանյութ) «Նիկոլը հա՞յ է, թե՞ թուրք» հարցը հնչեցնելու համար քաղաքացին բերման ենթարկվեց (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Քննարկվել են ճանապարհային անվտանգության բարելավմանը, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Նավթի համաշխարհային գները նվազել են Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները Որքա՞ն է կազմել ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2021 թ․-ի 8 ամիսների ընթացքում Հրդեհ Ելփին գյուղում. անկել է 16 հնդկահավ, 2 հորթ Հայաստանն ունի Ռոբերտ Քոչարյան, և նրա ուժը, վստահությունը օգտագործելու փոխարեն հակառակն է անում. Մանուել Մանուկյան Երևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նա տեղում վնասազերծվել է․ Shamshyan.com Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է հանգեցնելու. «Հայաստան» դաշինք Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք. ունենք 569 առողջացած, 16 մահվան դեպք Ախր դու և քո նմանները ազգի գլխին սարքելուց բացի, ձեր ողջ կյանքում երբևէ այլ բանի ընդունակ չեք եղել. Սենոր Հասրաթյանը՝ Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Կայուն քաշ, ճիշտ հենարան, ինքնամերսում...մեթոդներ, որոնք ձեր կրծքերը զերծ կպահեն կախվելուց (լուսանկարներ) Միգուցե դու ճիշտ ես, «ժեխ», որովհետև քո ապրելակերպը աղբանոցն էր և, իհարկե, առնետներից անբաժան. Գրիգոր Ղուկասյան «Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ». հասկանում ե՞ք՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան. Նաիրի Հոխիկյան էդ խարանը դեռ շատ երկար չի հաջողվելու մաքրել մեր երեսից, մեզ դեռ երկար ա երեսով տալու աշխարհը էս ամոթի համար. Արամ Խաչատրյան Դոլա՛ր, «թափ տուր քեզ, կամ եվրոյից օրինակ վերցրու». արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկված փողերի ներհոսքը պակասել է «Հրապարակ». «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել «Փաստ». Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու «Ժողովուրդ». Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են Տեսանյութի տղան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է. տղերքը հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում. Արամ Գևորգյան Եթե բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի. Արթուր Ղազինյան Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով. ՔԿ Ադրբեջանցիները ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է՝ ինչ են էս պահին զգացել երեխաները. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ․ Լիլիթ Գալստյան «Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է». Արտակ Զաքարյան Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 2 հա չոր խոտածածկ տարածք Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ) ՊՆ-ն 59 միլիոն դրամի չափով մեկ անձից գնում է կատարել. 168.am Դատարանը մերժել է արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր առանց որևէ իրավական պատճառի․ հայտարարություն Հայաստանում ո՞վ է մաքրելու հեղափոխական ավգյան ախոռները․ Ստեփան Դանիելյան Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախություն էին անելո՞ւ․ Գեղամ Նազարյան Թող գնա մեր Որոտան, որ տվել ա թուրքին ընդեղ գունավոր հրավառություն անի․ զոհվածի հայր (տեսանյութ) «Ադրբեջանցիները զենքերով հարվածել են մեր զինվորներին հաց տանող մեքենային ու հայհոյել»․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Որոտանում տիրող իրավիճակի մասին. 168.am Արդեն 2-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս․ Արցախի ԱԻՊԾ Ավանի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերը մասնակցում են համալիր մարզումների Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհներ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործության դեպք. հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող Ադրբեջանական զինուժը Արցախում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. անունը հայտնի է Ադրբեջանը Շուշին առաջադրել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք». Գեղամ Մանուկյան Այս իշխանության միակ «Աստվածը» փողն է, նրանք ամեն բան չափում են փողով․ Սևակ Խաչատրյան Ռեալ դժողքը լինելու է, երբ դավաճանները հասնեն իրենց նպատակին․ Վարդան Հակոբյան Չարչյանի նկատմամբ պետական մակարդակով խոշտանգում է իրականացվում. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցի փողոցում Առաջիկայում ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների․ Իշխան Սաղաթելյան Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակ կլինեն Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին՝ 10 միլիոն...սա է իրականությունը. Նարեկ Մանթաշյան Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել. Գեղամ Մանուկյան Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է և լրիվ անհեռանկար ապագա․ Վահե Հովհաննիսյան Իշխող քաղաքական թիմն իրեն սպառել է, փորձելու է շատ արագ իրագործել բոլոր ազգադավ գործողությունները․ Սարգիս Ավետիսյան Հիմնավոր կասկած ունենք՝ նախապատրաստվում է կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից (տեսանյութ) Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գևորգ Էմին-Տերյան Հերոս տղերքի ծնողներ, այսօր եղեք Հանրապետության հրապարակում, որպեսզի մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի․ Գեղամ Նազարյան ՀՔԾ-ն Աննա Մկրտչյանի հոր գործով որոշում է կայացրել Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Անհողը՝ խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկ ա` լոբի կերեք․ Գագիկ Համբարյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի 400 տոկոսով վարկ տվողն ասում է, թե բուքմեյքերները չարիք են․ Սևակ Հակոբյանը՝ նախկին նախարարի մասին Միակ ելքն այն է, որ իրանական բեռները դատարկվեն Մեղրիում, մենք էլ փոքր մեքենաներով տեղափոխենք ՀՀ այլ հատվածներ. Աղաջանյան․ NEWS.am Շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու՝ որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները․ Տիգրան Աբրահամյան