Շունը տիրոջը չի ճանաչում ու սա դեռ պետություն ա կոչվում, Բագրևանդ 5 հասցեում գտնվող հսկայական շենքն էլ՝ ՀՀ ՊՆ. Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՊՆ-ի հետ կապ չունեցող արծրունը թշնամու կողմից մեր դիրքը գրավելու ու հետ ետ վերցնելուց ա խոսում, վիրավորների թիվ է հայտնում, որը 1-ով ավել է ՊՆ-ի ասածից։
ՊՆ-ի հետ ոչ մի կապ չունեցող էն դանչոն ա գնում Երասխի դիրքեր, կոֆե խմում, մարտական ոգին գնահատում, հետ գալիս։
Էն մի ուրիշ տեղում ձկնորիս ֆոռմով սերժանտը գնահատականաներ ա տալիս վերջին պատերազմի վերաբերյալ, որին չի էլ մասնակցել...
ՊՆ-ն ու գենշտաբը իրար հետ վերցրած մի քանի հազար աշխատող ունեն։ Սրանցից ոչ մեկի ձենը դուրս չի գալիս, փոխարենը ՊՆ-ի ու ԳՇ-ի անունից խոսում են «մարդիկ», ովքեր էդ կառույցների հետ պաշտոնապես կապ չունեն...
Մի խոսքով՝ շունը տիրոջը չի ճանաչում ու սա դեռ պետություն ա կոչվում, Բագրևանդ 5 հասցեում գտնվող հսկայական շենքն էլ՝ ՀՀ ՊՆ։